ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 355-ով, բուժվածներինը՝ 729-ով, գրանցվել է մահվան ևս 10 դեպք

12 Հունվար, 2021

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 355-ով՝ հասնելով 162 հազար 643-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 10 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 729-ով և հասել 150 հազար 602-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 1885 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 611 հազար 815-ի:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 2 հազար 941-ի, ևս 707 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 8 հազար 393 մարդ։

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ