ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնն աշխատանքի է հրավիրում ԹԵՐԱՊԵՎՏ մասնագիտությամբ բժիշկների

15 Սեպտեմբեր, 2021

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնն աշխատանքի է հրավիրում

ԹԵՐԱՊԵՎՏ

մասնագիտությամբ բժիշկների։

ԱՌԱՔԵԼՈւԹՅՈւՆԸ՝

      • Դառնալ բժշկական գլխավոր հեղինակություն և խորհրդատու 3 000 պացիենտի համար, ովքեր, ի դեմս Ձեզ, իրենց առողջությունն են վստահել «Վարդանանց» ՆԲԿ-ին:

ԳՈՐԾԱՌՈւՅԹՆԵՐԸ՝

      • Տրամադրելմասնագիտացված ամենաբարձր որակավորման (փորձագիտական) բժշկական օգնություն 3 նոզոլոգիաներով
      • Ցուցաբերել որակավորված օգնություն թերապևտիկական մնացած այլ նոզոլոգիաներով
      • Իր կոնտինգենտի համար իրականացնել բժշկական լոգիստիկայի կենտրոնի գործառույթներ՝ ախտորոշման մեթոդի և տեղի ընտրություն, ծառացած խնդրի լուծման համար առաջատար մասնագետների որոշում, նրանց հետ խորհրդատվությունների ամրագրում և այլն:

ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԱՐԴՅՈւՆՔՆԵՐԸ՝

      • Աշխատանքային ընդհանուր ծավալում 50%-ի հասցնել «իր» 3 նոզոլոգիայի գծով ընդունելությունը՝ ապահովելով ելքերի եվրոպական կլինիկաներին համադրելի արդյունքներ:
      • Թերապևտիկական մյուս պաթոլոգիաների 60%-ի ինքնուրույն վարում
      • Կցագրված պացիենտների՝ այլ մասնագետների կամ այլ կլինիկաներում բուժումից հետո հետադարձ դիմելիության 75%-ի ապահովում
      • Թերապևտիկական պաթոլոգիաների 25%-ի բուժում ցերեկային ստացիոնարում առանց հիվանդանոցներ ուղղորդելու
      • «Կցագրված» պացիենտների շրջանում առաջնային հայտնաբերված ախտորոշումների 80%-ի հեղինակում։

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՀՄՏՈւԹՅՈւՆՆԵՐ՝

      • Առնվազն 2 լեզվի իմացություն
      • Լսելու ունակություն
      • Սթրեսակայունություն
      • Հաղորդակցման հմտություններ
      • Էնտուզիազմ/մոտիվացիա
      • Մասնագիտական էթիկա
      • Սովորելու, արագ յուրացնելու ընդունակություն և պատրաստակամություն։

ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝

1. CV-ի, դիպլոմի և մասնագիտացման հավաստագրերի պատճենների տրամադրում

2.Ներկայացնել Ձեր պատրաստվածության նկարագիրն այն նոզոլոգիաներով, որոնց ուղղությամբ փորձագետ եք

3.Նշել Ձեզ հետաքրքրող նոզոլոգիաների ուղղությամբ այն դասընթացները, սեմինարները, էլեկտրոնային ռեսուրսները, որոնց միջոցով արդիականացնում եք ձեր գիտելիքները

4.Անցնել լեզվի իմացության թեստ

5.Անցնել ստրեսակայունության և հաղորդակցման հմտությունների թեստեր

6.Հարցազրույց:

Առաջարկը հենց Ձե՞ր սրտով է։

Ուրեմն Ձեր CV-ին, դիպլոմի, մասնագիտացման հավաստագրերի պատճենները և հաջորդող 2-րդ և 3-րդ կետերի Ձեր պատասխաններն ուղարկեք anna.zeybert@vardanants.am կամ [email protected] էլեկտրոնային հասցեին՝ «Թեմա/Subject» տողում նշելով «Թերապևտ»:

Հեռախոս՝ + 374 60 59 21 00, ներքին՝ 2567

Հասցե՝ Երևան, Վարդանանց 18 /1

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ