ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ

Տնային պայմաններում ինքնաբուժությամբ զբաղվելու հետևանքով առաջացած խնդիրներից խոսափելու, ճիշտ ախտորոշման և գրագետ բուժման համար անպայման հարկավոր է դիմել մասնագետի

14 October, 2020

Ինքնախտորոշումն ու ինքնաբուժումը տարածված երևույթներ են ողջ աշխարհում։ «ՊոդոԿլինիկ» մասնագիտացված բժշկական կենտրոնի բժիշկ֊պոդոլոգ Լիաննա Իգիթյանի փոխանցմամբ՝ դրանք կազմում են ոչ արդյունավետ բուժման գրեթե 40%֊ը։

Doctorsnet.am-ի հետ զրույցում բժիշկն ընդգծել է՝ ոտնաթաթերի ու եղունգների հետ կապված խնդիրների դեպքում տնային պայմաններում չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ։

«Ինքնախտորոշման և ինքնաբուժման պատճառ է դառնում ազատ ինտերնետային հարթակը, որտեղ մեծ ինֆորմացիոն հոսք է գնում։ Պետք է դիտարկել, սակայն, որ այդ ինֆորմացիոն հոսքը ներբեռնելու իրավունք ունեն գրեթե բոլորը, և շատ հաճախ լինում են ոչ գրագետ և ոչ հավաստի տվյալներ։ Առանցքային դեր են խաղում դեղորայքի գովազդային հոլովակները, որոնք կրում են կոմերցիոն բնույթ և հետապնդում են կոնկրետ ընկերության շահ։ Դրանք չեն ներկայացնում պրեպարատների կողմնակի, անթույլատրելի երևույթները, որոնք ինքնագործունեության հետևանքով հանգեցնում են կլինիկական պատկերի շատ ավելի լուրջ վիճակի»,֊նշում է մասնագետը։

Լիանա Իգիթյանի փոխանցմամբ՝ պացիենտները հաճախ են իրենց դիմում տնային պայմաններում կանխավ տեղային հակասնկային պրեպարատներ օգտագործած և արդեն խնդիրներ ստեղծած վիճակով։

Տնային պայմաններում ինքնաբուժությամբ զբաղվելու հետևանքով առաջացած խնդիրներից խոսափելու, ճիշտ ախտորոշման և գրագետ բուժման համար անպայման հարկավոր է դիմել մասնագետի։

«ՊոդոԿլինիկ»-ում բուժման կուրսի ընթացքում պացիենտից հավաքվում են ընդհանուր անամնեստիկ տվյալներ, մշակվում է համապատասխան դեղորայքի խումբն ու դեղաչափերի ընդունման ընթացակարգը։

Ամբողջ բուժման կուրսի ընթացքում պացիենտը գտնվում է բժշկի դինամիկ հսկողության ներքո։ Գործում է անվճար խորհրդատվություն։
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ