ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչպե՞ս է վեցերորդ մատի առկայությունը փոխում ուղեղի աշխատանքը. նոր պրոթեզ է ստեղծվել

10 Հունիս, 2021

Պրոթեզավորման նպատակը սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց կյանքը հեշտացնելն է։ Սակայն գիտության զարգացումը հանգեցրել է նրան որ այսօր պրոթեզները կարող են օգտագործվել՝ հասարակ մարդկային հնրաավորություններն առավել ընդլայնելու նպատակով։

Դանի Կլոդը հասարակ մարդկանց համար նախատեսված պրոթեզ է ստեղծել։ Վեցերորդ մատն ամրացվում է ճկույթի կողքին, և շարժվում է լարերի և շարժիչների միջոցով։ Պրոթեզի սոնսորներն ամրացվում են կոշիկներին։

Մատի պրակտիկ կիրառման շնորհիվ հնարավոր կլինի առավել հեշտությամբ կիթառ նվագել, ձեռքում ավելի շատ բան պահել։ Գիտնականներն իրենց աջակցության խոսքն են հայտնել գյուտին։ Որոշ մասնագետներ կարծում են, որ վեցերորդ մատն ունակ է փոխելու պրոթեզավորման մասին ավանդակայն պատկերացումները։

Լոնդոնյան քոլեջում ուսումնասիրություն է անցկացվել, որի ընթացքում մասնագետները պարզել են, թե ինչպես է վեցերորդ մատն ազդում մարմնի ուղեղի վրա։ Փորձի համար հիմք է ծառայել հայտնի տեսությունն այն մասին, որ դաստակի փոփոխությունը բութ մատի առաջանալուց հետո մարդկությունը էվոլյուցիայի նոր փուլ է անցել։

Փորձն անցկացնելու համար 3D տպիչով պատրաստել են պրոթեզը և դրա կառավարման համար անլար սենսորներ օգտագործել։ Փորձին մասնակցել է 20 կամավոր, այդ թվում՝ սարքավորման հեղինակը։

Մասնակիցները պրոթեզն օգտագործել են ոչ միայն լաբորատոր պայմաններում, այլև տանը՝ առօրյա կյանքում։ Վեցերորդ մատը թույլ է տվել մի քանի գնդակ բռնել։ Իսկ ահա նեյրոկենսաբաններն ուսումնասիրել են մարդու ուղեղը և զարմացել արդյունքներից։ Պարզվում է՝ ուղեղը վեցերորդ մատին բավականին արագ է ադապտացվել։ Գլխուղեղի մի քանի հատվածներում ակտիվացում է գրանցվել, սակայն քիչ ժամանակ անց ուղեղն սկսել է պրոթեզն ընդունել որպես մարմնի բնական մաս։

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ