ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ

Ինչ է իմունիտետը և որքան է այն պահպանվում

09 Օգոստոս, 2020

Անտիկ Հունաստանում «իմուն» անվանել են այն մարդկանց, ովքեր ազատված էին տուրքերից եւ համարվում էին անձեռնմխելի ու պաշտպանված։ Այնուհետեւ այդ բառով անվանել են այն հաջողակներին, որոնք համաճարակների ժամանակ հիվանդացել են խոլերայով, ժանտախտով կամ այլ վարակիչ հիվանդություններով եւ ոչ միայն կազդուրվել են, այլեւ ձեռք են բերել դրանց նկատմամբ իմունիտետ։

Իմունիտետը ինֆեկցիային դիմադրելու օրգանիզմի ունակությունն է։ Այսինքն ՝ պաշտպանել այս կամ այն հիվանդությունից՝ վնասազերծելով նրա հարուցիչը (վիրուսը, բակտերիան կամ բորբոսը)։

Իմունիտետը բաժանված է բնածին (այն թույլ է տալիս մեզ պայքարել ընդհանուր հիվանդությունների դեմ) եւ ձեռքբերովի՝ այսինքն, ծնվելուց հետո ձեւավորվող՝ կոնկրետ վարակի հետ հանդիպման արդյունքում (եւ պաշտպանում է միայն այդ վարակից):

Առաջին անգամ հանդիպելով որևէ հիվանդության հարուցիչի հետ ՝ մեր օրգանիզմը դրա դեմ պայքարի ռազմավարություն է մշակում, և հաջորդ հանդիպման ժամանակ անմիջապես արդյունավետ դիմադրություն է ցուցաբերում։ Փաստորեն, դա նշանակում է, որ մեր օրգանիզմը կարող է հիշել եւ որոշ ժամանակ անց ճանաչել հիվանդությունները:

Հաճախ իմունային հիշողությունը, այսպես են անվանում այդ ֆենոմենը գիտնականները, պահպանում է հիշողությունները իրադարձությունների մասին, որոնք վաղուց ջնջվել են սովորական հիշողությունից։

Օրինակ, դուք չեք կարող հիշել, թե ինչպես եք վաղ մանկության հասակում հիվանդացել ջրծաղիկով կամ պատվաստվել ԲՑԺ-ի դեմ, բայց մեր իմունիտետը հիշում է այն, եւ թույլ չի տալիս կրկին հիվանդանալ, վնասազերծելով այս կամ այն վիրուսի, բակտերիայի կամ բորբոսի մասնիկները, որոնք ընկնում են օրգանիզմ։

Իմուն համակարգի գլխավոր աշխատող ուժը լիմֆոցիտ կոչվող մարմնիկներն են։ Երկրորդ կարեւորագույն բջիջները մակրոֆագերն են, որոնց խնդիրն է ճանաչել, ոչնչացնել եւ հիշել թշնամիներին։

Ինչ տևողություն ունի իմունիտետը

Իմունային հիշողության տևողությունը կախված է հիվանդությունից: Օրինակ ջրծաղիկը, խոզուկը կամ կարմրուկը ամենից հաճախ թողնում են ցմահ իմունիտետ, բայց սա ավելի շատ բացառություն է, քան կանոն:

Հեպատիտ A- ից կամ դեղին տենդից պաշտպանվելու համար պատվաստումները խորհուրդ են տրվում կրկնել ամեն 10 տարին մեկ անգամ:

Հակառակ ժողովրդական համոզմունքի՝ սեզոնային գրիպը կայուն իմունիտետ է առաջացնում վիրուսակրի մոտ`չնայած նրան, որ նա ունեցել է միայն նույն տեսակի (շտամի) վիրուս:

Գրիպը արագորեն մուտատվում է, այնպես որ մի քանի ամսվա ընթացքում մարդը կարող է նորից վարակվել: Այնուամենայնիվ, այս դեպքում հիվանդությունը հաճախ մեղմ ընթացք է ունենում, քանի որ հիվանդը մասամբ պաշտպանված է նախորդ վարակի հակամարմիններով։


ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ