ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայտնի է կորոնավիրուսից մահվան ռիսկը մեծացնող հիվանդությունը

23 Մայիս, 2020

Լյարդի քրոնիկ հիվանդություններ՝ մասնավորապես ցիռոզ ունեցող պացիենտները կորոնավիրուսով վարակվելուց հետո առավել հաճախ են մահանում, քան մյուսները։

Այս մասին ասվում է Journal оf Hepatology ամսագրում հրապարակման սպասող հետազոտության մեջ։

Մասնագետներն ուսումնասիրել են լյարդի հիվանդությամբ և COVID-19-ի դրական թեստով 152 մարդու տվյալ։

Պարզվել է, որ նրանցից մոտավորապես կեսին հոսպիտալացումից հետո այս կամ այն կերպ պահանջվել է թոքերի օդափոխություն, իսկ դեպքերի 40%-ի ժամանակ պացիենտները մահացել են։

Ինչպես ընդգծել են գիտնականները՝ պանդեմիայի ժամանակ լյարդի հետ կապված խնդիրներից մահացության մակարդակը էապես աճել է։

Դրա հետ մեկտեղ, ցիռոզ ունեցող պացիենտների մահի 80% դեպքերում պատճառը եղել է թոքերի հիվանդությունը։
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ