ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ

Ալերգիա

01 Մայիս, 2020

Ալերգիան երկրագնդի ամենատարածված հիվանդություններից մեկն է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վիճակագրության համաձայն, աշխարհի բնակչության մոտ 40% -ը ունի այս կամ այն տեսակի ալերգիա:

Կարծիք կա, որ ալերգիան քաղաքակրթության այն գինն է, որը վճարում է մոլորակի՝ զարգացած երկրների բնակչության 40 տոկոսը, որոնցից 20 տոկոսն ունի, ալերգիկ քթաբորբ, 6 տոկոսն ալերգիա ունի գոնե մեկտեսակի սննդից։ Ալերգիկների մյուս 14 տոկոսն էլ կյանքի որևէ հատվածում առնչվում էատոպիկ մաշկաբորբին։

Ալերգիայի բոլոր տեսակները, հնարավոր է, որ արտահայտվեն այսպես մեկ անձի մոտ։ Սակայն սրանք մասնավոր դեպքեր են։

Ինչպես տարբերել ձեզ մոտ ալերգիկ ռինիտ է, մրսածություն, թե բակտերիալ քթահոսություն։ Ի՞նչ է նշանակում մաշկի ցանավորումն ու քորը, արդյոք այս ամենը հետևանք է ալերգիայի, թե այլ հիվանդությունների դրսևոումներ են։ Որ սննդատեսակի նկատմամբ կարող եք ալերգիկ լինել, և ինչ անել: Այս ամենը պարզելու համար անհրաժեշտ է որոշ հետազոտություններ անցնել։

«Ալերգիա» բառն առաջին անգամ կիրառել է վիեննացի մանկաբույժ Կլեմենս ֆոն Պիրքեն՝ 1906 թվականին։

Ալերգիաներ կամ ալերգիկ հիվանդությունները՝ վիճակներ են, որոնք հետևանքն են իմուն համակարգի գերզգայուն պատասխանի՝արտաքին միջավայրի, սովորաբար վնասակար նյութերին։

Ալերգիկ հիվանդությունների շարքին են դասվում քթաբորբը (հարդախոտի տենդ), սննդային ալերգիան, ատոպիկ մաշկաբորբը, ալերգիկ ասթման և անաֆիլաքսիան:

Վերջիներիս ախտանիշներն են՝աչքերի կարմրածություն, քոր եկող ցան, փռշտոց, քթահոսություն, դժվարաշնչություն, այտուցվածություն:

Հաճախ հանդիպող ալերգեններն են ծաղկափոշիներն ու որոշակի սննդամթերքները, մետաղներն ու այլնյութերը, որոնք ևս կարող են ալերգիաներ առաջացնել:

Սնունդը, միջատների խայթոցներն ու դեղորայքը սուր ռեակցիաների առաջացման հաճախակի պատճառներն են: Սրանք նույնպես ալերգիայի դրսևորումներ են։

Ալերգիկ վիճակների առաջացումը պայմանավորված է միջավայրի գործոններով և որոշ դեպքում՝նաև ժառանգական գործոնով։

Ալերգենի վաղ հայտնաբերումը կարող է ունենալ պաշտպանիչ նշանակություն: Բուժումը ներառում է ալերգենի հետ կոնտակտի բացառում, հակահիսատամինային, կենսաբանական, հորմոնալդեղերի կիրառում: Ծանր վիճակներում անհրաժեշտ է լինում ադրենալինի (էպինեֆրինի) ներարկում:

Ալերգեն իմունթերապիան, որի դեպքում օրգանիզմին աստիճանաբար ներկայացվում էաճող քանակով ալերգենը ( կիրառելի է միայն որոշակի ալերգիաների համար), օրինակ` ալերգիկ քթաբորբիև կոնյուկտիվիտի ակնագնդերի և կոպերի լորձաթաղանթի՝ շաղկապենու բորբոքման, միջատների խայթոցների ալերգիայի ժամանակ:

Ալերգիաներ ունեցողներն ավելի շատ հանդիպում են բարձր զարգացած երկրների բնակչության շրջանում, քան զարգացող երկրներում:

Մոլորակի բնակիչների յուրաքանչյուր երրորդն ունի ալերգիկ ռինիտ, յուրաքանչյուր տասներորդը՝ բրոնխիալ ասթմա։

Եթե ունեք ալերգիա ու գիտեք, որ արդեն սրման շրջանն է, պետք չէ սպասել, որպեսզի այն սրվի նոր դիմեք բժշկի։ Դիմեք նախօրոք, որպեսզի կրկին չհանդիպեք այս տհաճ երևույթին ու դիմավորեք գարունը ազատ շնչառությամբ, գեղեցիկ, առողջ մաշկով։

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ