ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Առողջապահության նախարարությունը պահանջարկ ունի մանկաբարձ-գինեկոլոգի` մոր և մանկան առողջության պահպանման վարչության աշխատանքներում ներգրավելու համար

22 Հունիս, 2021

Առողջապահության նախարարությունը պահանջարկ ունի մանկաբարձ-գինեկոլոգի` մոր և մանկան առողջության պահպանման վարչության աշխատանքներում ներգրավելու համար:

Մասնագետի գործառույթներն են.

1. իրականացնում է մայրական և վերարտադրողական առողջության ոլորտի ռազմավարական փաստաթղթերի, օրենքների, նպատակային ծրագրերի, չափորոշիչների, այլ իրավական ակտերի, հրամանների նախագծերի մշակման և փաստաթղթաշրջանառության կազմակերպման, դրանց նկատմամբ շարունակական հսկողության գործընթացի նկատմամբ մշտադիտարկման աշխատանքներ.

2. իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության, այլ նախարարությունների և մարմինների կողմից ներկայացված օրենքների, կառավարության որոշումների և այլ իրավական ակտերի, տեխնիկական փաստաթղթերի նախագծերի ուսումնասիրություն, քննարկում և մասնագիտական եզրակացությունների ներկայացում.

3. իրականացնում է մայրական և նորածնային մահացության դեպքերի օն-լայն շուրջօրյա ռեժիմով ինֆորմացիայի ստացումը և համակարգում է շարունակական մոնիթորինգի և այդ ցուցանիշների նվազեցմանն ուղղված ռազմավարության մշակման և դիտարկման աշխատանքները.

4. իրականացում է մանկաբարձա-գինեկոլոգիական խորհրդի նիստերի, մայրական մահացության բոլոր դեպքերի վերլուծությունների կազմակերպման և խորհրդի որոշման շրջանակներում աշխատանքներ.

5. մասնակցում է այլ գերատեսչությունների կողմից մշակվող ռազմավարություններում, նպատակային ծրագրերում կանանց առողջության, այդ թվում վերարտադրողական առողջության և իրավունքների ծրագրերի ներառման աշխատանքներին.

6. ըստ ընթացիկ հանձնարարականների, կազմում է աշխատանքային խմբեր, կազմակերպում քննարկումներ, խորհրդակցություններ, ներգրավելով փորձագետներին և այլ մասնագետների.

7. մասնակցում է միջգերատեսչական հանձնաժողովների աշխատանքներին.

8. իրականացնում է Հայաստանի Հանրապետության նախարարության գերակա խնդիրների միջոցառումների կատարման համար ծննդօգնության բոլոր մարզերի և Երևան քաղաքի հիվանդանոցային բժշկական հաստատություններից մահճակալների, բուժանձնակազմի զբաղվածության, որակական և քանակական ցուցանիշների գնահատման նպատակով տվյալների հավաքագրման ու վերլուծության աշխատանքներ, որի արդյունքում մշակում է ծննդօգնության ծառայության մարդկային ներուժի տեղաբաշխման, օրինակելի կառուցվածքի, մահճակալների օպտիմալ քանակների ժամանակակից նորմատիվային բազայի ստեղծում.

9. իրականացնում է հղիների ամբուլատոր-պոլիկլինիկական և հիվանդանոցային համակարգերում E-Health-ի ներդրման համար անհրաժեշտ իրավական փաստաթղթերի, մասնավորապես հղիների նախածննդյան հսկողության, հղիների/ ծննդաբերների հիվանդանոցային ծննդօգնության հաստատություն ընդունելության, տեղաշարժման, հետազոտման, ինչպես նաև նորմալ ու ախտաբանական ընթացքով հղիության, ծննդաբերության վարման գործելակարգերի մշակման աշխատանքներ.

10. իրականացնում է միջազգային ու տեղական կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներում, Երևան քաղաքի ու մարզերի բուժհաստատություններում որակի վերահսկման գործիքների փորձարկման և ներդրման աշխատանքներ:


Ցանկացողները ինքնակենսագրությունը կարող են ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին` մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը:

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ