Ընդհանուր դրույթներ
Սույն պայմանները կարգավորում են Պատվիրատուի և Կատարողի միջև կնքվող պայմանագրով ծառայությունների մատուցման
կանոնները:
Կատարողը պայմանագրի շրջանակներում պարտավորվում է հնարավորություն ընձեռել Պատվիրատուին ստեղծել իր մասին
տեղեկատվական էջ Կատարողին պատկանող Doctorsnet.am կայքում և մատուցել «Ծառայությունների մատուցման
սակագների» համապատասխան փաթեթում նախատեսված ծառայությունները, իսկ Պատվիրատուն պարտավորվում է վճարել
մատուցված ծառայությունների դիմաց:
Պատվիրատուն, մուտք գործելով Doctorsnet.am կայք, լրացնում է իր անձնական, մասնագիտական, որակավորման
տվյալները՝ կայքում զետեղված դաշտերը լրացնելով, ընտրում է ծառայությունների փաթեթը և վճարման եղանակը:
Լրացված տեղեկատվությունը Պատվիրատուի հետ լրացուցիչ ստուգելուց և վճարումը ստանալուց հետո Կատարողը նշված
տեղեկատվությանը տրամադրում է հասանելիություն կայքի այցելուների համար:
-
Պատվիրատուն պարտավոր է
-
Doctorsnet.am կայքում տեղադրել ստույգ և հավաստի տեղեկատվություն,
-
սույն պայմանագրի գործողության ընթացքում իր կողմից լրացված տվյալներում որևէ փոփոխություն
տեղի ունենալու դեպքում կայքում կատարել համապատասխան փոփոխություններ,
-
Կատարողին ժամանակին տրամադրել ամբողջական և հավաստի տեղեկատվություն՝ Կատարողի կողմից
ծառայությունների մատուցումը պատշաճ կազմակերպելու համար,
-
Կատարողին նախապես տեղեկացնել ըստ սակագնային փաթեթի՝ մյուս ծառայությունների մատուցման՝ իր
համար նախընտրելի ժամկետների մասին,
-
Իր կողմից ընտրված փաթեթին համապատասխան վճարել Կատարողի կողմից մատուցված ծառայությունների
դիմաց:
-
Կատարողը պարտավոր է
-
Պայմանագրի կնքումից և վճարումը ստանալուց հետո Պատվիրատուի լրացրած տվյալների
հավաստիությունը ստուգելուց հետո 1-օրյա ժամկետում ապահովել Պատվիրատուի էջի մուտքի
հասանելիություն Doctorsnet.am կայքի այցելուների համար,
-
Ըստ ընտրված սակագնային փաթեթի մատուցել մյուս ծառայությունները՝ դրանց մատուցման
ժամկետները, ինչպես նաև հրապարակվող նյութի բովանդակությունը նախապես համաձայնեցնելով
Պատվիրատուի հետ:
-
Ծառայությունների արժեքը և վճարման կարգը
-
Նախատեսված ծառայությունների մատուցման դիմաց Պատվիրատուն Կատարողին վճարում է
ծառայությունների արժեքն ըստ իր կողմից ընտրված փաթեթի՝ փաթեթով նախատեսված
ծառայությունների վճարի չափով:
-
Վճարումը կատարվում է անկանխիկ եղանակով՝ Կատարողի բանկային հաշվեհամարին փոխանցման
միջոցով, հաշվեհամար՝ 220459671495000 (ACBA-CREDIT AGRICOLE BANK):
-
Փաթեթներ բժիշկների և
բուժհաստատությունների համար
-
Կողմերի պատասխանատվությունը պայմանագրի խախտման համար
-
Պայմանագրի շրջանակներում Կատարողն ազատվում է պատասխանատվությունից, եթե ծառայությունների
ոչ պատշաճ մատուցումը կամ չկատարումը հետևանք է Պատվիրատուի կողմից իր պարտականությունների
ոչ պատշաճ կատարման: Կողմերը սույն պայմանագրի կնքումից հետո համաձայնեցնում են սակագնային
փաթեթում ներառված մյուս ծառայությունների, մասնավորապես, Պատվիրատուի մասին տեղեկատվական
նյութի բովանդակության մատուցման ժամկետները: Սահմանված ժամկետներում Պատվիրատուի կողմից
համապատասխան նյութը չտրամադրելը, նյութի բովանդակության վերաբերյալ իր դիրքորոշումը
չհայտնելը ազատում է Կատարողին այդ մասով իր պարտականությունների կատարումից, որի մասով
վերջինս կստանա ծանուցում սույն պայմանագրում նշված էլեկտրոնային հասցեով:
-
Յուրաքանչյուր տարվա ծառայությունների վճարի վճարումից հետո ծառայություն ստացողի կողմից
պայմանագիրը կնքումից հետո մեկամսյա ժամկետում դադարեցնելու ծանուցում ուղարկելու դեպքում
ծառայություն ստացողի կողմից վճարված գումարը հետ է վերադարձվում այն հաշվեհամարին, որից
կատարվել է վճարումը:
Գումարը հետ է վերադարձվում պայմանագրի լուծումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում,
սակայն գումարի փաստացի մուտքագրման ժամկետները կախված են բանկային գործառնությունների
ժամկետներից և դրանց համար Կատարողը պատասխանատվություն չի կրում:
Պայմանագրի կնքումից հետո մեկամսյա ժամկետը լրանալուց հետո պայմանագրի լուծման դեպքում
վճարված գումարը հետ չի վերադարձվում վճարողին:
-
Պայմանագրի ժամկետը և դադարումը
-
Պայմանագիրը համարվում է կնքված մեկ տարի ժամկետով: Յուրաքանչյուր անգամ պայմանագրի
կնքումից հետո մեկ տարին լրանալուց 5 օր առաջ տարեկան վճարումը կատարելու դեպքում
պայմանագրի գործողության ժամկետը համարվում է երկարաձգված ես մեկ տարով:
-
Պայմանագիրը կարող է լուծվել ցանկացած ժամանակ՝ Կողմերի համաձայնությամբ կամ Կողմերից
յուրաքանչյուրի նախաձեռնությամբ: Պայմանագիրը միակողմանիորեն լուծող կողմը պարտավոր է
պայմանագիրը լուծելուց 5 օր առաջ ծանուցել պայմանագրի մյուս կողմին:
-
Պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծման դեպքում Կատարողին նախապես վճարված
գումարը չի վերադարձվում:
-
Այլ դրույթներ
-
Պայմանագիրը կնքվում է հայերեն լեզվով գրավոր փաստաթուղթ կազմելու միջոցով, հավասար
իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից:
-
Պայմանագիրը համարվում է կնքված պայմանագրի կողմերի կողմից ստորագրման պահից: Սույն
պայմանագրում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարվում են կողմերի համաձայնությամբ՝
երկկողմ գրավոր փաստաթուղթ կազմելու միջոցով:
-
Ի լրումն պայմանագրի՝ կողմերը կարող են կնքել հավելյալ ծառայությունների մատուցման մասին
լրացուցիչ պայմանագրեր:
-
Սույն պայմանագրից բխող վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Բանակցությունների
միջոցով չլուծված վեճերը ենթակա են քննության Երևան քաղաքի ընդհանուր իրավասության
դատարանում:
-
Պայմանագրից բխող իրավահարաբերություններում Կողմերի պատշաճ ծանուցում է համարվում
էլեկտրոնային հասցեներով ուղարկված ծանուցումը: Կողմերի հասցեների, հեռախոսահամարների,
էլեկտրոնային հասցեների փոփոխման դեպքում այդ մասին կողմը պարտավոր է անհապաղ տեղեկացնել
մյուս կողմին, հակառակ դեպքում ինքն է կրում բացասական հետևանքները և վերջինիս ուղղված
նամակագրությունը կհամարվի հանձնված՝ անկախ այդ նամակագրության փաստացի ստանալու
հանգամանքից: