ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՀԿ-ն հղի և կերակրող մայրերին խորհուրդ է տալիս պատվաստվել կորոնավիրուսի դեմ

20 Հուլիս, 2021

Հղիության ընթացքում կորոնավիրուսային հիվանդությունը ծանր ընթացք կարող է ունենալ: Այս մասին նշված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Իմունիզացիայի գծով փորձագետների ռազմավարական խորհրդատվական խմբի (ԱՀԿ) նորացված բաժնում:


Մասնավորապես, ռիսկի խմբում են 35 տարեկանից բարձր հղի կանայք, ինչպես նաև ուղեկցող հիվանդություններ ունեցող կանայք: Ըստ առկա տվյալների, նրանց մոտ լուրջ հիվանդության ռիսկն ավելի մեծ է, քան վերարտադրողական տարիքի ոչ հղի կանանց մոտ: Մասնագետները նշում են նաև, որ հղիության ընթացքում կորոնավիրուսը կարող է կապված լինել վաղաժամ ծննդաբերության ռիսկի մեծացման հետ: Պարզաբանվում է, որ հղի կենդանիների ուսումնասիրությունների արդյունքում չեն հայտնաբերել COVID-19 պատվաստանյութի վնասակար ազդեցությունները կնոջ կամ պտղի առողջության վրա: Այս առումով հղի կանանց խորհուրդ է տրվում պատվաստվել:

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ