ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ-ն Չինաստանից ձեռք է բերել 400 հազար դեղաչափ «Սինոֆարմ» պատվաստանյութ

03 Նոյեմբեր, 2021

Հայաստանը հերթական անգամ Չինաստանից ձեռք է բերել COVID-19-ի դեմ չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի խմբաքանակ` 400 հազար դեղաչափ։


Այն առաջիկայում հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակներում և պատվաստումային շարժական կետերում:


Հիշեցնենք, որ «Սինոֆարմ»-ը նախատեսված է 18 և բարձր տարիքի անձանց շրջանում COVID-19-ի դեմ պատվաստումներ իրականացնելու համար: Այն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն:

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ