ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ

Ինչ է էկզեման, որոնք են դրա հիմնական տեսակներն ու զարգացման պատճառները

30 Մարտ, 2020

Ինչ է էկզեման, որոնք են դրա հիմնական տեսակներն ու զարգացման պատճառները.

Ներկայացնում է https://www.facebook.com/podoclinicarmenia/ի բժիշկ մաշկաբան Մուշեղ Մանուկյանը:

Էկզեման (#eczema) #մաշկի յուրահատուկ էրիթեմատոզ-բշտիկային ախտահարում է, որն առաջանում է սուր կերպով, բայց հետագայում ընդունում է

խրոնիկական ընթացք՝ հաճախակի գրգռումների հակումով և ուղեկցվում է քորով։

էկզեմայի զարգացումը պայմանավորված է շճային բորբոքումով, գերազանցապես բուն մաշկի պտկիկային շերտի և վերնամաշկի փշաձև շերտի

օջախային սպոնգիոզով, մանր խոռոչների (այսպես կոչված մանրաբշտիկների կամ միկրովեզիկուլների) գոյացումով։

Տարբերում են իսկական, մանրէային ու պրոֆեսիոնալ #էկզեմա։

Վերջինիս զարգացումը սկսվում է մեծամասամբ ձեռնաթաթերի մեջքային մակերեսից ու դեմքից։ Էկզեմայի ընթացքը, ինչպես նշված է վերևում, աչքի է

ընկնում երկարատևությամբ ու սուր սկսված ախտահարման հակումով դեպի անցումը խրոնիկական վիճակի, որը կարող է ձգվել տարիներ։

Բայց Էկզեմային ախտահարման համար բնորոշ են հաճախակի կրկնումները՝ նոր օջախների գոյացումով, որոնք դիտվում են նույնիսկ հիվանդին

բուժելու ընթացքում։ Էկզեմայի այդքան յուրօրինակ, "քմահաճ" ընթացքը կարևոր նշանակություն ունի այդ հիվանդությունն ախտորոշելու և մաշկային

այլ՝ ձևաբանորեն նրան մոտ ախտահարումներից տարբերակելու համար։

Էկզեմայի տեղակայումը չի անդրադառնում հիվանդության կլինիկական պատկերի վրա։

Բացառություն է կազմում միայն ափերի ու ներբանների շրջանը, որտեղ մաշկի կառուցվածքի առանձնահատկություններից (մասնավորապես

վերնամաշկի և հատկապես եղջերային շերտի հաստությունից) կախված` էկզեման արտահայտվում է փոքր-ինչ այլ ձևով, որն առանձնացվում է

դիսհիդրոտիկ (քրտնախանգարումային) էկզեմա անվան տակ։

Դիսհիդրոտիկ էկզեմային բնորոշ է ափերի ու ներբանների մաշկի վրա ամուր, մանր սիսեռի մեծության, շատ եփելուց քրքրված սագոյի հատիկներ

հիշեցնող բշտերի գոյացումը։ Վերնամաշկի հաստության պատճառով մաշկի բորբոքային գունավորումն այստեղ արտահայտվում է շատ թույլ։

Բշտիկները կամ բացվում են, վերածվելով քերծվածքների, կամ չորանում են, վերածվելով տափակ, դեղնավուն գույնի կեղևների, երբեմն միաձուլվում

են, գոյացնելով խոշոր, բազմախցիկային բշտեր։ Աստիճանաբար մեծանալով, ախտահարման օջախը կարող է անցնել ձեռնաթաթի կամ ոտնաթաթի

մեջքի վրա, որտեղ բորբոքային պրոցեսն արդեն ընդունում է սովորական էկզեմային բնորոշ կլինիկական պատկեր՝ մանրաբշտիկների ցանավորումով

հանդերձ։

Շատ հաճախ քորելու հետևանքով էկզեման կարող է բարդանալ թարախածին ինֆեկցիայով։

Այդ ժամանակ էկզեմային օջախի մակերեսին գոյանում են փխրուն, թմբիկավոր, պղնձադեղին կամ կանաչավուն գույնի կեղևներ, որոնց հեռացումից

հետո է միայն հայտնաբերվում էկզեմային բնորոշ պատկերը։ Այդպիսի, այսպես կոչված, իմպետիգինոզ էկզեման առանձնապես հաճախ է դիտվում

երեխաների մոտ։

Ախտապաաճառներն ու #ախտածնությունը. Էկզեման չունի միասնական պատճառագիտություն և կարող է առաջանալ մաշկի վրա ազդող

բազմապիսի արտաքին ու ներքին ծագման գործոններից՝ նրա ռեակտիվության ինքնատիպ փոփոխությունների առկայության դեպքում։

Այդ փոփոխությունների զարգացման մեխանիզմը, այլ կերպ ասած՝ էկզեմայի ախտածնությունը մինչև այժմ վերջնականորեն չի բացահայտված։

#Բուժում. Սուր շրջանում, խիստ թացության առկայության դեպքում նշանակվում են սառը, հաճախակի փոխվող թրջոցներ կամ չորացնող թաց

վիրակապեր, եթե վիճակը չի հանգստանում, պետք է դիմել մասնագետին և ստանալ համապատասխան տեղային և ընդհանուր #թերապիա:

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ