ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ

AIOC III-ը ակնաբուժական ամենակարևոր նշանակությունն ունեցող իրադարձությունն է Հայաստանում. AIOC նախագահ, պրոֆեսոր Ա. Զիլֆյան

07 Ապրիլ, 2021

Մայիսի 29, 30֊ին օնլայն հարթակում տեղի կունենա AIOC III Հայկական Միջազգային Ակնաբուժական Գիտաժողովը։


Գիտաժողովի մանրամասների մասին Doctorsnet.am -ը զրուցել է AIOC-ի նախագահ, ՀՀ ԱԱԻ Աչքի հիվանդությունների ամբիոնի վարիչ, բ.գ.դ. պրոֆեսոր Արտաշես Զիլֆյան ի հետ։


Պրոֆեսոր, ի՞նչ է իրենից ներկայացնում

AIOC III Հայկական Միջազգային Ակնաբուժական Գիտաժողովը։


Գիտաժողովն արդեն երրորդ անգամ է անցկացվելու Հայաստանում։

Այն ակնաբուժական ամենակարևոր նշանակությունն ունեցող իրադարձությունն է։ Ի տարբերություն մյուս կոնֆերանսների, որոնք ակնաբուժության ոլորտում անցկացվում են Հայաստանում և տեղի են ունենում հիմնականում մեր կադրերի համար, AIOC-ը միջազգային գիտաժողով է, որին մեծամասամբ մասնակցում են հյուրեր արտերկրից։

Covid-ի պայմաններում տուրիզմի ոլորտում դժվարին իրավիճակ է, բայց ես նպատակահարմար չեմ գտնում փոխել գիտաժողովի ֆորմատն ու չհրավիրել մեր արտասահմանյան գործընկերներին։ Չնայած հավաքույթներ կազմակերպելու թույլտվություն կա, միևնույնն է, որոշել ենք գիտաժողովն անցկացնել օնլայն ռեժիմով, որպեսզի մեր բոլոր հյուրերն անպայման մասնակցեն։


Գիտաժողովը եզակի է նաև նրանով, որ այն չի անցկացվելու պարզապես zoom-ով, համագործակցում ենք արտասահմանյան պրոֆեսիոնալ IT կազմակերպության հետ, որը միջազգային կոնֆերանսների անցկացման մեծ փորձ ունի։ Գիտաժողովը բաղկացած է 5 սեկցիաներից։ Սեկցիաները տեղի են ունենալու զուգահեռաբար, նույն ժամերին, բայց տարբեր հոսքերով, ուստի շատ կարևոր է գիտաժողովը սպասարկող IT կազմակերպության մեծ փորձն ու պրոֆեսիոնալիզմը։


Ովքե՞ր են լինելու գիտաժողովի արտասահամյան հյուրերը։


Գիտաժողովին մասնակցելու է պրոֆեսորադասախոսական կազմ՝

Ռուսաստանից, Ուկրաինայից,

ԱՄՆ-ից, Վրաստանից, Լատվիայից, Բելառուսից, Անգլիայից, Հունաստանից, Ուզբեկստանից:

Բոլորը մեր գործընկերներն են, ում հետ ակտիվ աշխատում ենք՝ կատարելով փորձի փոխանակում։


Ի՞նչ սպասելիքներ ունեք գիտաժողովից։

Հայաստանում իր տեսակի մեջ սա եզակի գիտաժողով է։ Դրա շրջանակներում տեղի է ունենալու նաև Հայաստանի, Լատվիայի, Ուկրաինայի երիտասարդ ակնաբույժների ասոցիացիաների անդամների հանդիպումը։

Ուրախությամբ կարող եմ հայտնել, որ ՀՀ ԱԱԻ Աչքի հիվանդությունների ամբիոնի կլինիկական օրդինատորները կունենան հիանալի հնարավորություն ներկայացնել իրենց պրեզենտացիաները, կատարել փորձի փոխանակում, ինչը շատ կարևոր է իրենց հետագա գործունեության և ձեռքբերումների համար։


Առհասարակ, գիտաժողովի շրջանակներում բոլորս ձեռք կբերենք նոր գիտելիքներ, սա փորձի փոխանակման հիանալի տարբերակ է, ինչը կնպաստի Հայաստանում ակնաբուժական բժշկության որակի բարձրացմանը։ Գիտաժողովին կարող են մասնակցել մեր բոլոր գործընկերները, մասնակցությունն անվճար է։

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ