ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կորոնավիրուսի վարակման. հաստատված դեպքերի թիվը հասավ 290-ի

26 Մարտ, 2020

Հայաստանում մարտի 26-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 25 նոր դեպք է գրանցվել:

Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 265 դեպք:

Ընդհանուր առմամբ՝ մարտի 26-ին հաստատվել է կորոնավիրուսի 290 դեպք:

Բացասական արդյունք է արձանագրվել 1440 թեստավորման դեպքում: Փաստացի այս պահին բուժվում է 272 անձ:

Ապաքինվել է 18 անձ:

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ