ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ

Doctorsnet.am -ը զրուցել է պլաստիկ վիրաբույժ, միկրովիրաբույժ Մարգարիտա Չոփուրյանի հետ

17 Հուլիս, 2021

Այսօր արդիական է «բնականը». պլաստիկ վիրաբույժը՝ էսթետիկ ներարկումների և պլաստիկ վիրահատությունների թրենդների մասին


Պլաստիկ վիրահատությունների ու էսթետիկ ներարկումների թրենդների, դրանց ակտուալության և այլ հետաքրքիր հարցերի շուրջ

Doctorsnet.am -ը զրուցել է պլաստիկ վիրաբույժ, միկրովիրաբույժ Մարգարիտա Չոփուրյանի հետ։


-Բժշկուհի, Դուք իրականացնում եք ինչպես պլաստիկ վիրահատություններ, այնպես էլ էսթետիկ ներարկումներ։ Հետաքրքիր է՝ դրանցից ո՞ր մեկն է այսօր առավել պահանջված։


-Իրականում, չեմ կարող առանձնացնել։ Բոլոր նրանք, ովքեր հակված են արագ արդյունքի՝ մինիմալ ռեաբիլիտացիոն փուլով, նախընտրում են ներարկումները։ Եթե հետաքրքրված են երկարաժամկետ արդյունքերով, ապա ընտրում են վիրահատությունը։ Շատ հաճախ մեկը լրացնում է մյուսին։


-Արդյոք համատեղելի են պլաստիկ վիրահատություններն ու էսթետիկ ներարկումները, թե՞ կան հակացուցումներ։


-Մեծամասամբ համատեղելի են, պարզապես պետք է ճիշտ ժամանակացույց ընտրել։


-Որո՞նք են այսօր պլաստիկ վիրահատությունների ու էսթետիկ ներարկումների թրենդները և որքա՞ն դինամիկ են դրանք փոփոխվում։


-Այսօր արդիական է «բնականը», երբ կարծես թե ոչ մի միաջամտություն չի կատարվել։ Մեր երկրի դեպքում գրեթե բոլոր էսթետիկ վիրահատությունները և ներարկումները դարձել են հասարակության կողմից ընդունված և կիրառելի։


-Իսկ որքա՞ն հաճախ և ի՞նչ խնդիրներով են դիմում տղամարդիկ պլաստիկ վիրահատության/էսթետիկ ներարկումների։


-Տղամարդիկ ավելի հաճախ դիմում են տարիքային փոփոխությունները կամ ֆունկցոնալ խնդիրները շտկելու նպատակով։


-Ինչպե՞ս է անցնում անհատական խորհրդատվությունը։


-Անհատական խորհրդատվության նպատակն է մանրակրկիտ անամնեզը, պացիենտի գանգատների օբյեկտիվ գնահատումը, միջամտության տեսակի մանրամասների և արդյունքների, ինչպես նաև բարդությունների քննարկումը։ Եվ, իհարկե, իրատեսական արդյունքների մասին բժշկի և հիվանդի պատկերացումները։


-Ամենակարևոր խորհուրդը, որ կուզեք տալ այն մարդկանց, ովքեր իրենց արտաքին տեսքում ուզում են փոփոխություն կատարել։



-Ցանկացած որոշում կայացրեք կշռադատված, այլ ոչ թե պահի կամ նորաձևության ազդեցությամբ։ Եվ եթե արտաքինում փոփոխությունները կդարձնեն ձեզ ավելի երջանիկ, հաջողակ ու ինքնավստահ, ապա ինչու ոչ...

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ