ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ

Առաջին բուժօգնության պայուսակ

09 Նոյեմբեր, 2020

Պատշաճ հավաքված առաջին բուժօգնության պայուսակը կարևոր է արտակարգ իրավիճակներում խուճապի չմատնվելու և համապատասխան օգնություն ցուցաբերելու համար: 🧰

❗️Առաջին բուժօգնության պայուսակում անհրաժեշտ է ունենալ`

1. Նոշպա / Ադվիլ / Իբուպրոֆեն / Նուրոֆեն / Նեքստ ֊ սպազմոլիտիկ դեղանյութեր՝ ցավազրկող, հանգստացնող, բազմաթիվ պայմաններից առաջացած ցավը կամ բորբոքումը բուժելու համար
2. Մեզիմ / Նարինե / ակտիվացված ածուխ ֊ դեղանյութեր՝ մարսողության
գործընթացը բարելավելու համար (ինչպես նաև փորլուծության, թունավորման դեմ)
3. Վիտամին C ֊ իմունային համակարգի գործունեության բարելավման համար
4. Teraflue / Պարացետամոլ ֊ ջերմիջեցնող, հակաբորբոքային, ցավազրկող (մեղմ ցավերի դեպքում) դեղանյութեր
5. Պանտենոլ ֊ քսուք՝ այրվածքների դեմ
6. Կլարիցին ֊ մանրէասպան հակաբիոտիկ, որն օգտագործվում է մանրէների պատճառած տարբեր վարակների բուժման համար
7. 3% անոց ջրածնի պերօքսիդ ֊ ախտահանիչ, հակաբորբոքային միջոց
8. Դիմեդրոլ ֊ դեղանյութ՝ ալերգիկ ռեակցիաների կանխարգելման, հակաբորբոքային, սպազմոլիտիկ հատկություններով
9. Լարան ֊ զարկերակային արյունահոսության դադարեցման համար
10. Ստերիլ Բինտ / ստերիլ անձեռոցիկ ֊ վիրակապական նյութեր
11. Կպչուն սպեղանի ֊ վիրակապական նյութ (կիրառվում է մասնավորապես մազանոթային արյունահոսությունը դադարեցնելու համար)
12. Բամբակ
13. Բժշկական մկրատ
14. Քսուք՝ արևայրուքի դեմ
15. Թել ու ասեղ
16. Եռանկյունաձև վիրակապ ֊ կոտրված/վնասված մարմնի հատվածներն անշարժացնելու համար:

FirstAid - Armenia-ի էջից
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ