ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 235-ի

24 March, 2020

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 41 նոր դեպք: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ

եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր 41 նոր դեպք ունենք հաստատված, այս դեպքերի ծավալը և աշխարհագրությունը որոշակի

անհանգստություններ է առաջացնում: Կոտայքի մարզի արտադրական ձեռնարկությունում, Երևանի Էրեբունի

համայնքում գտնվող արտադրական ձեռնարկություններից մեկում է հայտնաբերվել կորոնավիրուսի վարակման

դեպք: Մեր հիվանդների կորոնավիրուսի պոզիտիվ ախտորոշված անձանցից 235 անձանցից 26-ն ունեն

թոքաբորբ, բայց նրանց վիճակը վերահսկելի է: Վարակվածների մեծ մասը ջերմություն չունի»,- ասաց Փաշինյանը:

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ