ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ

ՀՀ առողջապահության նախարարության ինֆեկցիոն հիվանդությունների գծով խորհրդատու Նարինա Սարգսյանցի խորհուրդներն իր գործընկերներին

29 Ապրիլ, 2020

ՀՀ առողջապահության նախարարության ինֆեկցիոն հիվանդությունների գծով խորհրդատու

Նարինա Սարգսյանցի խորհուրդներն իր գործընկերներին

Ստացիոնար բուժհաստատությունների, առաջնային օղակի բուժաշխատողներին, նեղ մասնագետներին, ռադիոլոգներին, տեղամասային և ընտանեկան բժիշկներին։

Որ դեպքերն են կասկածելի համարվում նոր կորոնավիրուսի համար

Կասկածելի են համարվում ցանկացած տեսակի սուր շնչառական վարակները՝ հաճախականութամբ չոր հազը (հնարավոր է արտադրությունով հազ), թուլությունը, մկանացավերը, հոդացավերը, գլխացավերը։ Ավելի քիչ հանդիպում է, լուծ և փսխումներ, հարբուխ և ցավ կոկորդում։ Առաջին կարևոր եռյակում են՝ ջերմություն, չոր հազ, հևոց կամ դժվարաշնչություն։

Նման դեպքերում պետք է ուշադիր լինել համաճակաբանական անամնեզի․ արդյոք պացիենտը 14 օրվա ընթացքում վերադարձել է որևէ երկրից, որտեղ դիտվում է բարձր հիվանդացություն կամ ունեցել է շփում այն հիվանդի հետ, ում մոտ արդեն ախտորոշված է COVID-19 ։

Ռենտգենտային հետազոտության արդյունքում, եթե պացիենտը վարակված է նոր կորոնավիրուսով, ապա արդյունքը պետք է լինի թոքաբորբի պատկերին նմանվող։

Չինացի բժիշկները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել արյան ընդհանուր պատկերին՝ մասնավորապես լեյկոպենիային և լիմֆոպենիային։ Եվ եթե բժիշկը չունի հաստատված այլ ախտորոշում, պետք է կատարվի հիվանդների նմուշառում, հնարավորինս արագ իզոլացում, մշտադիտարկում և բուժում։

Բժիշկների անվտանգության համար խորհուրդ է տրվում վերջիներիս կրել անձնական պաշտպանիչ միջոցներ, պացիենտին տրամադրել դիմակ, բուժզննումը անցկացնել մեկուսարանում։

Հետհոսպիտալային հսկման համար դուրս գրված պացիենտը ևս 14 օր պետք է գտնվի տնային մեկուսացման պայմաններում և նրա առողջական վիճակը պետք է մշտադիտարկվի տեղամասային բժշկի կողմից։

Եղեք ուշադիր ու առողջ։

Կից ներկայացվում է նաև տեսանյութ՝ տեղեկատվություն բժիշկների համար Նոր կորոնավիրուսային վարակ COVID-19 վերաբերյալ

https://youtu.be/mKJ0_SIwywI


ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ