ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թել Ավիվի համալսարանի hետազոտողները կորոնավիրուսի մեջ հայտնաբերել են սպիտակուցներ, որոնք ունակ են վնասելու արյունատար անոթները։

05 Նոյեմբեր, 2021

Մոտ երկու տարի միլիոնավոր կյանքեր խլած գլոբալ համավարակի առեղծվածը, թե SARS-CoV-2 վիրուսի ո՞ր սպիտակուցներն են պատասխանատու արյունատար անոթների վնասման համար, ինչի արդյունքում կարող են հանգեցնել նույնիսկ սրտի կաթվածի կամ ինսուլտի, դեռևս բացահայտված չէ: scitechdaily.com-ը գրում է, որ առաջին անգամ Թել Ավիվի համալսարանի հետազոտողների թիմը կարողացել է տարբերակել վիրուսի կազմության 29 սպիտակուցներից 5-ին, որոնք պատասխանատու են արյունատար անոթների վնասման համար: Հետազոտողները հույս ունեն, որ այս սպիտակուցների նույնականացումը կօգնի COVID-19-ով պացիենտների բուժման համար թիրախային դեղամիջոցներ մշակել, որոնք կնվազեցնեն արյունատար անոթների վնասումը: Հետազոտողները նշում են, որ հետազոտության բոլոր արդյունքերը ցույց են տալիս, որ վիրուսը վնասում է արյունատար անոթները կամ արյունատար անոթների էնդոթելիալ բջիջները։

Համեմատության համար նշենք, որ մարդու օրգանիզմում առաջանում են տասնյակ հազար սպիտակուցներ, իսկ կորոնավիրուսը պարզ վիրուս է և կազմված է 29 տարբեր սպիտակուցներից: Թել Ավիվի համալսարանի հետազոտողներն օգտագործել են COVID-19-ի սպիտակուցներից յուրաքանչյուրի ՌՆԹ-ն և լաբորատոր պայմաններում ուսումնասիրել են թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում, երբ վիրուսի ՌՆԹ տարբեր հաջորդականությունները տեղադրվում են արյունատար անոթի էնդոթելի մեջ։

Երբ կորոնավիրուսը հայտնվում է մեր օրգանիզմում առաջանում են 29 սպիտակուցները, կազմավորվում է նոր վիրուս, այդ նոր վիրուսից նորից առաջանում են 29 սպիտակուցներ և այդպես շարունակաբար։ Այդ ընթացքում մեր արյունատար անոթներն անթափանց խողովակներից վեր են ածվում թափանցելի խողովակների, օրինակ հագուստի կտորի նման, ինչին զուգահեռ ակտիվանում է նաև արյան մակարդելիության գործընթացը։ Գիտնականները ուսումնասիրել են վիրուսի 29 սպիտակուցներից յուրաքանչյուրի ազդեցությունը և հաջողվել է առանձնացնել այն հինգ սպիտակուցները, որոնք առավելապես են վնասում արյունատար անոթի էնդոթելը։

Սպիտակուցների նույնականացումը հետագայում հնարավորություն կտա թիրախավորված դեղորայքի ստեղծման համար, որոնք կնպաստեն վիրուսի գործունեությունը կանխելու կամ դանդաղեցնելու համար։


ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ