ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ

«Երբ մարդիկ ծխից ազատ միջավայրերի փորձ են ձեռք բերում, հետ գնալու ճանապարհ չկա»

02 Դեկտեմբեր, 2019

«Երբ մարդիկ ծխից ազատ միջավայրերի փորձ են ձեռք բերում, հետ գնալու ճանապարհ չկա»

 

Արևելյան Եվրոպայում և ԱՊՀ երկրներում Campaign for Tobacco Free Kids հասարակական կազմակերպության ծրագրերի տնօրեն Ջոշուա Աբրամսը խոսել է ծխախոտի ու ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին։

Առանց ծխախոտի Հայաստան ունենալու համար ըստ Աբրամսի  հնարավոր է ձեռնարկել միջոցառումների մի քանի շարք, որոնք կարող են նշանակալի ազդեցություն ունենալ ծխողների թվի նվազման վրա՝  ինչպես մեծահասակ տղամարդկանց ու կանանց, այդպես էլ երիտասարդների  ու դեռահասների շրջանում։ 

 Առաջնահերթ է փակ տարածքներում ծխելն արգելելու միջոցով հնարավորինս շատ մարդկանց պաշտպանելու մեխանիզմներ ներդնել: Ինչպես գիտենք,  երկրորդական ծուխը նույնքան վնասակար է, որքան առաջնայինը։ 

Մյուսը՝ ծխախոտի գովազդի, ծխախոտի օգտագործման խթանման և հովանավորության բազմակողմանի արգելքի ներմուծումն է , քանի որ ծխախոտ արտադրողները նախընտրում են իրենց ապրանքը թիրախավորել հատկապես երիտասարդների, նաև կանանց շրջանում՝ ավելի մեծ շահույթ ստանալու համար։ 

Արդյունավետ կարող է լինել նաև հարկման և գնային քաղաքականություն ներդնելու նոր տարբերակը։ Որքան բարձր լինի ծխախոտի գինը, այդքան ավելի ցածր կլինի պահանջարկը։ 

Հասարակ փաթեթավորումը, գովազդի բացակայությունը, ծխախոտի վնասակար ազդեցության մասին շատ ազդեցիկ զգուշացումները նույնպես կարող են իրենց  դրական ազդեցությունն ունենալ։ 

Ըստ Աբրամսի, այս  միջոցառումներն իսկապես նվազեցնում են ծխախոտի օգտագործումը։ Դա ստեղծում է մի մթնոլորտ, որտեղ մարդիկ բնական կերպով նախընտրում են առողջ ապրելակերպը։

Ջոշուա Աբրամսի կարծիքով ծխախոտը միակ օրինական սպառողական արտադրանքն է, որ սպանում է իր սպառողների կեսին: Ծխախոտը թունավոր բույս է։ Եվ որքան շատ  է այն օգտագործվում, այդքան մեծ է հավանականությունը, որ օգտագործողն ավելի շատ կտուժի վերահաս  հիվանդություններից, որոնք չէր ունենա պարզապես չծխելու պարագայում։ 

Campaign for Tobacco Free Kids հասարակական կազմակերպությունը խրախուսում է կրթական ու հանրային իրազեկման արշավները, սակայն վերջիներս չեն կարող արդյունավետ լինել, քանի դեռ չկա օրինական՝ ծխելը թողնելուն միտված քաղաքականություն, ինչպես նաև ծխից ազատ հանրային վայրեր, որոնք ավելի հեշտ կդարձնեն ծխելը նվազեցնելը կամ  թողնելը։ Եթե կարողանում ես զերծ պահել ծխախոտ արդադրողներին իրենց արդադրանքը երեխաների շրջանում գովազդելուց և վաճառելուց, դա կրկին ավելի է հեշտացնում ծխելը թողնելուն միտված ծառայությունների տրամադրումը։ 

Ջոշուա Աբրամսը նշում է, որ ավելի քան 100 երկիր, ունի Հայաստանում քննարկվող օրենքի նման օրենսդրության  քննարկումների շարք։  Վրաստանն, օրինակ՝ ունի համապարփակ օրենք, որն օրեցօր լրամշակվելով կարող է ավելի  շատ մարդկանց պաշտպանել ծխախոտից։ Նույնը Մոլդովայում է։ Այս առումով Ռուսաստանն ու Ուկրաինան ունեն գերազանց օրենքներ։ Եվրամիության  տարբեր անդամ երկրներից,  նույնպես ունեն աշխատող հիանալի օրենքներ։ Իռլանդիան առանցքային երկրներից է։

 ԱՄՆ-ում՝  երկրի դաշնային կառուցվածքի պատճառով օրենքները հիմնականում նահանգների և քաղաքների մակարդակով են ընդունվում, սակայն Միացյալ Նահանգները հաջողությամբ կարողացել է նվազեցնել ծխողների թիվը։

Եթե 40 տարի առաջ չափահասների շրջանում ծխողները բնակչության 40 տոկոսն էին կազմում, այժմ այդ ցուցանիշը նվազել է՝  հասնելով 17 տոկոսի։ Նվազել է նաև երիտասարդ ծխողների թիվը։  Հիմնական դասը, որ սերտվել է, այն է, որ այս համափարփակ միջոցառումներն աշխատում են։ Ծխողների թիվը նվազում է այն երկրներում, որտեղ ակտիվ միջոցառումներ են իրականացվում։ Ռուսաստանում ծխողների թիվը վերջին 10 տարվա ընթացքում նվազել է 23 տոկոսով։ Նման արդյունք կա նաև Ուկրաինայում։ 

էլեկտրոնային սիգարետների՝ մասնավորապես Հայաստանում լայն կիրառություն ունեցող  IQOS-ների մասին  Աբրամսն հետևյալն է հավելում,  որ  IQOS-ի մեջ տեղադրվող ձողերը ծխախոտ է, ինչը սիգարետի մեջ է :  IQOS-ները ծխախոտի տաքացվող սարքեր են։  Դրանց օգտագործումն էլ  առողջության վրա նույն կերպ է ազդում, ինչ ծխախոտը:

 Ջոշուա Աբրամսը Էլեկտրոնային սիգարետների մասին նշում է, որ այստեղ խնդիրը մի փոքր այլ է։ Դրանք ծխախոտային ապրանք չեն, բայց նիկոտինային են, այսպես կոչված «նիկոտինի առաքման համակարգ», որտեղ դուք ստեղծում եք գոլորշի, որի միջոցով էլ կլանվում է նիկոտինը։ Խնդիրն այն է, որ դա ուղղակի նիկոտին չի, գոլորշի չի, որ մտնում է օրգանիզմ, դրանք մի շարք քիմիական նյութերն են։

 Միացյալ Նահանգներում էլեկտրոնային սիգարետները հայտնվել են մոտավորապես 2011 թվականին։  Վերջերս ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման կենտրոնը թոքերի հիվանդությունների վերաբերյալ տվյալներ է հավաքագրել։ Այս տարվա մարտից մինչև նոյեմբեր նրանք գրանցել են թոքերի հիվանդության ավելի քան 2 հազար դեպք, որ կապված է էլեկտրոնային սիգարետների օգտագործման հետ, այդ թվում՝ 42 մահ։ Կարծես թե, մեծ թիվ չէ, բայց ժամանակահատվածը, որ վերցվել  է ուսումնասիրության համար, շատ կարճ է։ Այնպես որ, իսկապես սա լուրջ խնդիր է։ էլեկտրոնային սիգարետների ազդեցությունը առողջության վրա դեռ նոր են ուսումնասիրվում։ IQOS-ների ազդեցությունը նույնն է,  ինչ սովորական սիգարետներինն է:

Հայաստանում, ըստ Աբրամսի,  ծխախոտի հետ կապված հիվանդությունների և մահվան հիմնական աղբյուրը  սիգարետի գործածումն է։  Էլեկտրոնային ծխախոտի և այլ ծխախոտային արտադրատեսակների սահմանափակունը,  եթե  նույնպես ներառվի օրենքի շրջանակում, առողջապահության ոլորտի վրա հսկայական ազդեցությունը կարճ ժամանակ հետո ակնհայտ կլինի։ Բայց եթե չկարգավորվեն նոր արտադրատեսակները, ապա դրանով ուղղակի օրենքում մի հսկայական բաց կմնա, որը ծխախոտ արտադրողները կօգտագործեն՝ վաճառելով իրենց նոր ապրանքները։ Մարդիկ կփորձեն փոխարինել ավանդական արտադրատեսակները նորով, ու դրա պատճառով որևէ լուրջ ազդեցություն առողջապահության վրա չի լինի:

Ծխողների թիվը նվազեցնելու ամենաարդյունավետ եղանակը համապարփակ օրենսդրության ընդունելն ու կիրառելն է։ Նյու Յորքը լավագույն օրինակներից է։ Այնտեղ ծխողների թիվը նվազել է ու չի գերազանցում  10 տոկոսը։ Դա տեղի է ունեցել  մի շարք միջոցառումների շնորհիվ, որոնք  Հայաստանի ԱԺ-ն այժմ քննարկում է։ Նյու Յորքում առկա է արգելքը գովազդի որոշ տեսակների վրա, բարձր գներ ու հարկեր են սահմանված։ Ծխախոտի մեկ  տուփը վաճառվում է 12-15 դոլարով, ինչը շատ բարձր գին է։

Ըստ Աբրամսի,  երբ գները բարձրանում են, մատչելիությունը նվազում է, հատկապես երիտասարդների համար, որոնք ավելի քիչ գումար ունեն: Դա հոյակապ միջոց է նրանց զերծ պահելու, նույնիսկ ծխել սկսելուց։ Ծխից ազատ հասարակական վայրեր ունենալը շատ կարևոր է, որովհետև այն ստեղծում է ընդհանուր մթնոլորտ, որտեղ մարդիկ սովորում են առանց ծխի  տարածությանը և այն մտքին, որ ծխելը իրականում անհարմարություն է ստեղծում:  Երբ մարդիկ ծխից ազատ միջավայրերի փորձ են ձեռք բերում, հետ գնալու ճանապարհ չկա։ Չկա որևէ մի այլ բան, որ կփոխարինի անծուխ, հրաշալի միջավայրին, որի հակառակը սիգարետի ծխով լցված տարածքներն են:

-Ինչ վերաբերում է տնտեսության վրա ընդհանուր ազդեցությանը, բնականաբար, եթե նման օրենքները որևէ լուրջ բացասական ազդեցություն ունենային տնտեսության վրա, ապա հարյուրից ավելի երկրներ չէին ընդունի դրանք: Այնպես որ, եթե երկրները մեկը մյուսի հետևից ընդունում, կիրառում և օգտվում  են այս օրենքներից և դրա հետ կապված որևէ տնտեսական ճգնաժամի չեն բախվում, ապա տնտեսության վրա բացասական ազդելու իմաստով դա իսկապես նշանակություն չունի։ Եթե լինի որևէ բացասական ազդեցություն տնտեսության վրա, դա կվերաբերվի միայն ծխախոտ արտադրողներին։ Բայց դա նորմալ է, որովհետև այն, ինչ նրանք արտադրում են, թունավոր է սպառողների համար,- ասում է Ջոշուա Աբրամսը։

Առանց ծխախոտի  միջավայր ունենալու համար Աբրամսը նշում է ամենահաջողված մեխանիզմը, որը կիրառվել է դեռահասների և երիտասարդների շրջանում։ Որպեսզի չգովազդվի ծխախոտ կամ ծխախոտի նման արտադրատեսակներ,  դրանք, իրենց երկրում ուղղակի  չեն ցուցադրվել  փոքր վաճառակետերում այլ պահվել են վաճառասեղաների տակ, դրանք չեն ունեցել  արտահայտիչ տեսք։ Կրպակներն ունեցել են միայն   թղթի վրա ծխախոտի կամ ծխախոտային արտադրատեսակի  տեսակներն ու արժեքը ։ Վաճառվել են, այն ժամանակ,  երբ ինչ որ մեկը պահանջել է։ Իսկ մեծ խանութներն ու սուպերմարկետներն ունեցել են հատուկ փակ դարակներ,  որտեղ պահվել է ծխախոտը։

Campaign for Tobacco Free Kids հասարակական կազմակերպության ծրագրերի տնօրեն Ջոշուա Աբրամս հորդորում է, որ ծխախոտը սպանում է, մարդիկ, որոնք դրա վրա մեծ գումար են ծախսում, կարող են ավելի օգտակար, առողջարար ապրանքներ գնել։ Ծխախոտ չօգտագործողները ապրում են շատ ավելի առողջ, ավելի երկար։ Նոր կյանք մտնող  դեռահասներն էլ պետք է հասկանան, որ առողջ ապրելակերպի համար ճիշտ է ընտրել՝  չծխելու տարբերակը։

 

 

“When people get an experience of a smoke-free environment, there is no way back”

 

In Eastern Europe and CIS countries, the regional director  of the public organization “Tobacco Free Kids” Joshua Abrams spoke about the dangers of using cigarettes and tobacco products.

According to Abrams, a range of different events can be significant in order to have tobacco-free Armenia by reducing the number of smokers both among men and women, as well as among youth and teenagers.

It is paramount to implement mechanisms for protecting as many people as possible by prohibiting smoking in enclosed spaces. As we all know, second-hand smoke is as harmful as first-hand smoke.

Another way of fighting against smoking is to impose a ban on tobacco advertising, multilateral facilitations and support for tobacco using, since tobacco producers tend to target young people, as well as women, to increase their income. 

A new version of tax and pricing policy can also be effective. The higher the price of tobacco, the lower its demand. 

Simple packaging, no advertisement, powerful warnings of the dangers of tobacco may have their positive influence as well. 

As Abrams says, such activities do decrease the use of cigarettes. Thus, an atmosphere is created where people prefer healthy lifestyle in a natural way. He also thinks that tobacco is the only legal consumer product that kills half its consumers. Tobacco is a poisonous plant. The more it is used, the more likely the user will get harm by an impending illness that could have been avoided simply by not smoking. 

“Campaign for Tobacco Free Kids” encourages educational and awareness-raising campaigns. However, the latter cannot be efficient without a legal policy aimed at fighting against smoking, as well as without tobacco-free public places that would help to reduce smoking or give it up. If tobacco producers do not promote their products among children, it is much easier to provide services directed at giving up smoking.

Joshua Abrams mentions that in more than 100 countries, talks are taking place regarding legislations similar to the one being discussed in Armenia. Georgia, for instance, has a comprehensive law that is constantly developing to protect more and more people from tobacco. The same situation is in Moldova. In this respect, Russia and Ukraine have excellent laws. Some of the EU countries also have good operating laws. Ireland is one of the key countries among them. 

Although in the US, laws are adopted on the level of states and cities, they have succeeded in decreasing the number of smokers. If 40 years ago smokers among adults accounted for 40 per cent of the population, now this has fallen to 17 per cent. The number of young smokers has reduced as well. The lesson one can learn from it is that such comprehensive activities do work out. The number of people who smoke falls in the countries where different events are actively undertaken. In Russia, the total number has decreased by 23 per cent for the last 10 years, and the same has happened in Ukraine. 

Regarding electronic cigarettes, particularly IQOSs that are widely spread in Armenia, Abrams adds that IQOSs are simply tobacco heating devices that contain the same tobacco as cigarettes. Using them is dangerous for a person’s health just like smoking tobacco. 

Joshua Abrams mentions that the problem with electronic cigarettes is slightly different. They are not tobacco products but nicotine ones, so-called “nicotine-delivery system” where you create steam, through which nicotine is absorbed. The thing is it is not just nicotine, just steam that enters into your organism, but a number of chemicals. 

Electronic cigarettes emerged in the USA in about 2011. The US Center for Disease Control has recently collected data on lung diseases. From March to November of this year, they registered more than two thousand cases of lung diseases related to the use of electronic cigarettes, including 42 cases of death. The number does not seem big but the timelines of the research were too short. Thus, the problem is serious. The influence of electronic cigarettes on health has just started to be studied. The impact of IQOSs is the same as that of ordinary cigarettes.

According to Abrams, in Armenia, the main reason for diseases and death related to tobacco is using of cigarettes. If limitation of electronic cigarettes and other tobacco products is also included in the legislative framework, it will make a huge influence on health obvious in a short period. On the contrary, if new products are not regulated, a large gap will remain in the law, which will be used by tobacco producers in order to sell their new goods. People will try to replace traditional products with new ones; therefore, there will be no significant impact on health. 

New York is a bright example of how efficient it is to adopt and implement comprehensive legislation for reducing the number of smokers. In this city, that number does not exceed 10 per cent. The reason for this were a series of activities that are currently being discussed in the National Assembly of Armenia. In New York, there is a ban on certain kinds of advertisement, high prices and taxes are put. A pack of cigarettes sells for $12-15, which is rather a high price. 

As Abrams says, when prices rise, the availability decreases, especially for young people who have less money. That is a brilliant way to keep them away even from taking up smoking. Having smoke-free public places is crucial, since people get used to them and to the idea that smoking causes inconvenience. When people get an experience of a smoke-free environment, there is no way back. Nothing can replace a wonderful smoke-free environment, the opposite of which are spaces filled with cigarette smoke. 

“As concerns the overall impact on the economy, of course, if such laws had any negative influence, they would not be adopted by more that a hundred countries. Hence, if countries successively adopt, implement and use these laws and do not face any economic crisis related to them, there is obviously no negative impact on economy. If there were any, it would concern only tobacco producers. However, it is quite natural, since their production is poisonous for their costumers”, - says Joshua Abrams. 

Abrams mentions the most successful mechanism for having a tobacco-free environment, which was implemented among teenagers and youth. Cigarettes and tobacco products simply were not presented in small shops in their country but were kept inside the counter; they were not attractive. In stalls, there were only names of different tobacco types and their prices written on a sheet of paper. Cigarettes were sold by request. Big shops and supermarkets, for their part, had closed shelves with tobacco in them. 

The regional director of the public organization “Campaign for Tobacco Free Kids” Joshua Abrams claims that tobacco kills, and the people who spend a lot of money on it can buy more useful and healthy things. Those who do not smoke live a longer and healthier life. Adolescents who are new to life should realize that the right way to live a healthy life is to choose not to smoke.

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ