ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ

Ի՞նչ է իրենից ներկայացնում տրանսպորտային սխեմայով ԱՄԲ

02 Օգոստոս, 2021

Ո՞ր դեպքերում է ավելի նպատակահարմար այս տարբերակը

Ի՞նչ փուլերից է բաղկացած և ինչպե՞ս է այն ընթանում

Doctorsnet.am-ի զրուցակիցն է Իսրայելական BIRTH IVF Center-ի գինեկոլոգ ռեպրոդուկտոլոգ, Բ.Գ.Թ. Արմինե Սայադյանը.

Անպտղության բուժումը ՕՎՏ-ի կիրառմամբ բազմափուլ և երկարատև գործընթաց է: Միաժամանակ այն պահանջում է ժամանակակից սարքավորումներով հագեցած կլինիկա և սաղմնաբանական լաբորատորիա:

Նման պայմաններում աշխատող բարձր որակավորում ունեցող, պրոֆեսիոնալ, փորձառու մասնագիտական թիմի՝ ռեպրոդուկտոլոգների և սաղմնաբանների, աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի միայն ստանալ ԱՄԲ առավելագույն արդյունավետություն՝ առողջ երեխայի ծնունդ

Այս ամենը համատեղելը ոչ միշտ է հնարավոր, իսկ երբեմն էլ լինում են դեպքեր, երբ խնդրի լուծումը պահանջում է լրացուցիչ մասնագիտական հմտությունների կամ սարքավորումների կիրառում:

Ի՞նչ է իրենից ներկայացնում տրանսպորտային սխեմայով ԱՄԲ

Տրանսպորտային սխեմայով ԱՄԲ-ի դեպքում հիմնական սխեման բաժանվում է 2 մասի, որոնցից յուրաքանչյուրն իրականացվում է տարբեր կլինիկաներում/քաղաքներում:

Միևնույն ժամանակ ԱՄԲ-ի փուլերի հերթականությունը և բնույթը չեն փոխվում:

Տրանսպորտային սխեմայի առավելություններն են՝

հետազոտությունների և նախապատրաստման փուլը իրականացվում է բնակության վայրում՝ հիմնականում առավել մատչելի կարիք չի առաջանում փոփոխել աշխատանքային գրաֆիկը

բուժման հիմնական ժամանակահատվածը անկացնելով Ձեր բնակության վայրում, խնայելով ժամանակ և միջոցներ՝ հնարավորություն եք ստանում ԱՄԲ սկզբնական փուլերն անցնել առաջատար մասնագետների հեռավար հսկողության տակ, իսկ հիմնական փուլերը կիրականացվեն նույն մասնագետների կողմից նորագույն սարքավորումներով հագեցաց և Ձեր կողմից ընտրված կլինիկայում

Որ դեպքերում է ավելի նպատակահարմար այս տարբերակը՝

Ձեր քաղաքում չկա վերարտադրողական կլինիկա կամ համապատասխան մասնագետ

Երբ Ձեր ընտրած մասնագետը կամ վերարտադրողական կլինիկան գտնվում է այլ քաղաքում, իսկ դուք չունեք հնարավորություն երկարաժամկետ գտնվելու այլ քաղաքում

Երբ կոնկրետ Ձեր դեպքում խնդրի առավել արդյունավետ լուծման համար պահանջվում են լրացուցիչ մասնագիտական հմտություններ կամ տեխնոլոգիաներ ( PGD-նախաիմպլանտացիոն ժառանգական ախտորոշում, IMSI- մորֆոլոգիապես ընտրված սերմնաբջիջների ներցիտոպլազմատիկ ներարկում և այլն )

Փոխնակ մայրություն, սեռաբջիջների դոնացիա կամ այլ ծրագրեր, որոնք Ձեր քաղաքում կապված են դժվարությննորի հետ

Ինչ փուլերից է բաղկացած և ինչպես է այն ընթանում

Առաջնային խորհրդատվությունը պացիենտը կարող է անցնել հեռավար կամ բնակության վայրում՝ ընտրված վերարտադրողական կլինիկայի կողմից երաշխավորված մասնագետի մոտ:

Այնուհետև որոշվում է հետազոտությունների պլանը և ծավալը, որը նույնպես զույգն անցնում է բնակության վայրում գտնվող լաբորատորիայում և կլինիկայում։

Հետազոտության արդյունքների հիման վրա մասնագիտացված կլինիկայի ռեպրոդուկտոլոգի կողմից մշակվում է բուժման հետագա պլանը՝ նշանակվում է խթանման սխեման:

Ձվարանների խթանման ամբողջ ընթացքը հսկվում է Ձեր բնակության վայրի բժիշկի կողմից հիմնական կլինիկայի ռեպրոդուկտոլոգի հետ համատեղ՝ ԳՁՀ և հորմոնալ մոնիթորինգի միջոցով, անհրաժեշտության դեպքում սխեմայում կատարվում են դեղորայքի կամ դրանց դոզաների փոփոխություններ:

Այս փուլի վերջում կնոջը ներարկվում է ձվազատման տրիգեր: Այս պահը հանդիսանում է ամենակարևորը հատկապես տրանսպորտային սխեմային դեպքում, քանի որ ներարկումից հետո ֆոլիկուլների պունկցիան պետք է կատարվի հստակ 35-36 ժամ անց:

Այսինքն, նախատեսվող պունկցիայից առաջ զույգը պետք է գտնվի արդեն այն քաղաքում, որտեղ կատարվելու են ԱՄԲ մնացած փուլերը:

Հաջորդող բոլոր փուլերը՝ ֆոլիկուլների պունկցիան, ստացված ձվաբջիջների բեղմնավորումը, սաղմերի կուլտիվացումը և տեղափոխումը արգանդի խոռոչ կատարվում են հիմնական մասնագիտացված վերարտադրողական կլինիկայում:

Սաղմերի տեղադումից հետո կինը կարող է վերադառնալ և գտնվել իր բնակության վայրի գինեկոլոգի հսկողության տակ, որտեղ և 2 շաբաթ անց կատարվում է հղիության լաբորատոր, այնուհետև ԳՁՀ ախտորոշումը:

ԱՄԲ տրանսպորտային սխեման նախատսում է նաև առաջատար մասնագետների այց Ձեր բնակության վայրում գտնվող մասնագիտացված վերարտադրողական կլինիկա՝ ԱՄԲ համապատասխան փուլերն իրականացնելու նպատակով:


Խորհրդատվության համար՝ +37491413834


ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ