ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բժիշկների համար կորոնավիրուսով վարակվելու վտանգն ավելի բարձր է

01 Օգոստոս, 2020

Գիտնականները պարզել են, որ ամերիկյան եւ բրիտանական հիվանդանոցների աշխատակիցները նոր տիպի կորոնավիրուսով վարակվում են մոտավորապես երեք անգամ ավելի հաճախ, քան իրենց հիվանդները, չնայած դիմակների եւ պաշտպանության այլ միջոցների համատարած օգտագործմանը: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակել է The Lancet Public Health գիտական ամսագիրը։

"Մեր դիտարկումները մեծ նշանակություն ունեն հիվանդանոցների աշխատանքի եւ նրանց անձնակազմի առողջության պաշտպանության համար։ Մեր հավաքած տվյալները հստակ ցույց են տալիս, որ կորոնավիրուսով վարակվելու վտանգը բժիշկների համար զգալիորեն ավելի բարձր է, քան բնակչության մյուս խմբերի համար՝ չնայած պաշտպանության միջոցներին", – ասել է հետազոտության հեղինակներից մեկը ՝ Լոնդոնի Թագավորական քոլեջի պրոֆեսոր Սեբաստիան Օրսելինը:

Կորոնավիրուսային վարակի բռնկման սկսվելուց հետո SARS-CoV-2-ի զոհ են դարձել Ուհանի հազարավոր բնակիչներ, ինչպես նաեւ Չինաստանի տարբեր տարածաշրջանների բազմաթիվ բուժաշխատողներ: Վիրուսի նման բռնկումներ հետագայում տեղի են ունեցել Իտալիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Ճապոնիայի եւ այլ երկրների հիվանդանոցներում:

Սկզբում վիրուսի տարածումը բուժանձնակազմի շրջանում կապում էին այն բանի հետ, որ ի սկզբանե գիտնականները չգիտեին, թե հատկապես ինչպես է տարածվում կորոնավիրուսը եւ արդյոք ռեսպիրատորներն ու անձնական պաշտպանության միջոցները օգնում են խուսափել վարակից: Այս տարվա մարտին գիտական հանրությունը եկել է այն եզրակացության, որ նույնիսկ պարզ, ինքնաշեն դիմակները զգալիորեն նվազեցրել են SARS-CoV-2-ի ձեռքբերման ռիսկը:

Վերլուծելով այն տվյալները, որոնք նրանք հավաքել են "COVID Symptom Tracker App" հավելվածի օգնությամբ, Օրսելինը եւ նրա գործընկերները հանգել են այն եզրակացության, որ դիմակներ եւ անձնական պաշտպանության այլ միջոցներ համեմատաբար անարդյունավետ են պաշտպանել բրիտանական եւ ամերիկյան հիվանդանոցների բժշկական անձնակազմին:



ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ