ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՌԴ առողջապահության նախարարը Հայաստանին է տրամադրել Covid-19-ի պատվաստանյութի առաջին նմուշները

21 Նոյեմբեր, 2020

Երևան է ժամանել Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակությունը, որում նաև առողջապահության ոլորտի ներկայացուցիչներ են ընդգրկված։

Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին է փոխանցել կորոնավիրուսի ռուսական պատվաստանյութի` «Սպուտնիկ V»-ի առաջին նմուշները։

«Այս բարդ ժամանակահատվածում դուք բախվել եք երկու խնդրի` բացի համաճարակաբանական իրավիճակից, նաև պատերազմի հետևանքով վնասվածքներ ստացած մեծ թվով հիվանդներ կան: Սա, իհարկե, մեծ մարտահրավեր է, և այն, ինչ երկրի բժիշկներն են անում, սխրանք և հերոսություն է»,–ասել է Մուրաշկոն։

Նրա խոսքով` Ռուսաստանի բժիշկները պատրաստ են օգնել հակահամաճարակային միջոցառումների հարցերում։ Կարևոր են նաև վնասվածքաբանության և նյարդավիրաբուժության հարցերը։

Երևանում տեղի է ունեցել հայկական կողմին շարժական բիոլաբորատորիա տրամադրելու արարողությունը: Այդ նպատակով Երևան է ժամանել Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան։

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ