ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանն արտադրում է «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութ

06 Դեկտեմբեր, 2021

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը շրջայց են կատարել պատվաստանյութն արտադրող դեղարդյունաբերական ընկերությունում, ծանոթացել արտադրական պրոցեսներին:


Շրջայցին հաջորդել է մամուլի ասուլիս.

Անահիտ Ավանեսյան` առաջիկայում պետությունը կիրականացնի գնումների գործընթացը, և «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութը առկա կլինի պոլիկլինիկաներում,

Հայաստանում «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութը կկիրառվի 18 տարեկանից բարձր անձանց շրջանում:

Վահան Քերոբյան` այսօր ունենք Հայաստանում արտադրված, որակի բոլոր չափանիշներին համապատասխանող պատրաստի արտադրանք, բանակցություններ են ընթանում արտահանման` հնարավոր ուղղությունների հստակեցման շուրջ։

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ