ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ

Որո՞նք են անպտղության պատճառները և բուժման եղանակները

19 Մարտ, 2021

Անպտղության պատճառների և բուժման եղանակների մասին Doctorsnet.am-ը զրուցել է «Աջափնյակ» ԲԿ֊ի ախտորոշիչ ծառայության ղեկավար , գինեկոլոգ, սոնոգրաֆիստ Արաքսյա Սարխոշյանի հետ։


-Որո՞նք են անպտղության տեսակները և ինչպե՞ս են դրանք տարբերվում իրարից։


-Ցավոք, անպտղության խնդիրը գնալով դառնում է ավելի արդի, և անպտուղ զույգերի թիվը տարեց տարի ավելանում է։ Ժամանակակից տեխնոլոգիաների, լաբորատոր-գործիքային հետազոտությունների զարգացմանը զուգահեռ հայտնաբերվում են անպտղության այնպիսի պատճառներ, որոնց մասին մի քանի տարի առաջ անգամ չէինք մտածում։


Անպտղութունը լինում է առաջնային և երկրորդային։ Առաջնային անպտղության դեպքում 1 տարվա ընթացքում ապրելով կանոնավոր սեռական կյանքով՝ կնոջ մոտ

չի արձանագրվում հղիություն։


Երկրորդային անպտղության դեպքում կնոջ մոտ եղել են հղիություններ, սակայն վերջին 1 տարվա ընթացքում հղիանալ չի հաջողվում։


Անպտղության տեսակների մեջ առանձնացնում ենք կնոջ և տղամարդու գործոններով պայմանավորված պատճառներ։


Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր հասարանությունում տղամարդիկ շատ դժվար են համակերպվում այն մտքին, որ խնդիրը կարող է լինել իրենց մեջ, «Աջափնյակ» ԲԿ֊ում կարևորվում է զույգի մոտ զուգահեռ հետազոտությունների իրականացումը։


-Իսկ որո՞նք են անպտղության պատճառները և բուժման եղանակները։


-Անպտղության պատճառները շատ բազմազան են։ Կուզենայի ուշադրություն դարձնեինք մեր տարածաշրջանում հաճախակի հանդիպող պատճառներին։


Լինելով շատ գեղեցիկ և հմայիչ՝ հայ կանայք ավելի շուտ են հասունանում, քան սառը կլիմա ունեցող երկրների կանայք։


Հաճախ հորմոնալ ֆոնի փոփոխությունը հանգեցնում է մի շարք խանգարումների, որոնցից են սկլերոպոլիկիստոզ ձվարանների համախտանիշը, որի ժամանակ դիտվում է ձվազատման խնդիր, էնդոմետրիումի ՝ արգանդի լորձաթաղանդի գերաճը՝ հիպերպլազիան, և թերաճը՝ հիպոպլազիան։


Անպտղության կարևոր պատճառներից է նաև էնդոմետրիոզը. արգանդի լորձաթաղանթի բջիջները աճում են էնդոմետրիումից դուրս՝ առաջացնելով խնդիրներ տեղակայված օջախներում։


Պատճառների մի խումբ են կազմում արգանդի, արգանդափողերի և ձվարանների հետ կապված առատները, կպումները կամ ձևափոխումները, որոնք կարող են դեֆորմացնել արգանդի խոռոչը կամ արգանդափողերի անցանելիության խոչընդոտ լինել։


Այս խնդիրները հեշտությամբ ախտորոշվում են մեր կենտրոնի բարձր որակավորում ունեցող մասնագետների և տարածաշրջանում եզակի պրեմիում դասի PHILIPS EPIQ ELITE ՈՒՁՀ սարքի, վերջին սերդի թվային ռենտգեն սարքավորումների շնորհիվ։


Անպտղության պատճառներից են նաև տրոմբոֆիլիաները՝ արյան մակարդելիության ժառանգական խանգարումները։ Այս դեպքում հղիության պլանավորումը և վարումը իրականացվում է արյունաբանի հետ համատեղ։


Պատճառների մյուս խումբն են սեռական ճանապարհով փոխանցվող վարակները, որոնց հետևանքով առաջանում է ինչպես անպտղություն, այնպես էլ հղիության ընդհատումներ։


Ցավոք, պատճառների շարքը կարելի է թվել անվերջ։ Սակայն շատ կարևոր է ժամանակին և գրագետ մասնագետի մոտ անցնել հետազոտություններ։


Հետագա բարդացումներից խուսափելու համար շատ կարևոր է ճիշտ բուժման ընտրությունը։ «Աջափնյակ» ԲԿ֊ում հնարավոր է իրականացնել անպտղության բուժման ինչպես թերապևտիկ, այնպես էլ վիրաբուժական եղանակները։


-Իսկ որո՞նք են անպտղության բուժման վիրաբուժական միջամտությունները։


-Գերմանիայում երկար տարիներ աշխատած «Աջափնյակ» ԲԿ֊ի հիմնադիր տնօրենն անձամբ է հսկում լապարասկոպիկ վիրահատությունների կատարման ընթացքը։ Լապարոսկոպիկ միջամտությունը թույլ է տալիս ինչպես ախտորոշել անպտղության պատճառները, այնպես էլ վերացնել դրանք։

Կենտրոնում նաև կատարվում է հիստերոսկոպիա և հիստերոռեզեկտոսկոպիա, ինչը թույլ է տալիս ախտորոշել և վերացնել արգանդի խոռոչի տարատեսակ խնդիրները։


Յուրաքանչյուր կին ունի մայր դառնալու կոչում։ «Աջափնյակ» ԲԿ֊ում գործում է նաև կանանց խորհրդատվություն, որի շրջանակներում բանիմաց մանկաբարձ-գինեկոլոգները կվարեն ամբողջ հղիության ընթացքը՝ միջազգային ուղեցույցներին համաձայն՝ կատարելով անհրաժեշտ ժամկետային սկրինիգները, որպեսզի Ձեր բալիկը ծնվի և մեծանա առողջ։



Հայ ազգը վերջին ամիսների ընթացքում շատ կորուտներ ունեցավ։ Եվ հայ կանայք ունեն մեծ պարտականություն զոհված տղաների առաջ՝ հզորացնել և շատացնել ՀԱՅ ԱԶԳԸ։

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ