Հարցազրույց գինեկոլոգ ռեպրոդուկտոլոգ, բ.գ.թ. Արմինե Գագիկի Սայադյանի հետ

Ո՞րն է համարվում ռեպրոդուկտիվ տարիք, ե՞րբ է ախտորոշվում անպտղություն, արդյո՞ք անպտղությունը փոխանցվում է գեներով.. Այս և այլ հարցերի շուրջ  Doctorsnet.am-ը   զրուցել է գինեկոլոգ ռեպրոդուկտոլոգ, բ.գ.թ. Արմինե Գագիկի Սայադյանի հետ:Ռեպրոդուկտիվ տարիք- որն է համարվում, մի քիչ մանրամասնեք: – Ռեպրոդուկտիվ, վերարտադրողական կամ գեներատիվ տարիքը դա տղամարդու համար բեղմնավորելու ընդունակ տարիքն է, իսկ կնոջ համար այն տարիքը, երբ կինը կարող է իրականացնել մանկածնման ֆունկցիան, այսինքն հղիանալ և ծննդաբերել: Սովորաբար կնոջ համար վերարտադրողական տարիք համարվում է 15-49 տ: Սակայն մանկածնման ֆունկցիան իրականացնելու համար առավել օպտիմալ տարիքը դա 20-35 է:Կանոնավոր սեռական կյանքով ապրելու և չհղիանալու դեպքում որքա՞ն ժամանակ անց է ախտորոշվում անպտղություն: – Նախկինում զույգի մոտ անպտղություն ախտորոշվում էր 2 տարի առանց հակաբեղմնավորիչների օգտագործման կանոնավոր սեռական կյանքով ապրելու պայմաններում հղիության բացակայության դեպքում: Վերջին տարիներին այդ ժամանակահատվածը կրճատվել է մինչև 1 տարի, իսկ 35-ից բարձր տարիքի կանանց համար այն կազմում է 6 ամիս:Անպտղությամբ հիմնականում տառապում են կանա՞յք, թե՞ տղամարդիկ:– Ըստ համաշխարհային վիճակագրության տվյալների, անպտղության դեպքերի 30-40% պայմանավորված է կանացի գործոններով, 30% -ը՝ տղամարդկային գործոններով, 20% դեպքերում անպտղության պատճառը համակցված է, իսկ մանցած 10-20% դեպքերում, երբ չի հաջողվում հայտնաբերել որևէ պատճառ, անպտղությունը համարվում է անհայտ ծագման: Այսպիսով, անպտղությունը դա զույգի խնդիրն է, այլ ոչ թե անհատական կնոջ կամ տղամարդու:  Անպտղությունն արդյո՞ք փոխանցվում է գեներով, թե՞ դա ձեռքբերովի հիվանդություն է:Ոչ, անպտղությունը ժառագաբար փոխանցվող հիվանդություն չէ: Այն կարող է լինել որոշ հիվանդությունների հետևանք, որոնք ունեն ժառանգական նախատրամադրվածություն, օրինակ ձվարանների պոլիկիստոզ համախտանիշը: Սակայն, եթե մայրը ունեցել է որոշակի դժվարություններ հղիանալու հետ կապված, կամ հղիությանը հասնելու համար կիրառվել են օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաներ, դա չի նշանակում, որ աղջիկը/դուստրը ևս կունենա խնդիր վերարտադրողական ֆունկցիայի իրականացման հետ կապված: Դրա վառ օրինակն է Լուիզա Բրաունը, աշխարհում առաջին  երեխան փորձանոթից , որը արդեն ունի 2 բալիկ և հղիացել է բնական ճանապարհով, առանց բժշկական միջամտության և օժանդակ տեխնոլոգիաների կիրառման: Ժամանակակից բժշկության մեջ ի՞նչ մեթոդներ են կիրառվում այս խնդիրը լուծելու համար: – Այսօր անպտղության բուժման համար կիրառվող մեթոդները բազմազան են՝ կոնսերվատիվ, վիրահատական, և կախված են անպտղության պատճառից: Անխոս, այս խնդրի լուծման մեջ անփոխարինելի է օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների դերը: Վերջիններիս կիրառումը թույլ է տալիս բավականին մեծ հաջողությամբ հաղթահարել անպտղությունը, բոլոր այն դեպքերում, որոնք նախկինում համարվում էին անբուժելի: Օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաներին են պատկանում արհեստական սերմնավորումը,արտամարմնային բեղմնավորումն իր տարատեսակներով:Նշեցիք, որ անպտղության բուժման ժամանակակից և ամենաարդյունավետ մեթոդներից մեկը արտամարմնային բեղմնավորումն է: Շատերը լսել են այս մեթոդի մասին, բայց չեն պատկերացնում: Եթե խնդրեմ մի փոքր կմանրամասնե՞ք: Ի՞նչ է արտամարմնային բեղնավորումը, ի՞նչ տարատեսակներ ունի: Եվ որոնք են այս մեթոդի կիրառման հակացուցումները: – Այո, արտմարմնային բեղմնավորումը այսօր համարվում է անպտղության բուժման ամենաարդյունավետ մեթոդը: ԱՄԲ-ն դա սերմնաբջջով ձվաբջջի բեղմնավորումն է կնոջ օրգանիզմից դուրս՝ լաբորատոր պայմաններում: ԱՄԲ-ի ցիկլից առաջ զույգը անցնում է համապատասխան հետազոտություններ: Դասական ԱՄԲ-ի ցիկը սկսում է ձվարանների վերահսկվող խթանումից, որի ընթացքում կինը ստանում է ձվազատումը խթանող դեղորայք, հիմնականում ներարկումների ձևով: Այս փուլում կատարվում է ՈւՁՀ և հորմոնալ հսկողություն: Հաջորդ փուլը դա ձվարանների պունկցիայի միջոցով ձվաբջիջների ստացումն է, որից հետո կատարվում է ստացված ձվաբջիջների բեղմնավորում ամուսնու/զուգընկերոջ սերմով լաբորատոր պայմաններում: Ստացված սաղմերը հատուկ միջավայրում աճում և զարգանում են 3-5 օրերի ընթացքում, որից հետո տեղափոխվում են արգանդի խոռոչ: ԱՄԲ հնարավոր է իրականացնել զույգի սեփական սեռաբջիջներով, կամ օգտագործել դոնորական սերմնաբջիջ կամ ձվաբջիջ՝ ըստ ցուցումների: ԱՄԲ տարատեսակներից է նաև փոխնակ մայրությունը, որի դեպքում ստացված սաղմերը տեղադրվում են փոխնակ մոր արգանդի խոռոչ: Փոխնակ մայրը, դա այն կինն է, որը կրում է գենետիկորեն ոչ իր սեփական երեխային: Ահա շատ հակիրճ ԱՄԲ փուլերի և տարատեսակների մասին: ԱՄԲ-ի համար հակացուցում կարող են հանդիսանալ բոլոր այն իրավիճակները և հիվանդությունները, որոնց դեպքում կնոջը հակացուցված է կրել հղիություն կամ ծննդաբերել: Այս դեպքերում հենց օգնության է հասնում փոխնակ մայրությունը, որի դեպքում կինը կարող է ունենալ գենետիկորեն իր սեփական երեխան:Վերջին տարիներին ամբողջ աշխարհում կապված կնոջ սոցիալական կարգավիճակի բարձրացման, կարիերայի աճի ձգտման հետ վերարտադրողական ֆունկցիան հետաձգվում է, հույս ունենալով/հավատալով, որ ավելի ուշ տարիքում հնարավոր է մայրանալ դիմելով վերարտադրողական տեխնոլոգիաների օգնությանը: Որքանով է ճիշտ և արդարացված  նման մոտեցումը:– Նման մոտեցումը ճիշտ չեմ համարում և խորհուրդ չէի տա կանանց այդպիսի որոշում կայացնել: Համացանցում անընդհատ պտտվող նյութերը 50 և ավելի բարձր տարիքի կանանց մայրանալու վերաբերյալ պատճառ են հանդիսանում սխալ կարծիքի ձևավորման և ոչ լիարժեք ինֆորմացված որոշումներ կայացնելու համար: Եթե օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների կիրառման դեպքում հղիության հավանականությունը մինչև 35 տարեկան կանանց խմբում կազմում է 40-45% (ըստ տարբեր աղբյուրների), ապա 40տ-ից հետո այն կազմում է 18% և 43տ-ից հետո, ընդամենը, 5-6%: Ուստի մանկածնման ֆունկցիան ցանկալի է իրականացնել մինչև 35 տ-ը և մտածված հետաձգել այն կարիերայի աճի նպատակով, համարում եմ անմիտ քայլ: Կնոջ կոչումը մայր լինելն է:Իսկ որպես վերջաբան՝ ի՞նչ խորհուրդ կտաք զույգերին:– Զույգերին խորհուրդ կտամ հետևել իրենց առողջությանը, խնդիրների դեպքում չխուսափել բժշկին դիմելուց: Անպտղության ախտորոշման դեպքում չհուսահատվել, չմեղադրել միմյանց, որին հաճախ ականատես ենք լինում, այլ համատեղ պայքարել նույն նպատակի համար: Սիրեք միմյանց, միայն այդ գեղեցիկ զգացմունքն է ի զորու հաղթահարել ամեն դժվարություն: Այդ գեղեցիկ զգացմունքից են ծնվում և սիրով լցված ընտանիքներում են մեծանում առողջ երեխաներ:

«Իմ կարծիքով, ոլորտի ամենամեծ բացը կլինիկական ուղեցույցների բացակայությունն է»

«Իմ կարծիքով, ոլորտի ամենամեծ բացը կլինիկական   ուղեցույցների  բացակայությունն է» Որո՞նք են թմրաբանության ոլորտում առկա խնդիրները,  ի՞նչ են փաստում վերջին տարիներին արձանագրված ցուցանիշները, որո՞նք են թմրաբանության ոլորտի բացերը, թմրաբանական ծառայությունների  որակը համապատասխանում է արդյո՞ք միջազգային չափորոշիչներին. Այս և այլ հարցերի շուրջ  Doctorsnet.am-ը   զրուցել է ՀՀ ԱՆ թմրաբանության գծով խորհրդատու, Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի տնօրենի ժ/պ Սուրեն Նազինյանի հետ:-Բժիշկ Նազինյան, որո՞նք են Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի գործունեության ոլորտները:- Նարկոլոգիական հանրապետական  կենտրոնը զբաղվում է  կախվածությունների բուժմամբ, իրականացնում է դիսպանսեր հսկողություն, հաշվառում: Կենտրոնում գործում  են   երկու ստացիոնար բաժանմունքներ, դիսպանսերային բաժանմունք, մեթադոնային փոխարինող բուժման ծառայություն, ինչպես նաև  տոքսիկոքիմիական և  կլինիկական լաբորատորիաներ, որտեղ իրականացվում են  մարդու օրգանիզմի կենսամիջավայրում թմրամիջոցների   կամ այլ հոգեներգործուն նյութերի հայտնաբերման հետազոտություններ:  Նարկոլոգիական կենտրոնում բուժումն իրականացվում է ստացիոնար և ամբուլատոր պայմաններում:-Ինչպե՞ս է իրականացվում մեթադոնային փոխարինող  բուժումը:Մեթադոնային փոխարինող բուժումը իրականացվում է ափիոնատիպ թմրամիջոցներից կախվածություն ունեցող մարդկանց շրջանում: Մեթադոնը (գործարանային արտադրության) «ՀՀ-ում հuկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրuորների կազմը (ցանկը) հաuտատելու մաuին» №1129-Ն որոշմամբ հաստատված ՀՀ-ում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների կազմի (ցանկի) №2 ցուցակում, որը բուժական (թերապևտիկ) դեղաչափով պացիենտների մոտ չի առաջացնում կողմնակի ազդեցություններ և էյֆորիա:Ափիոնատիպ նյութերից կախվածությունը ծանր քրոնիկ հիվանդություն է, որը ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիվանդությունների միջազգային 10-րդ վերանայված դասակարգչում։ Զարգացած երկրների առողջապահական փորձը ցույց է տալիս, որ ափիոնատիպ նյութերից կախվածություն ունեցող հիվանդների բուժման մեթոդներից լավագույն արդյունքն ապահովվում է այն դեպքում, երբ նշանակվում է օփիոիդային ընկալիչների ագոնիստների (ինչպիսին հանդիսանում է մեթադոնը) կիրառմամբ երկարաժամկետ բուժում:Մեթադոնային փոխարինող  բուժման հիմնական նպատակներն են` հնարավորինս մեղմել կամ վերացնել ափիոնատիպ նյութերի նկատմամբ հիվանդագին հակումը և դրանց գործածումը, նվազեցնել ափիոնատիպ նյութերի առաջացրած առողջական և սոցիալական վնասները, բարելավել կախվածություն ունեցող պացիենտների առողջական վիճակը և կյանքի որակը՝ կենսագործունեությունը հասցնելով հնարավոր լավագույն մակարդակի։Մեթադոնային փոխարինող  բուժման օգնությամբ հնարավոր է լինում վերակազմակերպել կախվածություն ունեցող անձանց առօրյա կյանքը՝ հնարավորություն տալով  դառնալու  հասարակության լիարժեք անդամ։-Ներկայումս որքա՞ն  մարդ է  հաշվառված Նարկոլոգիական հանրապետական կենտրոնում:-2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝  թմրամիջոցների գործածմամբ պայմանավորված,   կենտրոնում հաշվառված է 6951 մարդ, իսկ ալկոհոլային կախվածությամբ՝   շուրջ 6000 մարդ, այս պահին կենտրոնում ստացիոնար պայմաններում բուժում է ստանում 34 անձ։ Դիսպանսեր բաժանմունքում ամբուլատոր պայմաններում փոխարինող բուժում են ստանում 312 պացիենտներ, դետոքսիֆիկացիոն եղանակով՝ 8:-  Ի՞նչ թիվ են կազմում հաշվառման   կանգնած կանայք:-Հայաստանում թմրամիջոցների կախվածություն ունեցող կանայք բարեբախտաբար  ցածր տոկոս են կազմում: 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառված կանանց թիվը  եղել է 111 :-Նարկոլոգիական կենտրոնի կողմից տրամադրվող ծառայություններում նշված է , որ  իարականացվում է բուժում խաղային կախվածությունից ձերբազատվելու համար: Ինչպե՞ս է այն իրականացվում:-Խաղային կախվածության բուժումը  նոր զարգացող ուղղություն է: Տվյալ կախվածությունները ներառված են  Առողջապահության համաշխարհային կազմակերպության   Հիվանդությունների 11-րդ վերանայման միջազգային դասակարգչի նախագծում (այն դեռևս չի ներդրվել ԱՀԿ-ի կողմից) երկու ծածկագրերով, որոնցից առաջինը համակարգչային խաղերից կախվածությունն է, իսկ երկրորդը ազարտային խաղերից կախվածությունը, երկուսն էլ համարվում են վարքային խանգարումներ: Ներկայումս ուսումնասիրում ենք  միջազգային առաջադեմ փորձը, զարգացած առողջապահական համակարգեր ունեցող երկրներում կիրառվող ուղեցույցները՝  մեր կենտրոնում  տվյալ ծառայությունն արդիականացնելու  և միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու  համար:-Բժիշկ Նազինյան, զգալի թիվ են կազմում այն մարդիկ, ովքեր խնդրի դեպքում  խուսափում են  դիմել համապատասխան հաստատություններ, այդ դեպքում  կարո՞ղ ենք ասել, որ   հաշվառված անձանց թիվը  չի արտացոլում իրական պատկերը:-Նարկոլոգիական ծառայության կողմից անձանց  հաշվառումը կատարվում է ոչ միայն  բուժման համար դիմելու արդյունքում, այլ նաև իրավապահ մարմինների ուղեգրերով կամ որոշումներով կատարված տոքսիկոքիմիական փորձաքննություն անցնում, եթե օրգանիզմում  հայտնաբերվում է թմրամիջոց կամ հոգեներգործուն նյութ, ապա  վերցվում է հաշվառման։ Ազգաբնակչության շրջանում թմրամիջոցների գործածման տարածվացությունը գնահատելու համար,  անհրաժեշտ է իրականացնել գիտականորեն հիմնավորված և միջազգային հեղինակավոր կազմակերպությունների՝ ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի, Թմրամիջոցների և կախվածությունների մոնիթորինգի եվրոպական կենտրոնի կողմից առաջարկվող մեթոդաբանությամբ  համահանրապետական հետազոտություն՝ հարցում, որը հստակ ցույց է տալիս բնակչության շրջանում տարածվածության ցուցանիշը: Նման հետազոտություն Հայաստանում  իրականացվել է  միայն մեկ անգամ՝ 2005 թվականին:-Նարկոլոգիական հանրապետական կենտրոնում հարկադիր բուժում իրականացվու՞մ է:-Իրականցվում է՝ միայն դատարանի որոշմանբ:-Այս պահին 4 անձ՝  դատարանի որոշմամբ, հարկադիր բուժում է ստանում արտահիվանդանոցային պայմաններում:-Ո՞ր փուլում  դիմելու դեպքում է, որ  լիարժեք բուժում ստանալու նախադրյալները առավել մեծ են:  Ինչպե՞ս  հասկանալ, որ  ձևավորվել է կախվածության  համախտանիշ:-Երբ մարդը յուրաքանչյուր օր սկսում է հոգեներգործող նյութեր օգտագործել, օրինակ. ալկոհոլ մեծ քանակությամբ է սկսում օգտագործել՝  շարունակաբար ավելացնելով թե գործածվող ալկոհոլի քանակը և թե, ապա դա նշանակում է, որ  հավանական է՝ ձևավորվում է կամ արդեն իսկ ձևավորվել է կախվածության համախտանիշ: Թմրամիջոցների գործածման դեպքում  կախվածության համախտանիշի ձևավորումն առավել արագ է՝ ներարկային թմրանյութերի գործածման դեպքում այն կարող է օրերի, անգամ մեկ-երկու անգամ գործածման դեպքում տեղի ունենալ: Երբ կախվածության համախտանիշի  ախտանշաններն ի հայտ են գալիս, հարկավոր է անհապաղ  դիմել  համպատասխան  թմրաբանական հաստատություն: Տարբեր  հոգեներգործուն նյութերի չարաշահման դեպքում ի հայտ եկող ախտանշանները տարբեր են,  շուտափույթ դիմելիութունն էականորեն մեծացնում է լիարժեք և արդյունավետ բուժման հնարավորությունը: Պետք է հիշել, որ կախվածություն առաջացնող նյութերը վնասում են ոչ միայն կենտրոնական նյարդային համակարգը, այլ գրեթե բոլոր օրգան համակարգերը:-Բուժումն ավարտելուց հետո, որքա՞ն ժամանակ է մարդը հաշվառված մնում նարկոլոգիական կենտրոնում:-Ալկոհոլիզմից կախվածության դեպքում   մարդ դիսպանսերում հաշվառված է մնում և վերցվում հսկողության տակ 2 տարի, իսկ թմրամիջոցների դեպքում՝ 5 տարի:-Նարկոլոգիական կենտրոնում  բուժումն ի՞նչ  հիմունքներով է իրականացվում:-ՀՀ քաղաքացիների համար անվճար, բայց ունենք նաև վճարովի ծառայություններ: Մեթադոնային փոխարինող  բուժումը անվճար է այն մարդկանց համար, ովքեր  ընդգրկված են կառավարության կողմից հաստատված ցանկում, իսկ  ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց համար Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի կողմից մատուցվող ծառայությունները  վճարովի են, բացի այն դեպքերը երբ անհրաժեշտ է պացիենտին տրամադրել շտապ կամ անհետաձգելի բժշկական օգնություն:-Նարկոլոգիական ծառայությունների մատուցման տեսակետից մարզերում ինչպիսի՞ վիճակ է տիրում:-Մարզերում նարկոլոգիական ծառայությունների մատուցումն   իրականացվում է պատշաճ մակարդակով: Նարկոլոգիական ծառայություններ իրականացվում են «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն»-ում, «Վանաձորի հոգենյարդաբանական դիսպանսեր»-ում,  «Կապանի  նյարդահոգեբանական դիսպանսեր»-ում, «Սևանի հոգեկան առողջության կենտրոն»-ում,  ինչպես նաև  Եղվարդում գործող «Նաիրի» բժշկական կենտրոնում, իսկ Կապանում, Վանաձորում, Գյումրիում  գործում է  նաև մեթադոնային փոխարինող բուժման  ծառայություն։-Ոլորտային ռազմավարություն կա՞:-Անշուշտ, այն ընդունվել է 2014 թվականի դեկտեմբերի 30-ին: Ռազմավարությամբ սահմանված են ոլորտի  զարգացման և գործունեության հիմնական  ուղղությունները: Յուրաքանչյուր տարի, հիմք ընդունելով ազգային ռազմավարությունը, ՀՀ կառավարության կողմից հաստատվում է ոլորտի  թմրամիջոցների և թմրամոլության դեմ պայքարի տարեկան ծրագիրը:-Ըստ Ձեզ, որո՞նք են ոլորտի բացերը:-Նարկոլոգիան դինամիկ զարգացող ոլորտ է, թեև մշտապես  կրում է ժամանակի մարտահրավերները:Իմ կարծիքով, ոլորտի ամենամեծ բացը միջազգային ստանդարտներին համապատասխանող կլինիկական ուղեցույցների, գործելակարգերի բացակայությունն է։ Ասեմ, ի դեպ, որ մեր կենտրոնի բժիշկներն արդեն շուրջ մեկ ամիս է՝  զբաղվում են   ոլորտային կլինիկական ուղեցույցների և գործելակարգերի մշակմամբ, ինչպես նաև հետազոտական աշխատանքներով։Նախկին տասնամյակներում, անհրաժեշտ ֆինանսավորում չլինելու  պատճառով, Նարկոլոգիական հանրապետական կենտրոնում բավականին երկար տարիներ վերանորոգման աշխատանքներ չեն իրականացվել, որն էլ հանգեցրել է շենքային պայմանների  վատթարացմանը: Մենք, արդեն իսկ Առողջապահության նախարարության աջակցությամբ, ձեռնամուխ ենք եղել այս խնդրի կարգավորմանը՝ աստիճանաբար բարելավելով շենքային պայմանները, որը միտված է առավել հարմարավետ դարձնելու պացիենտների  բուժման գործընթացը:Ի դեպ, մինչև տարեվերջ  ամբողջությամբ կվերանորոգվի կենտրոնի 3-րդ հարկի հատակը:-Նարկոլոգիական կենտրոնում հաշվառված անձանց տվյալները ու՞մ և ի՞նչ ճանապարհով են հասանելի:-Նարկոլոգիական հանրապետական կենտրոնում հաշվառված անձանց տվյալներն ամբողջությամբ գաղտնի են, դրանք տրամադրվում են 3-րդ անձին բացառապես պացիենտի գրավոր համաձայնության դեպքում: Հաշվառված անձանց տվյալների տրամադրում նախատեսված է միայն  իարավապահ մարմինների  համապատասխան որոշման և հարցման առկայության դեպքում : -Ո՞ր թմրանյութերն են առավել տարածված Հայաստանում:-Առաջին տեղում  կանաբիոիդներն են, երկրորդ տեղում՝  ափիոնատիպ նյութերը:-Կանաբիոիդների  գործածությամբ պայմանավորված հաշվառված է  4394 մարդ , ափիոնատիպ նյութերի՝ 2552, իսկ կոկայինի օգտագործմամբ` 5 անձ:-Ծխախոտային կախվածությունից  հե՞շտ է ձերբազատվել:-Եթե նայենք համեմատական կարգով, ապա՝ այո, բավականին հեշտ է: Սակայն պետք չէ մոռանալ, որ նիկոտինային կախվածությունը նույնպես լուրջ խնդիր է: Ծխախոտային կախվածությունը հանգեցնում է նրան, որ մարդ ձեռք է բերում հիվանդագին հակում նիկոտինի նկատմամբ, արդյունքում շարունակաբար վնասելով իր առողջությունը: Ծխախոտի գործածումից հրաժարումը շատ ավելի հեշտ է, քան մնացյալ կախվածությունների դեպքերում, պարզապես հարկավոր է գիտակցել և ցանկանալ: Բավարար մոտիվացիայի դեպքում ծխախոտի գործածումը դադարեցնելը բավականին հեշտ է և գերազանցապես որևէ դեղորայքային բուժման անհրաժեշտություն չի լինում։ Իհարկե լինում են նիկոտինային ծանր կախվածության դեպքեր (երբ անձն օրական գործածում է մի քանի տուփ կամ գիշերային քունն ընդհատում է, որպեսզի հերթական գլանակը ծխի), երբ հարկավոր է լինում նշանակել որոշ մեղմ հակադեպրեսանտներ կամ նիկոտինային փոխարինող դեղամիջոցներ։ Սակայն, իմ խորին համոզմամբ՝ նման դեպքերը շատ չնչին են։ Ծխախոտը հանդիսանում է ոչ վարակիչ հիվանդությունների թիվ մեկ ռիսկի գործոնը. Դրանք են՝ սիրտ-անոթային հիվանդությունները, շնչառական հիվանդությունները և քաղցկեղը։ Գաղտնիք չէ, որ այս հիվանդություններից մահացությունը բավականին բարձր է՚ Առավել առողջ հասարակություն ունենալու համար հարկավոր է կամք դրսևորել և դադարեցնել ծխախոտի օգտագործումը` չվնասելով թե′ մեզ, թե′ շրջապատող մարդկանց, ընտանիքի անդամներին, երեխաներին:-Վերջին շրջանում  հասարակական լայն   շրջանակներում  քննարկման առարկա դարձավ  մարիխուաննայի օրինականացման հարցը: Ինչպիսի՞ վերաբերմունք ունեք այս հարցի շուրջ:-Մարիխուաննան հանդիսանում է հոգեներգործուն նյութ՝ թմրամիջոց, որը հաստատվել է դեռևս 1961 թվականի ՄԱԿ-ի  համապատասխան կոնվենցիայով: Մարիխուաննան ունակ է մարդու մոտ առաջացնելու կախվածության համախտանիշ, որը շատ հաճախ կարող է ուղեկցվել հոգեկան հիվանդությունների  սրացմամբ: 10-րդ վերանայման Հիվանդությունների միջազգային դասակարգչով՝ կաննաբինոիդների գործածման հետևանքով առաջացող հոգեկան և վարքային խանգարումները դասակարգված են որպես հիվանդություններ։ Մարիխուաննայի կարճատև օգտագործման դեպքում մարդու մոտ կարող  են  առաջանալ ընկալման խանգարումներ, տեղի և ժամանակի ապակողմնորոշված վիճակ, իսկ երկարատև գործածության դեպքում՝ կախվածության համախտանիշ, երբեմն նաև ինտելեկտի և մտածողության խնդիրներ:Ձեր հորդորը մեր ընթերցողներին-Զերծ մնալ թմրամիջոցների, ալկոհոլի, ծխախոտի օգտագործումից:Խուսափել  համացանցից կամ տեղեկատվական այլ աղբյուրներից հոգեներգործուն նյութերի մասին  ձեռք բերվող  աղավաղված, ոչ ճշգրիտ տեղեկատվություն ստանալուց: Հոգեներգործուն նյութերի գործածումը վնասակար է մարդու առողջության համար։ Սա պետք է ուղղակի միշտ հիշել։ Նաև կոչ եմ անում՝ կախվածության համախտանիշի առաջին իսկ ախտանշանների դրսևորման դեպքում դիմել  համապատասխան հաստատություն:

«Երբ մարդիկ ծխից ազատ միջավայրերի փորձ են ձեռք բերում, հետ գնալու ճանապարհ չկա»

«Երբ մարդիկ ծխից ազատ միջավայրերի փորձ են ձեռք բերում, հետ գնալու ճանապարհ չկա» Արևելյան Եվրոպայում և ԱՊՀ երկրներում Campaign for Tobacco Free Kids հասարակական կազմակերպության ծրագրերի տնօրեն Ջոշուա Աբրամսը խոսել է ծխախոտի ու ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին։Առանց ծխախոտի Հայաստան ունենալու համար ըստ Աբրամսի  հնարավոր է ձեռնարկել միջոցառումների մի քանի շարք, որոնք կարող են նշանակալի ազդեցություն ունենալ ծխողների թվի նվազման վրա՝  ինչպես մեծահասակ տղամարդկանց ու կանանց, այդպես էլ երիտասարդների  ու դեռահասների շրջանում։  Առաջնահերթ է փակ տարածքներում ծխելն արգելելու միջոցով հնարավորինս շատ մարդկանց պաշտպանելու մեխանիզմներ ներդնել: Ինչպես գիտենք,  երկրորդական ծուխը նույնքան վնասակար է, որքան առաջնայինը։ Մյուսը՝ ծխախոտի գովազդի, ծխախոտի օգտագործման խթանման և հովանավորության բազմակողմանի արգելքի ներմուծումն է , քանի որ ծխախոտ արտադրողները նախընտրում են իրենց ապրանքը թիրախավորել հատկապես երիտասարդների, նաև կանանց շրջանում՝ ավելի մեծ շահույթ ստանալու համար։ Արդյունավետ կարող է լինել նաև հարկման և գնային քաղաքականություն ներդնելու նոր տարբերակը։ Որքան բարձր լինի ծխախոտի գինը, այդքան ավելի ցածր կլինի պահանջարկը։ Հասարակ փաթեթավորումը, գովազդի բացակայությունը, ծխախոտի վնասակար ազդեցության մասին շատ ազդեցիկ զգուշացումները նույնպես կարող են իրենց  դրական ազդեցությունն ունենալ։ Ըստ Աբրամսի, այս  միջոցառումներն իսկապես նվազեցնում են ծխախոտի օգտագործումը։ Դա ստեղծում է մի մթնոլորտ, որտեղ մարդիկ բնական կերպով նախընտրում են առողջ ապրելակերպը։Ջոշուա Աբրամսի կարծիքով ծխախոտը միակ օրինական սպառողական արտադրանքն է, որ սպանում է իր սպառողների կեսին: Ծխախոտը թունավոր բույս է։ Եվ որքան շատ  է այն օգտագործվում, այդքան մեծ է հավանականությունը, որ օգտագործողն ավելի շատ կտուժի վերահաս  հիվանդություններից, որոնք չէր ունենա պարզապես չծխելու պարագայում։ Campaign for Tobacco Free Kids հասարակական կազմակերպությունը խրախուսում է կրթական ու հանրային իրազեկման արշավները, սակայն վերջիներս չեն կարող արդյունավետ լինել, քանի դեռ չկա օրինական՝ ծխելը թողնելուն միտված քաղաքականություն, ինչպես նաև ծխից ազատ հանրային վայրեր, որոնք ավելի հեշտ կդարձնեն ծխելը նվազեցնելը կամ  թողնելը։ Եթե կարողանում ես զերծ պահել ծխախոտ արդադրողներին իրենց արդադրանքը երեխաների շրջանում գովազդելուց և վաճառելուց, դա կրկին ավելի է հեշտացնում ծխելը թողնելուն միտված ծառայությունների տրամադրումը։ Ջոշուա Աբրամսը նշում է, որ ավելի քան 100 երկիր, ունի Հայաստանում քննարկվող օրենքի նման օրենսդրության  քննարկումների շարք։  Վրաստանն, օրինակ՝ ունի համապարփակ օրենք, որն օրեցօր լրամշակվելով կարող է ավելի  շատ մարդկանց պաշտպանել ծխախոտից։ Նույնը Մոլդովայում է։ Այս առումով Ռուսաստանն ու Ուկրաինան ունեն գերազանց օրենքներ։ Եվրամիության  տարբեր անդամ երկրներից,  նույնպես ունեն աշխատող հիանալի օրենքներ։ Իռլանդիան առանցքային երկրներից է։ ԱՄՆ-ում՝  երկրի դաշնային կառուցվածքի պատճառով օրենքները հիմնականում նահանգների և քաղաքների մակարդակով են ընդունվում, սակայն Միացյալ Նահանգները հաջողությամբ կարողացել է նվազեցնել ծխողների թիվը։Եթե 40 տարի առաջ չափահասների շրջանում ծխողները բնակչության 40 տոկոսն էին կազմում, այժմ այդ ցուցանիշը նվազել է՝  հասնելով 17 տոկոսի։ Նվազել է նաև երիտասարդ ծխողների թիվը։  Հիմնական դասը, որ սերտվել է, այն է, որ այս համափարփակ միջոցառումներն աշխատում են։ Ծխողների թիվը նվազում է այն երկրներում, որտեղ ակտիվ միջոցառումներ են իրականացվում։ Ռուսաստանում ծխողների թիվը վերջին 10 տարվա ընթացքում նվազել է 23 տոկոսով։ Նման արդյունք կա նաև Ուկրաինայում։ էլեկտրոնային սիգարետների՝ մասնավորապես Հայաստանում լայն կիրառություն ունեցող  IQOS-ների մասին  Աբրամսն հետևյալն է հավելում,  որ  IQOS-ի մեջ տեղադրվող ձողերը ծխախոտ է, ինչը սիգարետի մեջ է :  IQOS-ները ծխախոտի տաքացվող սարքեր են։  Դրանց օգտագործումն էլ  առողջության վրա նույն կերպ է ազդում, ինչ ծխախոտը: Ջոշուա Աբրամսը Էլեկտրոնային սիգարետների մասին նշում է, որ այստեղ խնդիրը մի փոքր այլ է։ Դրանք ծխախոտային ապրանք չեն, բայց նիկոտինային են, այսպես կոչված «նիկոտինի առաքման համակարգ», որտեղ դուք ստեղծում եք գոլորշի, որի միջոցով էլ կլանվում է նիկոտինը։ Խնդիրն այն է, որ դա ուղղակի նիկոտին չի, գոլորշի չի, որ մտնում է օրգանիզմ, դրանք մի շարք քիմիական նյութերն են։ Միացյալ Նահանգներում էլեկտրոնային սիգարետները հայտնվել են մոտավորապես 2011 թվականին։  Վերջերս ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման կենտրոնը թոքերի հիվանդությունների վերաբերյալ տվյալներ է հավաքագրել։ Այս տարվա մարտից մինչև նոյեմբեր նրանք գրանցել են թոքերի հիվանդության ավելի քան 2 հազար դեպք, որ կապված է էլեկտրոնային սիգարետների օգտագործման հետ, այդ թվում՝ 42 մահ։ Կարծես թե, մեծ թիվ չէ, բայց ժամանակահատվածը, որ վերցվել  է ուսումնասիրության համար, շատ կարճ է։ Այնպես որ, իսկապես սա լուրջ խնդիր է։ էլեկտրոնային սիգարետների ազդեցությունը առողջության վրա դեռ նոր են ուսումնասիրվում։ IQOS-ների ազդեցությունը նույնն է,  ինչ սովորական սիգարետներինն է:Հայաստանում, ըստ Աբրամսի,  ծխախոտի հետ կապված հիվանդությունների և մահվան հիմնական աղբյուրը  սիգարետի գործածումն է։  Էլեկտրոնային ծխախոտի և այլ ծխախոտային արտադրատեսակների սահմանափակունը,  եթե  նույնպես ներառվի օրենքի շրջանակում, առողջապահության ոլորտի վրա հսկայական ազդեցությունը կարճ ժամանակ հետո ակնհայտ կլինի։ Բայց եթե չկարգավորվեն նոր արտադրատեսակները, ապա դրանով ուղղակի օրենքում մի հսկայական բաց կմնա, որը ծխախոտ արտադրողները կօգտագործեն՝ վաճառելով իրենց նոր ապրանքները։ Մարդիկ կփորձեն փոխարինել ավանդական արտադրատեսակները նորով, ու դրա պատճառով որևէ լուրջ ազդեցություն առողջապահության վրա չի լինի:Ծխողների թիվը նվազեցնելու ամենաարդյունավետ եղանակը համապարփակ օրենսդրության ընդունելն ու կիրառելն է։ Նյու Յորքը լավագույն օրինակներից է։ Այնտեղ ծխողների թիվը նվազել է ու չի գերազանցում  10 տոկոսը։ Դա տեղի է ունեցել  մի շարք միջոցառումների շնորհիվ, որոնք  Հայաստանի ԱԺ-ն այժմ քննարկում է։ Նյու Յորքում առկա է արգելքը գովազդի որոշ տեսակների վրա, բարձր գներ ու հարկեր են սահմանված։ Ծխախոտի մեկ  տուփը վաճառվում է 12-15 դոլարով, ինչը շատ բարձր գին է։Ըստ Աբրամսի,  երբ գները բարձրանում են, մատչելիությունը նվազում է, հատկապես երիտասարդների համար, որոնք ավելի քիչ գումար ունեն: Դա հոյակապ միջոց է նրանց զերծ պահելու, նույնիսկ ծխել սկսելուց։ Ծխից ազատ հասարակական վայրեր ունենալը շատ կարևոր է, որովհետև այն ստեղծում է ընդհանուր մթնոլորտ, որտեղ մարդիկ սովորում են առանց ծխի  տարածությանը և այն մտքին, որ ծխելը իրականում անհարմարություն է ստեղծում:  Երբ մարդիկ ծխից ազատ միջավայրերի փորձ են ձեռք բերում, հետ գնալու ճանապարհ չկա։ Չկա որևէ մի այլ բան, որ կփոխարինի անծուխ, հրաշալի միջավայրին, որի հակառակը սիգարետի ծխով լցված տարածքներն են:-Ինչ վերաբերում է տնտեսության վրա ընդհանուր ազդեցությանը, բնականաբար, եթե նման օրենքները որևէ լուրջ բացասական ազդեցություն ունենային տնտեսության վրա, ապա հարյուրից ավելի երկրներ չէին ընդունի դրանք: Այնպես որ, եթե երկրները մեկը մյուսի հետևից ընդունում, կիրառում և օգտվում  են այս օրենքներից և դրա հետ կապված որևէ տնտեսական ճգնաժամի չեն բախվում, ապա տնտեսության վրա բացասական ազդելու իմաստով դա իսկապես նշանակություն չունի։ Եթե լինի որևէ բացասական ազդեցություն տնտեսության վրա, դա կվերաբերվի միայն ծխախոտ արտադրողներին։ Բայց դա նորմալ է, որովհետև այն, ինչ նրանք արտադրում են, թունավոր է սպառողների համար,- ասում է Ջոշուա Աբրամսը։Առանց ծխախոտի  միջավայր ունենալու համար Աբրամսը նշում է ամենահաջողված մեխանիզմը, որը կիրառվել է դեռահասների և երիտասարդների շրջանում։ Որպեսզի չգովազդվի ծխախոտ կամ ծխախոտի նման արտադրատեսակներ,  դրանք, իրենց երկրում ուղղակի  չեն ցուցադրվել  փոքր վաճառակետերում այլ պահվել են վաճառասեղաների տակ, դրանք չեն ունեցել  արտահայտիչ տեսք։ Կրպակներն ունեցել են միայն   թղթի վրա ծխախոտի կամ ծխախոտային արտադրատեսակի  տեսակներն ու արժեքը ։ Վաճառվել են, այն ժամանակ,  երբ ինչ որ մեկը պահանջել է։ Իսկ մեծ խանութներն ու սուպերմարկետներն ունեցել են հատուկ փակ դարակներ,  որտեղ պահվել է ծխախոտը։Campaign for Tobacco Free Kids հասարակական կազմակերպության ծրագրերի տնօրեն Ջոշուա Աբրամս հորդորում է, որ ծխախոտը սպանում է, մարդիկ, որոնք դրա վրա մեծ գումար են ծախսում, կարող են ավելի օգտակար, առողջարար ապրանքներ գնել։ Ծխախոտ չօգտագործողները ապրում են շատ ավելի առողջ, ավելի երկար։ Նոր կյանք մտնող  դեռահասներն էլ պետք է հասկանան, որ առողջ ապրելակերպի համար ճիշտ է ընտրել՝  չծխելու տարբերակը։  “When people get an experience of a smoke-free environment, there is no way back” In Eastern Europe and CIS countries, the regional director  of the public organization “Tobacco Free Kids” Joshua Abrams spoke about the dangers of using cigarettes and tobacco products.According to Abrams, a range of different events can be significant in order to have tobacco-free Armenia by reducing the number of smokers both among men and women, as well as among youth and teenagers.It is paramount to implement mechanisms for protecting as many people as possible by prohibiting smoking in enclosed spaces. As we all know, second-hand smoke is as harmful as first-hand smoke.Another way of fighting against smoking is to impose a ban on tobacco advertising, multilateral facilitations and support for tobacco using, since tobacco producers tend to target young people, as well as women, to increase their income. A new version of tax and pricing policy can also be effective. The higher the price of tobacco, the lower its demand. Simple packaging, no advertisement, powerful warnings of the dangers of tobacco may have their positive influence as well. As Abrams says, such activities do decrease the use of cigarettes. Thus, an atmosphere is created where people prefer healthy lifestyle in a natural way. He also thinks that tobacco is the only legal consumer product that kills half its consumers. Tobacco is a poisonous plant. The more it is used, the more likely the user will get harm by an impending illness that could have been avoided simply by not smoking. “Campaign for Tobacco Free Kids” encourages educational and awareness-raising campaigns. However, the latter cannot be efficient without a legal policy aimed at fighting against smoking, as well as without tobacco-free public places that would help to reduce smoking or give it up. If tobacco producers do not promote their products among children, it is much easier to provide services directed at giving up smoking.Joshua Abrams mentions that in more than 100 countries, talks are taking place regarding legislations similar to the one being discussed in Armenia. Georgia, for instance, has a comprehensive law that is constantly developing to protect more and more people from tobacco. The same situation is in Moldova. In this respect, Russia and Ukraine have excellent laws. Some of the EU countries also have good operating laws. Ireland is one of the key countries among them. Although in the US, laws are adopted on the level of states and cities, they have succeeded in decreasing the number of smokers. If 40 years ago smokers among adults accounted for 40 per cent of the population, now this has fallen to 17 per cent. The number of young smokers has reduced as well. The lesson one can learn from it is that such comprehensive activities do work out. The number of people who smoke falls in the countries where different events are actively undertaken. In Russia, the total number has decreased by 23 per cent for the last 10 years, and the same has happened in Ukraine. Regarding electronic cigarettes, particularly IQOSs that are widely spread in Armenia, Abrams adds that IQOSs are simply tobacco heating devices that contain the same tobacco as cigarettes. Using them is dangerous for a person’s health just like smoking tobacco. Joshua Abrams mentions that the problem with electronic cigarettes is slightly different. They are not tobacco products but nicotine ones, so-called “nicotine-delivery system” where you create steam, through which nicotine is absorbed. The thing is it is not just nicotine, just steam that enters into your organism, but a number of chemicals. Electronic cigarettes emerged in the USA in about 2011. The US Center for Disease Control has recently collected data on lung diseases. From March to November of this year, they registered more than two thousand cases of lung diseases related to the use of electronic cigarettes, including 42 cases of death. The number does not seem big but the timelines of the research were too short. Thus, the problem is serious. The influence of electronic cigarettes on health has just started to be studied. The impact of IQOSs is the same as that of ordinary cigarettes.According to Abrams, in Armenia, the main reason for diseases and death related to tobacco is using of cigarettes. If limitation of electronic cigarettes and other tobacco products is also included in the legislative framework, it will make a huge influence on health obvious in a short period. On the contrary, if new products are not regulated, a large gap will remain in the law, which will be used by tobacco producers in order to sell their new goods. People will try to replace traditional products with new ones; therefore, there will be no significant impact on health. New York is a bright example of how efficient it is to adopt and implement comprehensive legislation for reducing the number of smokers. In this city, that number does not exceed 10 per cent. The reason for this were a series of activities that are currently being discussed in the National Assembly of Armenia. In New York, there is a ban on certain kinds of advertisement, high prices and taxes are put. A pack of cigarettes sells for $12-15, which is rather a high price. As Abrams says, when prices rise, the availability decreases, especially for young people who have less money. That is a brilliant way to keep them away even from taking up smoking. Having smoke-free public places is crucial, since people get used to them and to the idea that smoking causes inconvenience. When people get an experience of a smoke-free environment, there is no way back. Nothing can replace a wonderful smoke-free environment, the opposite of which are spaces filled with cigarette smoke. “As concerns the overall impact on the economy, of course, if such laws had any negative influence, they would not be adopted by more that a hundred countries. Hence, if countries successively adopt, implement and use these laws and do not face any economic crisis related to them, there is obviously no negative impact on economy. If there were any, it would concern only tobacco producers. However, it is quite natural, since their production is poisonous for their costumers”, - says Joshua Abrams. Abrams mentions the most successful mechanism for having a tobacco-free environment, which was implemented among teenagers and youth. Cigarettes and tobacco products simply were not presented in small shops in their country but were kept inside the counter; they were not attractive. In stalls, there were only names of different tobacco types and their prices written on a sheet of paper. Cigarettes were sold by request. Big shops and supermarkets, for their part, had closed shelves with tobacco in them. The regional director of the public organization “Campaign for Tobacco Free Kids” Joshua Abrams claims that tobacco kills, and the people who spend a lot of money on it can buy more useful and healthy things. Those who do not smoke live a longer and healthier life. Adolescents who are new to life should realize that the right way to live a healthy life is to choose not to smoke.

Կարծում եմ` մեր օրինակը վարակիչ կլինի այլ ասոցիացիաների համար

Կարծում եմ` մեր օրինակը վարակիչ կլինի այլ ասոցիացիաների համարԱյսօր՝ նոյեմբերի 8-ին, նշվում է ռադիոլոգիայի համաշխարհային օրը՝ ի պատիվ Վիլհեմ Ռենտգենի, ով 1895թ. նոյեմբերի 8-ին ռենտգենյան ճառագայթման հայտնագործմամբ, նոր բժշկական դիսցիպլինի՝ ռադիոլոգիայի հիմքն է դրել: Այսօր այն ժամանակակից բժշկության անբաժանելի մասն է կազմում ՝ հանդիսանալով մի շարք հիվանդությունների ախտորոշման և  բուժման հիմքը: Ռադիոլոգների հայկական ասոցիացիան, հանդիսանալով Եվրոպական ասոցիացիայի լիարժեք անդամ, անմասն չի մնում օրվա շրջանակներում տեղի ունեցող  մի շարք  միջոցառումների անցկացումից: Հայաստանում ամենազարգացող բժշկագիտական ոլորտներից մեկը հանդիսացող ռադիոլոգիան օր օրի առավել ընդարձակում է  հասանելի ինֆորմատիվության շրջանակը: Ո՞րն է Ռադիոլոգիայի Հայկական Ասոցիացիայի գործունեության նպատակը, ռադիոլոգիական հետազոտության ո՞ր  ձևն է առավել արդյունավետ,  ՀՀ մարզերը և մայրաքաղաք Երևանը  ոլորտային զարգացվածության առումով արդյո՞ք համաքայլ են ընթանում. այս  և այլ հարցերի շուրջ   Doctorsnet.am-ը զրուցել է  բ.գ.թ., Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ, Նաիրի ԲԿ-ի ախտորոշման կլինիկայի ղեկավար Կոստան Գալումյանի հետ:-Բժիշկ Գալումյան, այսօր ռադիոլոգիայի  համաշխարհային օրն է, ո՞րն է օրվա խորհուրդը, ի՞նչ ծրագրեր են նախատեսված:-Հինգ տարի առաջ ռադիոլոգիայի  Եվրոպական Ասոցիացիայի, Ամերիկյան Ասոցիացիայի և Ռադիոլոգիայի Ամերիկյան  քոլեջի նախաձեռնությամբ նոյեմբերի 8-ը հռչակվեց ռադիոլոգիայի համաշխարհային օր: Քանի որ Ռադիոլոգների Հայկական Ասոցիացիան հանդիսանում է Եվրոպական Ասոցիացիայի լիարժեք անդամ  այս  օրը մենք նույնպես նշում ենք:Այս տարվա խորագիրն է՝  Սպորտային ռադիոլոգիա: Տարբեր երկրներում տարբեր կերպ է նշվում օրը: Օրվա նպատակն է մեկ տանիքի տակ հավաքել բոլոր ռադիոլոգներին, յուրօրինակ հարթակ ստեղծելով՝ փոխադարձ արդյունավետ շփումների, փորձի փոխանակման, ոլորտային քննարկումների համար:Օրվա շրջանակներում կազմակերպվում են նաև սեմինարներ, օրինակ, անցած տարի կարդիոլոգների և սրտային վիրաբույժների հետ համատեղ, սրտային ռադիոլոգիայի շրջանակներում  Նորք –Մարաշ ԲԿ-ում կազմակերպվել էր սեմինար «Ռադիոլոգիայի դերը կարդիոլոգիայի և կարդիովիրաբուժության մեջ»  թեմայով, որը բավականին բուռն  և դրական արձագանք գտավ: Այս տարի ֆորմատը փոքր ինչ այլ է, բայց դարձյալ  համագործակցության շրջանակներում: Սպորտային ռադիոլոգիան առավելապես կապ ունի վնասվածքների, տրավմաների հետ:-Ինչո՞վ է զբաղվում ռադիոլոգների հայկական ասոցիացիան, ո՞րն է ասոցիացիայի գործունեության նպատակը:-Ռադիոլոգների Հայկական Ասոցիացիան հասարակական կազմակերպություն է, որը համախմբում է  ռադիոլոգիա մասնագիտություն ունեցող բոլոր մասնագետներին. Նրանք են՝ ուլտրաձայնային հետազոտության մասնագետները, համակարգչային տոմոգրաֆիայի մասնագետները, մամոգրաֆիստները և ռադիոֆիզոտոպային դիագնոստիկայի մասնագետները: Ասոցիացիան համախմբում է  ավելի քան 270 ռադիոլոգի, ովքեր ներկայացնում են Երևանը, մարզերը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:Ասոցիացիայի գործունեության նպատակն է  գիտահետազոտական սեմինարների կազմակերպումը,  գիտակրթական միջոցառումների կազմակերպումը, միջազգային կոնֆերանսների կազմակերպումը և մասնակցությունը: Կոնֆերանսները բաժանվում են  երկու մասի. ԱՊՀ երկրների կոնֆերանս, որը  ռադիոգրաֆիա է կոչվում, այն տարածաշրջանային կոնֆերանս է , որտեղ  եկող տարի  Հայաստանը ընտրված է որպես  տարածաշրջանային կենտրոն, իսկ մյուսը Եվրոպական Կոնգրեսն է , որը տեղի է ունենում հունիս ամսին: Կոնգրեսի շրջանակներում կազմակերպվում է ռադիոլոգիայի դպրոց, որտեղ հյուրընկալվում  են Եվրոպայի լավագույն  ռադիոլոգները: Առաջին օրը մեր մասնագետներն են ելույթներով հանդես գալիս, իսկ երկրորդ օրը՝ Եվրապական դպրոցի:Այս տարի կոնգրեսի շրջանակներում հյուրընկալել էինք աշխարահռչակ գիտնական, ՄՌՏ գյուտի հեղինակ Ռայմոնդ Դամադյանին:Պատվավոր հյուրերի շարքում էին նաև Ռադիոլոգիայի Եվրոպական Ասոցիացիայի նախագահ պրոֆեսոր Դերչին, Ռադիոլոգիայի Եվրոպական Ասոցիացիայի գործադիր տնօրեն Պիտեր Բայերը:Ասոցիացիայի շնորհիվ տասը երիտասարդ մասնագետներ վերապատրաստվեցին  եվրոպական առաջատար կլինիկաներում, կարծում եմ, որ մեր օրինակը վարակիչ կլինի այլ ասոցիացիաների համար:_Որո՞նք են ասոցիացիայի ֆինանսավորման աղբյուրները:- Ռադիոլոգների Հայկական Ասոցիացիան ինքնաֆինանսավորվող հասարակական կազմակերպություն է: Հիմնական գումարը անդամավճարներից է գոյանում, որը  բավական չնչին գումար է: Ունենք նաև հովանավորներ, որոնք հանդիսանում են Ասոցիացիայի գործըկերներ:-  Բժշկական ա յլ ոլորտների հետ համեմատած ռադիոլոգիան ի՞նչ մակարդակի վրա է գտնվում:-Ոլորտը բավականին զարգացած է թե′ գործիքային հագեցվածության, թե′ մասնագիտական ներուժի տեսակետից: Հայաստանի առողջապահական դաշտը  հագեցած է վերջին սերնդի համակարգչային տոմոգրաֆներով: ՄՌՏ սարքավորումների մասով կարող ենք ասել, որ Երևան քաղաքում գործող կլինիկաների  գրեթե 80% –ը  հագեցած են նոր և բարձր որակի սարքավորումներով, ռենտգեն սարաքավորումների մասով որոշակի բացեր կան, բացառությամբ  մի շարք առաջատար կլինիկաների:-Ինչո՞վ է պայմանավորված  գնային նման խայտաբղետությունը:-Պատճառը կայանում է նրանում , որ Հայաստանում գործող կլինիկաների մեծ մասը մասնավոր  սեփականություն է հանդիսանում, ուստի,  եթե նայենք սարքավորումների արժեքը, մատուցվող ծառայությունների որակը, մասնագետների վրա կատարվող ներդրումները, ապա կարող ենք արձանագրել, որ տվյալ պարագայում կոմերցիոն հետաքրքրվածությունը նվազագույնի է հասցված:-Մարզերում ինչպիսի՞ վիճակ է:-Այս պահին մարզերում զարգացման միտում կա: Մի քանի  տարի առաջ տոմոգրաֆներ  առկա էին միայն Գյումրի ԲԿ-ում և Գորիսում, այսօր պատկերը լրիվ այլ է: Ներկայումս Գյումրիում կան  երկու ՄՌՏ սարքավորումներ,որոնք նախկինից շատ ավելի լավն են, Դիլիջանում մեծ կենտրոն է գործում, որտեղ   շուտով  հնարավոր կլինի ՄՌՏ հետազոտություն իրականացնել: Համակարգչային տոմոգրաֆներ կան Արտաշատում, Սևանում, Վանաձորում: Վերոնշյալ տեղերում աշխատում են տեղի մասնագետները և մեր  գործառույթներից մեկն է՝  օգնել  և խթանել նրանց մասնագիտական գործունեությանը: Ռադիոլոգիայի առավելությունը մնացած բժշկագիտական մասնագիտությունների նկատմամբ կայանում է նրանում , որ այն առնչվում է բժշկագիտական բոլոր ոլորտների հետ: 21-րդ դարում հնարավոր է դարձել  սմարթֆոնների միջոցով պատկեր ուղարկելով  շատ արագ օգնություն ստանալ:-Ռադիոլոգը վերջնական  ախտորոշում  տալի՞ս է: Ախտորոշում տալը ռադիոլոգի գործառույթը չէ, նա տալիս է ուղղորդում, տալիս է ռադիոլոգիական եզրակացություն:-Բժիշկ Գալումյան, ըստ Ձեզ որո՞նք են ոլորտի բացերը:-Հիմնական բացերը կրթական ոլորտում են: Իմ անձնական դիրքորոշումն է, որ ռադիոլոգիային հատկացված ուսումնառության ժամաքանակը բավարար չէ: Հիմնական խնդիրը սոցիալական է, քանի որ կրթությունը վճարովի է և ցանկացած խնդիր տեղայնացված և հարմարեցված է իրավիճակին: Թեև մեր ամբիոնում արվում է առավելագույնը`  սեղմ ժամկետներում  հնարավորինս լայն  ինֆորմատիվություն ապահովելու համար: Սոցիալական տեսակետից եթե նայենք , ապա լավ կլիներ, որ  հետազոտություններն ավելի մատչելի լինեին: Սովետական Միության ժամանակ  ռադիոլոգիան ունեցել է շատ լավ դպրոց, եթե դիտարկենք Համամիութենական հանրապետությունների մակարդակով, Ռուսաստանից հետո երկրորդ տեղում Հայաստանն էր: Անկախության  ժամանակաշրջանում մենք ինչ-որ կորուստներ ունեցանք , հիմա  փորձում ենք կորուստը վերականգնել: 2021 թվականին Վիեննայում անցկացված եվրոպական կոնգրեսի շրջանակներում հայտարարված է  Հայաստանի տարի, նման հնարավորություն տրվում է հազվագյուտ երկրների , ԱՊՀ երկրներից տրվել է միայն Ռուսաստանին մոտ 12 տարի առաջ: - Ռադիոլոգիական հետազոտությունների համար պետպատվեր գործու՞մ է:- Պետպատվեր գործում է բոլոր կլինիկաներում, եթե  ունեն պայմանագիր առողջապահության նախարարության հետ:-Ձևավորված կարծիք կա, որ ՄՌՏ-ն (մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա) ներկայումս ամենաինֆորմատիվ հետազոտության եղանակն է, որքանո՞վ է այն  համապատասխանում իրականությանը:- Այո, սակայն ՄՌՏ-ն ոչ բոլոր օրգան համակարգերի դեպքում է համարվում լիարժեք ինֆորմատիվ: ՄՌՏ-ն անփոխարինելի մեթոդ է  գլխուղեղի հետազոտության համար, չնայած համակարգչային տամոգրաֆիայով էլ են գլուխը հետազոտում, բայց մանր օջախային փոփոխությունները, նեյրոգեն ուռուցքները հայտնաբերվում են ՄՌՏ-ով, իսկ համակարգչային տոմոգրաֆիան ցուցված է տրավմատիկ վնասվածքները գնահատելուն: ՄՌՏ-ն անփոխարինելի մեթոդ է նաև  ողնուղեղի, հոդաբանության, ողնաշարի միջողային սկավառակների, գրիժաների համար:  Համաակրգչային տոմոգրաֆը լավագույն մեթոդ է թոքերի հետազոտության համար: ՄՌՏ սարքավորումները ցույց են տալիս այն ստրուկտուրաները , որտեղ  կա ազատ ջրածնի ռադիկալ,այսինքն որտեղ կա ջուր: Այն ստրուկտուրաները, որտեղ ջուր չկա  ՄՌՏ  ցույց չի տալիս, դրանք ցույց են տալիս ռենտգեն ճառագայթային սարքերը:- Տարվա ընթացում քանի՞ անգամ է թույլատրվում ՄՌՏ հետազոտություն անցնել:-ՄՌՏ-ն ճառագայթային հետազոտություն չէ, բացարձակապես  անվտանգ է: Ներկայումս ամբողջ աշխարհում մեծ տեղ է հատկացվում պտղի հետազոտությանը: Այն հնարավորություն է տալիս պտղի օրգան համակարգերը տեսնել , հաստատել ենթադրական պաթոլոգիաները կամ ժխտել պաթոլոգիայի առկայությունը:-ՄՌՏ հետազոտություն անցնելու համար բժշկի ցուցումը պարտադի՞ր է:-Պարտադիր է, ըստ ցանկության ՄՌՏ  հետազոտություն անցնելը  գրագետ մոտեցում չէ:-Հետազոտությունը իրականացվում է հատվածներո՞վ, թե՞ ամբողջ մարմնով:-Թեև պացիենտը ամբողջ մարմնով  մտնում են  սարքավորման մեջ, սակայն իրենց  վրա ամրացվում է  հատուկ  սարքավորում, որը ուժեղացնում է մագնիսական դաշտը կոնկրետ հատվածում, այսինքն ինֆորմացիան վերցվում է տվյալ հատվածից:-Հետազոտության  ընթացքում կիրառվող կոնտրաստ նյութից հնարավո՞ր է ալերգիկ կամ շոկային ռակցիա:-Հնարավոր է: Դա պայմանավորված է նյութի բաղադրիչ մասերից, գրեթե բոլոր կոնտրաստ նյութերը պարունակում են յոդ, քանի որ յոդը ռենտգեն պոզիտիվ է: Եթե տվյալ մարդը յոդից ալերգիա ունի, ապա  հետազոտությունը դառնում է ավելի դժվար: Մինչև հետազոտվելը   պացիենտի անբողջական  անամնեզն է հավաքվում` խուսափելու համար նման խնդիրներից  : Նոր սերնդի կոնտրաստ նյութերի ալերգիկ ֆոնը ավելի  թույլ է: Միակ հակացուցումը կլաուստրոֆոբիան  է (վախ փակ տարածությունից) , թեև ներկայումս   անեսթեզիայով  հետազոտություններ  կատարվում են: Հակացուցում է նաև մետաղական սարքավորումների առկայությունը օրգանիզմում, որովհետև մագնիսական դաշտը կարող է մետաղները տեղաշարժել և տաքացնել:-Կարո՞ղ ենք ասել, որ ճառագայթային ախտորոշման բոլոր մեթոդները հասանելի են Հայաստանում:-Միանշանակ, շուտով ռադիոֆիզոտոպային բաժանմունք կբացվի  Էրեբունի ԲԿ-ում, որը  տվյալ ծառայությունը առավել  հասանելի կդարձնի   Հայաստանում:       Ձեր հորդորը մեր ընթերցողներին Վարել  առողջ ապրելակերպ, անհարաժեշտության դեպքում դիմել համապատասխան մասնագետի,  անիմաստ հետազոտություններ չանցնել, քանի որ տոմոգրաֆիայով մենք շատ հաճախ  գտնում ենք այնպիսի ստրուկտուրաներ, որոնք կյանքի որակի վրա ընդհանրապես չեն ազդում, բայց հոգեբանության վրա մեծ ազդեցություն են գործում:Ապավինեն ավանդական բժշկությանը:

Հոկտեմբերը՝ կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս

(Կրծքագեղձի քաղցկեղի բուժման միակ  եղանակը  կանխարգելումն է)Հոկտեմբերն  ամբողջ աշխարհում  հայտարարված է կրծքագեղձի  քաղցկեղի դեմ պայքարի ամիս: Ամսվա շրջանակներում բազմաթիվ երկրներում տարբեր գիտաժողովներ, տեղեկատվական և բարեգործական արշավներ են անցկացվում, որոնց նպատակը խնդրի հանդեպ ուշադրություն գրավելն է, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումների իրականացումը:Ինչպիսի՞ն է վիճակագրությունը Հայաստանում, որո՞նք են հիվանդացության  ռիսկի գործոնները,  արդյո՞ք երիտասարդանում է հիվանդությունը, ինչպե՞ս  կանխարգելել կրծքագեղձի քաղցկեղը.  այս և այլ հարցերի շուրջ Doctorsnet-ը զրուցել է  Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոնի   տնօրեն Խաչանուշ Հակոբյանի հետ:-Տիկին Հակոբյան, հոկտեմբեր ամիսը  հայտարարված է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս, ամսվա շրջանակներում  Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում ի՞նչ  ծրագրեր են իրականացվել:-Ամեն տարի ամբողջ աշխարհը նշում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի միամսյակը, Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոնը (ՀԱԱԿ)   նույնպես անմասն չի  մնում միջոցառումների  իրականցումից:Նախկինում մենք կազմակերպում էինք քայլարշավներ, այդ քայլարշավներն այնքանով էին կարևոր, որ դրանց  մասնակցում էին ուսանողներ,  աշակերտներ, ովքեր տուն գնալով ՝ իրենց մայրիկներին, քույրիկներին, տատիկներին պատմում էին  թե ինչ է կրծքագեղձի քաղցկեղը, ինչպես պիտի կանխարգելել  և ստիպում էին, բերում հետազոտվելու:Այսօր բոլորը մեզ ճանաչում են, գիտեն մամոգրաֆիայի կարևորությունը, գիտեն թե որքան կարևոր է քաղցկեղի  կանխարգելումը: Մեր կենտրոնը կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամսվա շրջանակներում հայտարարեց  զեղչերի ամիս, որը հայտարարված էր մինչև հոկտեմբերի 20-ը, սակայն հետաձգեցինք մինչև ամսվա  վերջ, իսկ ովքեր կհասցնեն նախապես գրանցվել, մենք պարտավորվում ենք իրենց հետազոտել նոյեմբեր ամսվա ընթացքում:Ի դեպ,   յուրաքանչյուր 2 տարին մեկ,  աշխարհի որևէ երկրում  տեղի է ունենում մեծ գիտաժողով նվիրված  կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի նոր մեթոդներին և  կիրառումներին, այս տարի ի ուրախություն մեզ   գիտաժողովի անցկացման համար ընտրվել էր մեր կետրոնը, որտեղ 2 օր շարունակ ոլորտի լավագույն մասնագետները ներկայացրեցին կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման և բուժման նոր մեթոդներն ու ձեռքբերումները:-Որո՞նք են կրծքագեղձի քաղցկեղի  առաջացման հիմնական պատճառները:-Առաջացման պատճառները գիտությանը այդպես էլ հայտնի չեն, որովհետև եթե հայտնի լինեին պատճառները՝ հայտնի կլինեին  նաև բուժման մեթոդները, բայց կան գործոններ, որոնք իրենց ազդեցությունն են ունենում հիվանդության ձևավորման վրա: Դրանցից առաջնայինը գենետիկ հակվածությունն է, սթրեսներն են, ոչ ճիշտ ապրելակերպը, ճարպակալումը, ծխախոտը, ալկոհոլի չարաշահումը:Միակ միջոցը հիվանդությունը  հաղթահարելու՝ կանխարգելումն է, իսկ կանխարգելման համար մենք պարտավոր ենք տարեկան մեկ անգամ հետազոտվել:-Ըստ վիճակագրության տարեցտարի ավելանում է կրծքագեղձի քաղցկեղ ունեցող երիտասարդների թիվը: Ինչո՞վ է պայմանավորված երիտասարդացման միտումը:- Եթե նախկինում ասում էինք, որ կինը պետք է 28 տարեկանից հետո մինչև 40-ը անցնի սոնոգրաֆիկ զննություն, ապա հիմա ասում ենք, որ ցանկալի է, որ աղջիկը՝  ով ունի ձևավորված կրծքագեղձ,  գոնե 2 տարին մեկ անցնի սոնոգրաֆիկ զննություն, որը որևէ կերպով չի վնասում առողջությանը:-Որքանո՞վ են  հասանելի  այդ հետազոտությունները:-Մենք սահմանել ենք այնպիսի գին, որը հասանելի է հասարակության ցանկացած խավի: Յուրաքանչյուր օր Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոնում  10-12 հոգի անվճար հետազոտվում են: Նրանք մարդիկ են, ովքեր ունեն հաշմանդամության կարգ, ազատամարտիկ են, զոհված ազատամարտիկի ընտանիքի  անդամ են, բազմազավակ մայր են , ինչպես նաև կանայք, ովքեր ուղղակի ի վիճակի չեն վճարել: _Կենտրոնի կողմից մարզային այցելություններ լինու՞մ են:-Մենք ամեն ամիս այցելում ենք հեռավոր գյուղեր և համայնքներ: Հոկտեմբեր ամսվա ընթացքում մենք այդ այցերը կրկնապատկում ենք և ավելի մեծ թվով  համայնքներ ենք ներառում: Վերջին այցը եղել է դեպի Արցախ, որտեղ իրականացրել ենք 458 հետազոտություն 2 օրվա ընթացքում՝ վահանաձև գեղձի և կրծքագեղձի  քաղցկեղի կանխարգելման ծրագրի շրջանակներում:Ամիսը 4 անգամ, ուրբաթ օրերին  մենք գնում ենք տարբեր մարզեր:  Նոյեմբերի սկզբին լինելու ենք Արարատի մարզում, հաջորդ ուրբաթ՝ Արմավիրում: Վերջին շրջանում հաճախ ենք զանգեր, խնդրանքներ ստանում այցելելու համար, այդ պատճառով այս անգամ ընտրությունը թողել ենք բնակչությանը: -Ինչպիսի՞ն  է վերջին տարիների  հիվանդացության դինամիկան:-Ավելացման միտումը պայմանավորված է նրանով, որ դիմելիության քանակն է մեծացել, եթե 1997-98թթ. մեզ դիմում էին օրական 5-10 հոգի, ապա այսօր մեզ դիմում են օրական 200-205 հոգի: Ըստ վիճակագրության ՀՀ-ում յուրաքանչյուր 16-17-րդ կինը հիվանդ է կրծքագեղձի քաղցկեղով: Նախաքաղցկեղային փուլում հիվանդության հայտնաբերումը մեզ համար  երջանկություն  է, որովհետև  մարդիկ հիմնովին ապաքինվում են :-Ի՞նչ թիվ է կազմում տղամարդկանց մոտ կրծքագեղձի քաղցկեղով հիվանդացության դեպքերը: -Անցած երկու տասնամյակի ընթացքում ունեցել ենք 70  տղամարդ, որոնց մոտ  հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ հիվանդությունը: Նրանց մի մասը, ցավոք սրտի, մահացել են: Ունենք շատ տղամարդիկ, ովքեր կրծքում  շոշափում են ինչ-որ բան, բայց չեն գնում բժշկի և մահանում են: Չեն էլ պատկերացնում, որ իրենք կարող է կրծքագեղձի քաղցկեղ ունենան, որովհետև թյուր կարծիք կա, որ այս հիվանդությունը սպառնում է միայն կանանց:-Կենտրոնի գործունեության օրվանից մինչ օրս, որքա՞ն  մարդ է հետազոտվել :- ՀԱԱԿ- ում 1997թ-ից հետազոտվել է 496,633 այցելու, կատարվել է 626,608 հետազոտություն: Կենտրոնի բացման օրվանից մինչ օրս կատարվել է կրծքագեղձի 311,778 հետազոտություն: Կենտրոնում  հետազոտվել է 1,760 տղամարդ այցելու, որոնցից 70-ի մոտ հայտնաբերվել է քաղցկեղ:ՀԱԱԿ-ում ամեն տարի հետազոտվում է շուրջ 45,000 կին, իսկ օրական սպասարկվում է միջինը 180-220 այցելու:-Ժամանակին դիմելու դեպքում հնարավո՞ ր է  բուժել կրծքագեղձի քաղցկեղը:-Ժամանակին ախտորոշումը բազմաթիվ կյանքեր է փրկել: Կրծքագեղձի քաղցկեղի ամենակարևոր բուժումը ՝ կանխարգելումն է, եթե  հիվանդությունը ժամանակին է հայտնաբերվում բացառվում է, որ մարդ մահանա, իսկ եթե գալիս են արդեն որոշակի փուլերում, խնդիրն ավելի բարդ է լինում, բայց  իհարկե, մենք այս պարագայում նույնպես ունենք բուժման մեթոդներ, որոնց շնորհիվ  կարողանում ենք  մարդկային կյանքեր փրկել: Մարդկանց 95%–ը վախենում է բժշկի դիմել:   Ժամանակին հետազոտվելու շնորհիվ է, որ մեր կենտրոնը կարողացել է 9700 կնոջ   փրկել հիվանդության ճիրաններից: Իրենք եկել են առանց որևէ գանգատի, ախտանիշի, մենք հետազոտել ենք, որի արդյունքում  հայտնաբերել ենք խնդիրը նախաքաղցկեղային կամ քաղցկեղի առաջնային փուլում.  Նրանք  այսօր ապրում են: -Պետության կողմից տրամադրվող ապահովագրությունը ամբողջությամբ փոխհատուցու՞ մ է կանխարգելման և բուժման ծախսերը:-Մենք չունենք սոցփաթեթներ, սակայն աշխատում ենք բոլոր ապահովագրական ընկերությունների հետ, իրենց համար ունենք հատուկ առաջարկներ, որոնց շրջանակներում հնարավոր է լինում հետազոտվել:Ձեր հորդորը մեր ընթերցողներինՏարեկան մեկ անգամ հետազոտվել, ճիշտ սնվել: Բժիշկները շատ հաճախ նշում են մթերքների ցանկ, որոնք նպաստում են, որպեսզի օրգանիզմը պայքարի  այս հիվանդությունն  առաջացնող բջիջների դեմ: Դրանք են՝ կարմիր դառը գինին օրական 100 գ, լոլիկը, կարմիր խաղողը, ընդեղենը: Օրգանիզմի համար շատ կարևոր է սոխի և սխտորի օգտագործումը: Եվ ամենակարևորը պետք է կարողանալ պաշտպանվել երկարատև սթրեսներից և առողջ ապրելակերպ վարել:

Առաջին օգնության գիտելիքը կյանքեր է փրկում

Թյուր է այն կարծիքը, որ արտակարգ իրավիճակների ժամանակ դեպքի վայրում գտնվող մարդիկ ավելի լավ է չտեղաշարժեն տուժածներին, և չփորձեն օգնել, այլ միայն մասնագիտական օգնության դիմեն։ Օգնել պետք է, բայց եթե միայն տիրապետում եք  Առաջին օգնության հմտություններին։ Հայկական կարմիր խաչի ընկերության Առաջին օգնության բաժնի վարիչ Զարա Խուդոյանը պնդում է, որ արտակարգ իրավիճակների ժամանակ շատ տուժածներ փրկվում են դեպքի վայրում գտնվող մարդկանց արդյունավետ գործողությունների, ճիշտ և ժամանակին առաջին օգնության ցուցաբերման շնորհիվ։ Ուղղակի մարդիկ պետք է համապատասխան գիտելիքներ և հմտություններ  ունենան։Ինչո՞ւ է կարևոր տիրապետել առաջին օգնության գիտելիքներին և հմտություւներին «Առաջին օգնության գիտելիքը կարող է կյանք փրկել։ Կա Ոսկե 5 րոպեի կանոնը, երբ գրագետ գործողությունների շնորհիվ հնարավոր է փրկել մարդու կյանքը:  Լինում են դեպքեր, երբ մասնագիտական օգնությունն ինչ-ինչ պատճառներով դժվար հասանելի է լինում, օրինակ, հեռավոր մարզերում, սահմանամերձ գյուղերում, ճանապարհների պատճառով շտապօգնության ծառայությունը 30-40 րոպեում է ժամանում։ Այդ պարագայում դեպքի վայրում գտնվող մարդկանց ճիշտ գործողությունների շնորհիվ է, որ հնարավոր է դառնում փրկել մարդու կյանքը», - ասում է նա։Ինչպես պարզաբանում է մասնագետը, պետք է տարբերակել առաջին օգնությունը և առաջին բժշկական օգնությունը։ «Բուժօգնությունը մասնագետների կողմից ձեռնարկվող գործողություններ են, որոնք ենթադրում են դեղորայքային և գործիքային միջամտություն: Իսկ առաջին օգնությունը արտակարգ իրավիճակներում, հանկարծահաս հիվանդագին իրավիճակների և տարբեր պատահարների ժամանակ ձեռքի տակ եղած միջոցներով կամ դրանց բացակայության դեպքում ձեռնարկվող միջոցառումներն են, որոնք ուղղված են մարդու կյանքի փրկությանը, ցավի մեղմմանը, անօգնական տուժածի պաշտպանությանը, հոգեբանական աջակցությանը, մինչև մասնագիտական օգնության ժամանումը», - ասում է Զարա Խուդոյանը։ Նա համարում է, որ առաջին օգնության հմտությունների տարածումը պետք է մեր անվտանգության մշակույթի մի մասը դառնա, մենք բոլորս պետք է դրանց տիրապետենք, քանի որ, որքան գրագետ ենք մենք, այնքան ապահով են մեր շրջապատի մարդիկ: Դրանով էլ հենց զբաղվում է Հայկական Կարմիր խաչի ընկերությունը:  Ի՞նչ գործունեություն է իրականացնում Հայկական կարմիր խաչի ընկերությունը այս ոլորտումՀայկական կարմիր խաչի ընկերությունը տարիներ շարունակ Հայաստանում միջազգային ստանդարտներին համապատասխան առաջին օգնության ուսուցում է իրականացնում, մասնավորապես՝ հեռավոր մարզերում և սահմանամերձ գոտիներում, որտեղ առաջին բուժօգնությունը դժվար հասանելի է։ Օրինակ, Տավուշի մարզի 22 սահմանամերձ գյուղերում, որոնք հակառակորդի նշանակետի տակ են, և որտեղ կա առաջին բուժօգնության հասանելիության խնդիր, պատրաստվել են բնակիչների հատուկ խմբեր, որոնք գիտեն՝ ինչպես առաջին օգնություն ցուցաբերել և տուժածին անվտանգ տեղափոխել բուժհաստատություն կամ  շտապօգնության մեքենային ընդառաջ։ Այդ գյուղերում դասընթացներ են անցկացվում բոլոր դպրոցներում։  Երեխաներին առաջին հերթին ուսուցանում են անվտանգ վարքագծի կանոնները, որպեսզի նրանք ճանաչեն վտանգը, գնահատեն իրավիճակը և ռիսկերը , և, ապահովելով սեփական անվտանգությունը, իրենց ընկերներին առաջին օգնություն ցուցաբերեն։ Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության հետ համագործակցությամբ ՀԿԽԸ-ն իրականացրել  է նաև մայրաքաղաքի դպրոցների և նախադպրոցական հաստատությունների անձնակազմի ուսուցում և վերապատրաստում։ Հայկական կարմիր խաչի ընկերությունը հատուկ դասընթացներ ունի նաև փրկարարների, առաջնային օղակի բժիշկների, ինչպես նաև վարորդների համար։ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը   տրամադրել է նաև վարորդական իրավունքի համար թեսթերում  ներառված առաջին օգնության վերաբերյալ հարցերը։ Շատ մասնավոր ընկերություններ առաջին օգնության դասընթացները պատվիրում են իրենց աշխատակիցների համար։ՀԿԽԸ Առաջին օգնության թիմը հերթապահություն է իրականացնում զանգվածային միջոցառումների ժամանակ ծառայություն մատուցելով, օրինակ, ապրիլի 24-ին՝ Ծիծեռնակաբերդում, Սեպտեմբերի 21-ին, Անկախության օրը՝ Հանրապետության հրապարակում և այլն: Ի՞նչ պետք է իմանալ առաջին օգնության մասինԱրտակարգ իրավիճակներում շատ կարևոր է առաջին հերթին գնահատել իրավիճակը ու չվտանգել սեփական կյանքը, այնուհետև, եթե հնարավոր է, չեզոքացնել վտանգները և պաշտպանել տուժածներին, կամ նրանց տեղափոխել անվտանգ վայր։ «Շատ կարևոր է, որ ոչ մասնագետ մարդը արտակարգ իրավիճակներում կարողանա ժամանակին գնահատել վտանգը, և, օրինակ, գլուխը կորցրած չմտնի վառվող տան մեջ, որովհետև ինքը կարող է լինել միակը, որը ժամանակին պետք է ահազանգի և օգնության կանչի», - ասում է մասնագետը։ Ի՞նչ չի կարելի անել առաջին օգնության ժամանակԸստ Զարա Խուդոյանի, մեր հասարակությունում առաջին օգնության վերաբերյալ շատ կայուն կարծրատիպեր կան, որոնցից ամենատարածվածը անգիտակից մարդու «լեզուն բռնելն է, որ կուլ չգնա»։ «Լեզուն կուլ չի գնում, ուղղակի լեզուն թուլացած է, և ետ է գնում և փակում է շնչուղին։ Դրա համար պետք է բերել կողքի ապահով դիրքի, որ շնչուղին բացվի», - ասում է նա։Երկրորդ կարծրատիպն այն է, որ արյունահոսության դեպքում պետք է լարան դնել։ «Բայց լարան միշտ չի, որ կա ձեռքի տակ, և միջազգային ստանդարտով ամենաարագ քայլը, որ մենք անում ենք, ուղղակի ձեռքով սեղմելն է։ Իհարկե պաշտպանվելով, օրինակ, որևէ պոլիեթիլենային տոպրակով, կամ տուժածի ձեռքը դնելով իր վերքի վրա, և վրայից մեր ձեռքը սեղմելով, այսինքն, չդիպչելով տուժածի արյանը», - ասում է մասնագետը։Նա նաև հիշեցնում է, որ եթե տուժածի մարմնի որևէ մասում կա օտար մարմին, որը խորն է մտած հյուսվածքների մեջ, այն չի կարելի շարժել, որովհետև կարող ենք ունենալ անդառնալի փոփոխություններ։ 

Ինչպես հասկանալ՝ ե՞րբ դիմել ակնաբույժին

Առողջապահության համաշխարհային կազմակերպության  որոշմամբ յուրաքանչյուր տարի՝ հոկտեմբերի երկրորդ հինգշաբթի օրը նշվում է   Տեսողության համաշխարհային օր :Տեսողության համաշխարհային օրվա նպատակն է՝ ուշադրություն սևեռելու կուրության խնդրին, տեսողության խանգարմանը և տեսողական խնդիրների վերականգնմանը:Կուրությունը կանխարգելման,  ժամանակակից ակնաբուժական ծառայությունների  հասանելիության, տեսողության հնարավորինս պաշտպանման, ինչպես նաև ակնաբուժության ոլորտում առկա   հրատապ խնդիրների մասին Doctorsnet-ը զրուցել է Երևանի գլխավոր ակնաբույժ, տեսողության լազերային կորեկցիայի և աչքի միկրովիրաբուժության կենտրոնի տնօրեն, Շենգավիթ բժշկական կենտրոնի  ակնաբուժական ծառայության ղեկավար, ՀՀ ԱՆ առողջապահության ազգային  ինստիտուտի   Աչքի հիվանդությունների ամբիոնի վարիչ,  ԵՊԲՀ-ի  ակնաբուժության ամբիոնի ավագ դասախոս,  բ․գ․դ․, պրոֆեսոր  Արտաշես Զիլֆյանի հետ: -Բժիշկ Զիլֆյան, վերջին տարիներին  ակնաբուժական ոլորտում կատարված աշխատանքները ինչպե՞ս կգնահատեք: Վերջին  երեքից հինգ տարիների ընթացքում ակնաբուժության ոլորտը Հայաստանում  բավականին զարգացել է:  Հիմնական պատճառն այն է, որ բացվել են մասնավոր կենտրոններ, ավելացել է պետական աջակցությունը,  մեծացել են   պետպատվերի ծավալները, որոնք էլ նպաստել են հիվանդությունների  ժամանակին ախտորոշմանը և բուժմանը : Վերջին տարիներին մասնավոր բժշկական կենտրոնները նույնպես զարգացել են,  թե′  բարձրորոկ սարքավորումներով, թե′  բուժանձնակազմի մասնագիտական պատրաստվածությամբ:-Ի՞նչ տարածվածություն ունեն աչքի հիվանդությունները: Արդյո՞ք երիտասարդացման միտում նկատում եք:Անշուշտ, տարեցտարի   աչքի հիվանդությունների թիվը շատանում է, ճիշտ կլինի ասել՝ ավելացել է ժամանակին ախտորոշման դեպքերը: Ակնաբուժությունը ամբողջ աշխարհում ամենաարագ զարգացող ճյուղերից մեկն է, որտեղ 70-80%   դեպքերում  ախտորոշումը կատարվում է բարձրորակ սարքավորումների  միջոցով:Երիտասարդացող հիվանդություններ կան, օրինակ, կերատոկոնուսը:  Կերատոկոնուսը աչքերի պրոգրեսիվող դեգեներատիվ հիվանդություն է: Այն հաճախ հանդիպող հիվանդություն է մեր տարածաշրջանում, նաև հրեաների , հույների մոտ՝ որպես հին ազգությունների հիվանդություն։ Առաջացման հստակ պատճառը հայտնաբերված չէ, բայց հաճախ այն կապում են Հայաստանի տեղանքի հետ: Այս հիվանդությունն այսօր բավականին տարածված է, սակայն ես ստեղծել եմ մի մեթոդ, որը թույլ է  տալիս հիվանդությունը ժամանակին ախտորոշել: Մեթոդը կոչվում է  Zilfyan Keratoconus Test: Մեզ մոտ իրականացնում ենք նաև կերատոկոնուսի բոլոր ժամանակակից բուժումները, դա ՝ կերարինգն է, քրոսլինկինգը, եղջերաթաղանթի փոխպատվաստումը:-Նախկինում շատ հայ քաղաքացիներ ստիպված էին լինում վիրահատություններ անելու համար արտերկիր մեկնել, սակայն այսօր  հակառակ միտումն  է նկատվում: Ինչի՞ արդյունքում կարողացաք  հասնել  նման ցուցանիշի:Նման միտում , իհարկե, կա: Պատճառը  տրամադրվող բժշկական ծառայությունների որակի բարձրացումն  է և մատչելիությունը:-Ակնաբուժության ոլորտում առկա խնդիրներից կառանձնացնե՞ք ամենակարևորը:-Այսօր ամենակարևոր խնդիրներից մեկը սկրինինգային ծրագրերն են, որպեսզի կարողանանք ժամանակին  ախտորոշել հիվանդությունը: Ներկայումս որոշակի սկրինինգային ծրագրեր պոլիկլինիկաներում իրականացվում են, իսկ առաջիկայում նախատեսվում է ընդգրկել  մարզերը:-Մարզերում  ակնաբուժության ոլորտը ի՞նչ վիճակում է գտնվում:Մարզերում ակնաբուժությունը գտնվում է ոչ այնքան լավ վիճակում, սակայն  այսօր առողջապահության նախարարի կողմից արվում է հնարավոր ամենը՝  ականաբուժական ծառայությունները  մարզերում հասանելի դարձնելու համար, քանի որ մարզերում  ոչ միայն սարքավորումների բացակայությունն է  խնդիր,    այլ նաև   բուժանձնակազմի  մասնագիտական պատրաստվածությունը:  Մարզերում ակնաբուժական ծառայությունների հասանելիության ուղղությամբ մեր կողմից նույնպես կատարվում են աշխատանքներ:- Առ այսօր որքա՞ն վիրահատություն եք  իրականացրել:Չեմ հաշվել (ծիծաղում է): Տարեկան մոտ 1000 վիրահատություն, 20.000 վիրահատություն, երևի թե, արդեն  արել եմ:- Ժամանակակից ակնաբուժությունը ի զորու է կանխե՞լ կուրությունը:-Մեծամասամբ, այո: 80-90% դեպքերում մենք կարողանում ենք բուժել, սսկայն կան մի շարք հիվանդություններ, բնածին անոմալիաներ, որոնք հնարավոր չի լինում լիովին  բուժել: Կան նաև գենետիկ մուտացիաներով պայմանավորված հիվանդություններ, որոնք պրակտիկորեն բուժել հնարավոր չէ՝ մինչև տեսանելի չլինի  գենետիկական  զարգացումը: Դժվար  բուժելի է նաև ուշացած դիաբետի դեպքերը, թեև այս ուղղությամբ արվում են աշխատանքներ՝  գոհացնող արդյունքներով:- Ի՞նչ ծրագրեր ունեք, որոնք առաջիկայում պետք է իրականացնեք-Ամիսներ առաջ Առողջապահության ազգային ինստիտուտում (ԱԱԻ) բացվել է   Աչքի հիվանդությունների ամբիոն, որտեղ ամբիոնի վարիչ նշանակվել եմ  ես: Մշակվել է   ուսումնառության հագեցած ծրագիր, ունենք մոտ 10 կլինիկական օրդինատոր: Մենք պատրաստ ենք մեր   ուսանողներին սովորեցնելու վիրաբուժություն:ԱԱԻ–ը շատ լավ կադրային ինստիտուտ է, մենք սպասում ենք, որ ապագայում կունենանք  ակնաբույժների պրոֆեսիոնալ սերունդ, ովքեր կաշխատեն  թե′ Երևանում,  թե′ մարզերում :-Ինչպես հասկանալ՝ ե՞րբ դիմել  ակնաբույժին:-Երբ տեսողությունը  վատանում է, աչքերում քոր կամ օտար մարմնի զգացողություն կա, տեսողության տատանումներ կան, առարկաները ծուռ են երևում, խրոնիկ աչքերի ցավի և կարմրության դեպքերում:-Շատերն են դժգոհում տեսողությունից՝ համակարգչի առաջ երկար նստելուց, սակայն մեր օրերում անհնար է խուսափել համակարգչից: Ի՞նչ անել տեսողությունը հնարավորինս պաշտպանելու համար:- Պրոֆիլակտիկ՝ ժամը մեկ 5 րոպե ընդմիջում տալ, ձեռքի ափերով ծածկել աչքերը՝ 5-10 րոպե, օրական 1 անգամ, աչքի պտտողական շարժումներ անել՝ 10 անգամ մի կողմ, 10 անգամ մյուս կողմ, այս շարժումները շատ լավ է աչքի մկանների և սնուցման համար:Տեսողության պահպանման Ձեր բանաձևը-Տարին մեկ անգամ պարտադիր հետազոտվել, իսկ աչքի խնդիրներ ունեցող մարդիկ լինեն ակնաբույժի հսկողության տակ:  

Ինչպե՞ ս կանխարգելել սրտանոթային հիվանդությունները

Այսօր ամբողջ աշխարհում նշվում է սրտի համաշխարհային օրը:  Օրվա նպատակն է՝ բարձրացնել հասարակության իրազեկվածությունը սրտանոթային հիվանդությունների  վտանգի վերաբերյալ, ինչպես նաև նախաձեռնել զանգվածային միջոցառումներ՝ ուղղված առողջ ապրելակերպի քարոզմանը:ԱՀԿ տվյալների համաձայն` աշխարհում ամեն երկրորդ մահ գրանցվում է սրտանոթային հիվանդություններից` տարեկան կազմելով շուրջ 17 մլն 900 հազար դեպք, իսկ ՀՀ-ում ոչ վարակիչ հիվանդություններից մահացության ցուցանիշր 85% է կազում, որտեղ  առաջին  հորիզոնականը զբաղեցնում են  սրտանոթային հիվանդությունների հետևանքով առաջացած մահերը:Ե՞րբ դիմել մասնագետին, ինչպե՞ս տարբերակել ախտանշանները, ինչպես՞ կանխարգելել հիվանդությունը.  Թեմայի շուրջ Doctorsnet.am-ը  զրուցեց Էրեբունի ԲԿ-ի առիթմոլոգիական ծառայության ղեկավար, բ.գ.թ., առիթմոլոգ-էլեկտրոֆիզիոլոգ  Միհրան Մարտիրոսյանի հետ:Պարոն Մարտիրոսյան, որո՞նք են սրտանոթային համակարգի ընդհանուր ախտանիշները:Սրտանոթային հիվանդություններն ունեն արտահայտման տարբեր ձևեր, որոնք կախված են թե՛ տվյալ հիվանդության տեսակից և արտահայտվածության աստիճանից, թե՛ պացիենտի ընդհանուր վիճակից և հնարավոր այլ ախտաբանական վիճակների առկայությունից։ Ախտանշանները կարող են արտահայտված լինել օրինակ կրծքավանդակում ցավերի տեսքով, որոնք կարող են ճառագայթել դեպի ուսեր, ձեռքեր, արմունկներ, ստորին ծնոտ և այլն..։ Հնարավոր նշաններից են շնչարգելություն հանգստի և ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, սրտի անկանոն աշխատանք արտահայտված արագ, դանդաղ և անկանոն աշխատանքի ձևով, ընդհուպ մինչև գլխապտույտ և ուշագնացություն։Որո՞ նք  են այն  ռիսկի գործոնները, որը  նպաստում է  սրտանոթային հիվանդությունների առաջացմանը:Սրտանոթային հիվանդությունների զգալի մասը պատկանում են  բազմապատճառային հիվանդությունների դասին, որոնց առաջացման հիմքում ընկած է ոչ թե մեկ առանձին պատճառ, այլ մի քանի գործոններ, որոնք կոչվում են ռիսկի գործոններ։ Ռիսկի գործոնները բաժանվում են դարձելի կամ մոդիֆիկացվող ռիսկի գործոնների, որոնցից են ալկոհոլի և ծխախոտի չարաշահումը, ֆիզիկապես պասիվ կենսակերպը, ճարպակալումը, զարկերակային գերճնշում և անդարձելի կամ չմոդիֆիկացվող ռիսկի գործոնների, որոնցից են տարիք, սեռ, ժառանգական նախատրամադրվածություն։  Արդյո՞ք Հայաստանում երիտասարդանում է սրտանոթային հիվանդությունները:Սրտանոթային հիվանդությունները տարածված են ամբողջ աշխարհում։ Այսօր մենք ականատեսն ենք լինում, որ սրտանոթային հիվանդությունները իսկապես երիտասարդանում են, ինչը պայմանավորված է վերը նշված ռիսկի գործոնների առկայությամբ։ Ծխախոտի և ալկոհոլի չարաշահումը, ֆիզիկապես պասիվ կյանքը, ճարպակալումը, սննդի և ջրի ախտոտվածությունը նպաստում են սրտանոթային հիվանդությունների երիտասարդացմանը։ Ո՞ր նախանշանների դեպքում է հարկավոր սրտաբանին դիմելՍրտաբանի անհրաժեշտ է դիմել բոլոր այն դեպքերում, երբ առկա է անհասկանալի ցավ կրծքավանդակում, ուսերում, ձեռքերում, շնչարգելություն հանգստի և ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, սրտի անկանոն աշխատանքի առկայություն, ուշագնացություն պետք է անհապաղ դիմել սրտաբանի խորհրդակցության։ Ի՞նչ պարբերականությամբ է հարկավոր  բժշկական զննություն անցնել՝  սրտանոթային հիվանդությունները  կանխելու համարՍրտանոթային պաթոլոգիաների բացակայության դեպքում անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ դիմել սրտաբանի խորհրդակցության և կատարել ԷՍԳ, ԷխոՍԳ և մի շարք արյան քննություններ։ Սովորաբար տարեկան մեկ անգամ այցը հիմնականում բավարար է ժամանակին սրտանոթային պաթոլոգիաների հայտնաբերման համար։Այսօր  ՀՀ-ում  որքանո՞վ է հասանելի սրտանոթային հիվանդությունների բուժումը ՀՀ-ում առկա են մեծ քանակի սրտաբանական բաժանմունքներ թե մարզային կենտրոններում, թե մայրաքաղաքում։ Պացիենտները կարող են դիմել առաջնային օղակ և նեղ մասնագիտացված կենտրոններ։ Ավելի խորացված ախտորոշման և բուժման համար հասանելի են մեծաքանակ նեղ մասնագիտացված սրտաբանական կենտրոններ։ Ինչպե՞ ս կարելի է կանխել սրտանոթային հիվանդություններըՍրտանոթային պաթոլոգիաների կանխարգելման համար անհրաժեշտ է վարել առողջ կենսակերպ, զերծ մնալ ալկոհոլի և ծխախոտի օգտագործումից, ժամանակ առ ժամանակ դիմել սրտաբանի խորհրդակցությանը։   Ո՞ր սննդակարգի օգնությամբ կարելի է կանխարգելել սրտանոթային   հիվանդություններըԱյսօր գոյություն ունեն տարբեր սննդակարգեր, որոնց օգտակարությունը ապացուցված է լայնածավալ հետազոտություններում։ Դրանցից է, օրինակ, միջերկրածովյան սննդակարգը։ Բայց առողջ ապրելակերպի համար հստակեցված սննդակարգերից զատ,  անհրաժեշտ է օրական խմել բավարար քանակի ջուր, սննդի մեջ օգտագործել միրգ, բանջարեղեն, կանաչեղեն, պարտադիր ընդեղեն, սահմանափակել ճարպոտ սննդի օգտագործումը։Ձեր խորհուրդը և հորդորը մեր ընթերցողներինՎարել առողջ կենսակերպ, զբաղվել սպորտով և առաջին  իսկ ախտանշանների առկայության դեպքում դիմել սրտաբանի խորհրդակցությանը,  չթողնելով, որ հիվանդությունը զարգանա։ 

ՓՈՐՁԱԳԵՏ․ ՈՉ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՐՑՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՄՔՆ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐՆ Է

Օրերս Հայաստանում ներկայացվեց «Ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) կանխարգելմանն ու հսկողությանն ուղղված ներդրումները հիմնավորող փաստարկների (ՆՀՓ)» զեկույցը, համաձայն որի ոչ վարակիչ հիվանդությունների պատճառով Հայաստանում վաղաժամ մահանում է մոտ 300 000 մարդ, երկիրը տարեկան վնասներ է կրում ՀՆԱ 6,5 տոկոսի չափով եւ չի ստանում 360 մլրդ դրամի եկամուտներ: Զեկույցը հիմք է տալիս պնդելու, որ միջոցների ծախսը  ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման համար ավելի քան հիմնավորված է եւ տնտեսապես շահավետ։ Զեկույցը պատրաստվել է ԱՀԿ եւ ՄԱԿ զարգացման ծրագրի միջեւ գլոբալ գործընկերության միացյալ ծրագրի շրջանակում՝ ՌԴ կառավարության աջակցությամբ:Զեկույցի և դրանից բխող գործողությունների շուրջ doctorsnet.am-ը զրուցեց ԱՀԿ գլխավոր քարտուղարի տեղակալի գրասենյակի տնօրեն Սվետլանա Աքսելրոդի հետ:Դուք ոչ վարակիչ հիվանդությունների տնտեսական բեռի գնահատման վերաբերյալ ծավալուն զեկույց եք կազմել։ Ծրագրո՞ւմ եք այժմ ինչ-որ փիառ-ակցիաներ այս աշխատանքը միջազգային ասպարեզում ներկայացնելու համար։Ես ներկայացնում եմ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և Հայաստանում եմ գտնվում պաշտոնական այցով։ Մենք Հայաստանի կառավարության և քաղացիական հասարակության հետ համատեղ մեծ բացատրական աշխատանք ենք տանում։ Ինքը՝ ԱՀԿ-ն ևս մեծ քանակությամբ մեդիա-միջոցառումներ է կազմակերպում։ Զուտ այս ներդրումային ծրագրին վերաբերող առանձին միջոցառում մենք դեռ չենք ծրագրել, սակայն այսօր ներկա գտնվող լրագրողների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների քանակն ինքնին միջոցառում է։ Ի՞նչ տեղ եք դուք հատկացնում քաղաքական կամքին՝ ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի հարցում պատասխանատու որոշումների ընդունման համար։Ամենակարևոր դերը։ Հենց երկրի կառավարությունը հարկ է, որ ձեռնարկի օրենսդրական միջոցներ, որոնք կպաշտպանեն բնակչությունը և կձևավորեն առողջ հասարակություն։ Իսկ քաղաքացիների իրազեկվածությունը ինչ-որ կերպ ազդո՞ւմ է երկրի տնտեսության վրա։Սա ևս շատ կարևոր պահ է։ Պետք է լինի փոխգործակցություն պետության, քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի, այսինքն, բոլոր ոլորտների միջև՝ արդյունավետ օրենսդրական որոշումներ կայացնելու և բնակչությունը պաշտպանելու համար։ Բացատրական արշավներ պիտի անցկացվեն, օրինակ, ծխախոտի, ալկոհոլի չափազանց շատ օգտագործման և ֆիզիկական պասիվության վնասի վերաբերյալ։ Արդյոք քաղաքացիների իրազեկվածությունը ազդո՞ւմ է ոչ վարակիչ հիվանդություններից մահացության կրճատման վրա։ Ազդում է, քաղաքացիները պետք է իրենք հոգ տանեն իրենց առողջության մասին, պետք է փոխեն վնասակար սովորությունները։ Բայց դրա հետ մեկտեղ պարտադիր պետք է բացատրական աշխատանք տարվի բժշկական հանրության և կառավարության կողմից։ Ի՞նչ խորհուրդ կտայիք երկրին, որն ուզում է բարձրացնել քաղաքացիների իրազեկվածությունըՀարկ է արժանահավատ տեղեկատվություն ստանալ առ այն, թե ինչ ռիսկի գործոններ կան, օգտվել Առողջապահական կազմակերպության կայքի տեղեկատվությունից։ Մենք ունենք նաև հատուկ մշակված գիտական պորտալ https://www.knowledge-action-portal.com/, և այնտեղ կա տեղեկատվություն այն մասին, թե ինչպես առողջ ապրելակերպ ձևավորել, ինչ պետք է անել ճիշտ սնվելու համար, օրվա ընթացքում որքան ֆիզիկական ակտիվ: 

Մեզ վախեցնում էին գործազրկությամբ և վրացական ճաշկերույթի «մահով», բայց բոլոր այդ սարսափները չարդարացան․ փորձագետը՝ Վրաստանի հակածխախոտային օրենքի մասին

Քանի դեռ Հայաստանում թեժանում են կրքերը հանրային վայրերում ծխելու արգելքի օրինագծի շուրջ՝ բարերի ու ռեստորանների տերերը ցույցեր են անում կառավարության շենքի մոտ, պնդելով, որ արգելիչ նորմերը կկործանեն իրենց բիզնեսը, իսկ որոշ խորհրդարանականներ և կառավարության անդամներ պայքարում են այն բանի համար, որ պետական գանձարանը համալրվի ծխախոտի արտադրությունից և վաճառքից ստացված գումարով՝ հարևան Վրաստանը արդեն մի տարի է հաջողությամբ կիրառում է համանման օրենսդրություն։ Եվ ոչ մի սարսափելի բան, ինչպես պնդում են մեր վրացի գործընկերները, տեղի չի ունեցել ոչ ռեստորանային բիզնեսի, ոչ էլ պետական գանձարանի հետ։Օրերս Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն փաստել է, որ երկրում հակածխախոտային օրենքի կատարման ցուցիչը բարձր է՝ 96%։Մեզ հետ զրուցելիս Վրաստանի խորհրդարանի առողջապահական և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Ակակի Զոիձեն նկատեց, որ օրենքն աշխատում է ի հեճուկս բոլոր այն կասկածամիտների, որոնք մեկ տարի առաջ պնդում էին, որ առանց ծխախոտի վրացական ճաշկերույթ չի լինի, և մարդիկ օրենքը կխախտեն։ Մարդիկ իրենք են օրենքը պաշտպանում, պնդում է Զոիձեն, փոխվել է նրանց սոցիալական վարքագիծը, և ծխող և չծխող քաղաքացիների միջև յուրահատուկ համերաշխություն է հաստատվել։Ըստ նրա, հանրային վայրերում ծխելու արգելքի օրենքը Վրաստանի խորհրդարանն ընդունել էր դեռևս 2017թ․ մայիսին, բայց այն ուժի մեջ մտավ մեկ տարի անց, և այդ որոշումը հատուկ էր ընդունվել՝ մարդկանց նախապատրաստվելու ժամանակ տալու համար։ Այն ուժի մեջ մտավ տարվա տաք եղանակին, որպեսզի ծխելու համար փողոց դուրս գալով մարդիկ միանգամից մեծ անհարմարություններ չկրեին։ Եվ ողջ այդ ընթացքում երկրում ծխելու վնասի մասին ուժգին քարոզարշավ էր ընթանում՝ հասարակական կարծիք նախապատրաստելու համար։ Ծխելու արգելքը Վրաստանում վերաբերվում է ոչ միայն սիգարետներին, այլեւ այլ ծխախոտային արտադրանքին՝ մասնավորապես, թութունի տաքացման համակարգերին։ «Իրականում ռեստորատորների միությունը դեմ չէր, նրանց միակ, և բաձարձակորեն լեգիտիմ պահանջն էր, որպեսզի վերաբերմունքը բոլորի հանդեպ միանման լինի, այսինքն, եթե արգելք սահմանվի, ապա այն մտցվի և գիշերային ակումբներում, և բարերում ու սրճարաններում, որպեսզի չստացվի այնպես, որ ինչ որ ռեստորաններ տուժեն», - ասաց նա։Բողոքներ, իհարկե եղան։ Մասնավորապես բողոքում էին բանկետային սրահների, փոքրիկ ռեստորանների, խանութների տերերը, դեմ էին հանդես գալիս նաև որոշ տնտեսագետներ, որոնք պնդում էին, որ վրացական ճաշկերույթը առանց ծխախոտի «կմեռնի»։ Բոլոր այդ բողոքները, պատգամավորի համոզմամբ, ֆինանսավորվում էին ծխախոտային ինդուստրիայի կողմից։ «Նրանք վախեցնում եին կառավարությանը,b վախեցնում էին մարդկանց, որ հազարավոր աշխատատեղեր կկրճատվեն, բայց բոլոր այդ սարսափները չարդարացան», - ասաց նա։ Ըստ Ակակի Զոիձեի, օրենքի կատարմանը հետևում են հաստատությունների ադմինիստրացիան և ոստիկանությունը։ Եթե քաղաքացին չի ենթարկվում ադմինիստրացիայի պահանջներին, ապա ոստիկանություն են կանչում։Ծխելու դեմ պայքարի շրջանակում Վրաստանում նաև նշանակալիորեն բարձրացել են ծխախոտային արտադրանքի գները։ Այսօր դրանք շատ ավելի թանկ են, քան Հայաստանում։ Միջինում մի տուփ ծխախոտը արժե 5 լարի, և այդ արժեքի 45%-ը ակցիզային հարկն է։Այն հարցին, թե նա ինչ խորհուրդ կտար երկրին, որը պատրաստվում է հակածխախոտային օրենսդրություն ներդնել, մասնավորապես, Հայաստանին, վրացի մասնագետը նշեց, որ հարկ է սկսել փակ տարածքներում ծխելու, ինչպես նաև՝ ծխախոտի գովազդի արգելքից։ «Որովհետև գովազդը հասցեագրված է երիտասարդ սերնդին և երեխաներին։ Քանի որ ծխախոտը սպանում է իր սպառողների կեսին, ապա նրան պետք է նոր սպառողներ ներգրավեն, իսկ դա երեխաներն են», - ասաց Զոիձեն։«Ծխախոտի վերահսկողության մասին» օրենքը Վրաստանում վերջին տարիներին քանիցս խստացրել են։ 2018 թվականի մայիսի 1-ից հասարակական վայրերում՝ բարերում, ռեստորաններում, հյուրանոցներում, սրճարաններում և այլ փակ հաստատություններում ծխելն արգելված է։ Բացառություն են կազմում բարերի և ռեստորանների բաց պատշգամբները։Ավելացել են բազմաբնակարան շենքերի շքամուտքերում, մուտքերում, միջանցքներում, վերելակում, աստիճանահարթակներում, կամ կտուրի վրա, ինչպես նաև հասարակական տրանսպորտում ծխելու համար տուգանքները։ Եթե նախկինում տուգանքը 50 լարի (մոտ 19 դոլար) էր, ապա այժմ 100 լարի է (մոտ 37 դոլար)։ Երկու անգամ ավելացել է օրենքը կրկնակի անգամ խախտելու տուգանքը՝ 200 լարի (մոտ 75դոլար)։Հաստատությունների ադմինիստրացիան օրենքը խախտելու համար վճարում է 500 լարի տուգանք, իսկ կրկնակի խախտման դեպքում՝ 1000 լարի։Վերջերս սկսել են տուգանել նաև ծնողներին այն անչափահասների, որոնք ծխում են արգելված վայրում։Տուգանքը կազմում է 100-ից մինչև 300 լարի (111 դոլար):

Մեր
Գործընկերները