ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ

Ինտիմ բնույթի ինչպիսի՞ խնդիրներ է լուծում լաբիոպլաստիկան և ինչպե՞ս է ազդում սեռական կյանքի վրա

14 Հունիս, 2021

Էսթետիկ գինեկոլոգիան ներառում է մի շարք ուղղություններ՝ լազերային երիտասարդացում, ուրվագծային պլաստիկա և այլն։

Էսթետիկ գինեկոլոգիայի նպատակը ինտիմ գոտիների ճիշտ աշխատանքն ու էսթետիկ տեսքն ապահովելն է։

Էսթետիկ գինեկոլոգիայի ամենահայտնի պրոցեդուրաներից մեկի՝ լաբիոպլաստիկայի մասին

Doctorsnet.am-ը զրուցել է մանկաբարձ֊գինեկոլոգ, բ.գ.թ. Նաիրա Դավթյանի հետ։

-Բժշկուհի, ի՞նչ է իրենից ներկայացնում լաբիոպլաստիկան։

-Լաբիոպլաստիկան վիրահատություն է, որի ժամանակ փոքրացվում են սեռական շուրթերը կամ վերացվում դրանց ասիմետրիան։

-Ինտիմ բնույթի ո՞ր խնդիրների դեպքում ևս կարելի իրականացնել լաբիոպլաստիկա։

-Լաբիոպլաստիկան լուծում է մի շարք խնդիրներ. երբ կինն ունի ֆիզիկական անհարմարություն սեռական կյանքում, նստելիս, քայլելիս, կիպ ներքնազգեստ կամ տաբատ հագնելիս: Լաբիոպլաստիկա կարելի է իրականացնել նաև այն դեպքում, երբ կինն ունի էսթետիկ անբավարարվածություն։

-Կարելի՞ է ծննդաբերելուց անմիջապես հետո կատարել լաբիոպլաստիկա։

-Ոչ, ցանկալի չէ:

-Ծննդաբերությունից որքա՞ն ժամանակ անց կարելի է կատարել լաբիոպլաստիկա։

-Ծննդաբերությունից 1,5-2 ամիս հետո կարելի է կատարել լաբիոպլաստիկա։ Դրա համար նախապես հարկավոր է գինեկոլոգիական խորհրդատվություն։

-Լաբիոպլաստիկայից հետո որքա՞ն ժամանակ անց է թույլատրվում ինտիմ կյանքը։

-Սեռական կյանքը թույլատրվում է 1,5 ամիս անց՝ լիարժեք վերականգնումից հետո։

- Կարելի՞ է ծննդաբերել լաբիոպլաստիկայից հետո։

-Լաբիոպլաստիկան հակացուցում չէ հետագա ծննդաբերությունների համար։

-Ինչպե՞ս է լաբիոպլաստիկան ազդում սեռական կյանքի վրա։

-Լաբիոպլաստիկան սեռական կյանքի որակի վրա ունի միայն դրական ազդեցություն։ Դա պայմանավորված է մի քանի պատճառներով՝ կինը դառնում է ավելի ինքնավստահ, ինչպես նաև բարձրանում է սեռական զգացողությունը՝

էռոգեն գոտիների հետ շփման մեծացման արդյունքում։

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ