ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թափուր հաստիք Վարդանանց ԲԿ-ում

09 Ապրիլ, 2021

ՄՌԿ ԵՎ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ

Հետաքրքիր թափուր աշխատատեղ


Առաջարկում ենք՝


Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետի աշխատանք «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնում։


Փնտրում ենք՝


հոգեբանի, անիմատոր-մոդերատորի հմտություններով անձնավորություն՝ աշխատանքային օրենսդրության և գրասենյակային աշխատանքի հիմունքների իմացությամբ:


Կարգապահությունն ու ժպտերես լինելը խրախուսվում է։


Մենք երաշխավորում ենք՝


ստեղծագործ անհատներից բաղկացած բարյացակամ կոլեկտիվ, որին միավորում է տիեզերքի լավագույն բժշկական կենտրոնը ստեղծելու տեսլականը։


Մեզ մոտ ներքին և արտաքին փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է բացառապես թվային ձևաչափով, ուստի համակարգչային ծրագրերի իմացությունը պարտադիր է, իսկ նիշերի հավաքման (Typing) նվազագույն ակնկալվող քանակը րոպեում՝ 150-ն է:


Աշխատանք՝


Երևանի փոքր կենտրոնում։


Անմիջական ենթակայություն՝


գլխավոր տնօրեն, զարգացման և ռազմավարական ծրագրերի գծով տնօրեն։


Ընկերության աշխատողների թիվը՝ 217։


Տարեկան նախատեսվող թափուր աշխատատեղերի քանակը՝ 35-40՝ հաշվի առնելով հնարավոր աճի միտումները։


Աշխատանքային ժամերը՝ շաբաթական 40 ժամ։


Աշխատավարձը՝ 340 000 (ներառյալ՝ հարկերը) ՀՀ դրամ։


Խրախուսական վարձատրություն՝ տարեկան 3 աշխատավարձի չափով, սահմանված KPI*- ին հասնելու դեպքում։


Սոցիալական փաթեթ՝ բժշկական ապահովագրություն, լանչ։

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ