ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 194 նոր դեպք. Մահացել է 3 քաղաքացի

20 Հուլիս, 2021

Հայաստանում հուլիսի 20-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 194 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 227716 դեպքի: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1277470

վերջին մեկ օրում` 6299 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 3503 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 89-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 218529 անձ` վերջին մեկ օրում 102 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 4572 է:

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ