ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1217 նոր դեպք. մահացել է 31 քաղաքացի

13 October, 2021

Հոկտեմբերի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 275 077 դեպք, որոնցից 250 576-ն` առողջացած, 5646-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 17 624 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 827 100 թեստավորում:


Այսպիսով` երեկ կատարվել է 8497 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1217 նոր դեպք: Ունենք 521 առողջացած, 28 մահվան դեպք:


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1231 է:

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ