ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նոր արդյունավետ դեղամիջոց կորոնավիրուսի դեմ

17 October, 2020

Հոնկոնգի համալսարանի գիտնականները պարզել են, որ COVID-19-ի դեմ արդյունավետ միջոց է մատչելի, հակամանրէային դեղամիջոցը, որն օգտագործվում է ստամոքսի խոցերի և մանրէային վարակների բուժման համար: Այս մասին հայտնում է "MedicalXpress"-ը:

Խոսքը ռանիտիդին բիսմութ ցիտրատի (RBC) մասին է, որը փորձարկվել է գերմանամկների վրա:

Փորձի արդյունքում վարակված կրծողների թոքային բջիջներում վիրուսային բեռի ծանրությունը նվազել է ավելի քան հազար անգամ: Բացի այդ, դեղամիջոցը կենդանիների մոտ զգալիորեն նվազեցրել է հակաբորբոքային ցիտոկինների և քիմոկինների մակարդակները COVID-19-ի ծանր դեպքերի ժամանակ:

Գիտնականները նշել են, որ "RBC"-ն ցածր ցիտոտոքսիկություն ունի՝ բարձր ընտրողականության ինդեքսով, ինչը ցույց է տալիս դրա անվտանգությունը ռեմդեսիվիրի`հակակորոնավիրուսային մեկ այլ հավանական դեղամիջոցի հետ համեմատած:

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ