ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ

Ինչպես պետք է նախապատրաստվել լաբորատոր հետազոտություններին

25 Նոյեմբեր, 2020

Կլինիկական ախտորոշիչ լաբորատորիայի ղեկավար, Արյունաբանական կետի պատասխանատու Գայանե Պետրոսյանը մանրամասնել է, թե ինչպես պետք է նախապատրաստվել լաբորատոր հետազոտություններին:
Արյան հանձնում
Բժշկուհու խոսքով՝ ցանկալի է արյունը հանձնել առավոտյան ժամերին՝ 8:00-12:00-ը, քաղցած վիճակում, սննդի վերջին ընդունումից ոչ պակաս, քան 8 ժամ և ոչ ուշ, քան 14 ժամ անց: Նախորդ օրն անհրաժեշտ է խուսափել սննդային գերբեռնվածությունից: Սննդի ընդունումը կարող է ազդել գյլուկոզայի, խոլեստերինի, երկաթի, անօրգանական ֆոսֆատազիայի, ամինոթթուների քանակի բարձրացմանը, որոնք կազդեն ճշգրիտ արդյունք ստանալու համար: Ալկոհոլի օգտագործումը պետք է բացառել հետազոտությանը նախորդող օրվա, իսկ ծխախոտինը՝ մեկ ժամվա ընթացքում: Ֆիզիկական և հուզական սթրեսների առկայությունը ևս պետք է բացառել հետազոտությունների նախորդող օրվա ընթացքում:
Մեզի հանձնում
Մեզի կենսանմուշն անհրաժեշտ է հավաքել միանվագ օգտագործման տարայում, առավոտյան՝ 50 մլ ծավալով: Մեզը հանձնելու նախորդ օրը չի կարելի օգտագործել այնպիսի միրգ կամ բանջարեղեն, որը կարող է գունավորել մեզը (օրինակ՝ ճակնդեղ, գազար և այլն): Չի կարելի ընդունել միզամուղներ: Մեզի կենսանմուշը լաբորատոր-ախտորոշիչ կենտրոն պետք է տեղափոխել առանց երկարատև ձգձգումների, հակառակ դեպքում՝ պահեք սառը պայմաններում:
Կղանքի հանձնում
Հետազոտությունից 3-4 ժամ առաջ անհրաժեշտ է բացառել լուծողականների, կոստորյան կամ վազելինային յուղերի ընդունումը, մոմիկների օգտագործումը: Կենսանմուշը հետազոտության պետք է ներկայացել կղանքը վերցնելուց ոչ ուշ, քան 3 ժամվա ընթացքում: Չի թույլատրվում սառեցնել կենսանմուշը:


«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ