ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ

Արյունհոսության տեսակները

06 Նոյեմբեր, 2020

Տարբեր վնասվածքների և հանկարծահաս հիվանդագին վիճակների հետևանքով կարող է սկսվել արտաքին կամ ներքին արյունահոսություն։ Առօրյա կյանքում հաճախ հանդիպող փոքր վնասվածքներն ուղեկցվում են թույլ արյունահոսությամբ, որը սովորաբար հեշտությամբ դադարեցվում է և չի պահանջում բժշկական միջամտություն։ Ուժեղ արյունահոսությունը կյանքին սպառնացող վիճակ է, և անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել այն:

Արյունահոսությունն արյան արտահոսքն է արյունատար անոթներից։ Արյունահոսությունները լինում են արտաքին և ներքին։ Արտաքին արյունահոսությունն արյան արտահոսքն է մարմնից դուրս: Ներքին արյունահոսությունը արյան արտահոսքն է մարմնի ներքին տարածություններ։ Արտաքին արյունահոսությունը հեշտ է հայտնաբերվում, քանի որ տեսանելի է, իսկ ներքինը շատ դժվար է ճանաչել, երբեմն նույնիսկ երկրորդային զննման ժամանակ։

Չդադարող արյունահոսությունը, արտաքին, թե ներքին, կյանքի համար վտանգավոր է և կարող է մահվան պատճառ դառնալ։ Այդ պատճառով առաջնային զննման ժամանակ պետք է կարողանալ ճանաչել արյունահոսությունը և ճիշտ ու անհապաղ օգնություն ցուցաբերել։ Ըստ վնասված անոթի տեսակի արյունահոսությունները լինում են զարկերակային, երակային և մազանոթային։

Զարկերակային արյունահոսություն։ Զարկերակային արյունն ալ կարմիր գույնի է։ Քանի որ զարկերակներում ճնշումը բարձր է, արյունը բարձր ճնշման տակ, բաբախող շիթով դուրս է հոսում վնասվածանոթից և խոչընդոտում է մակարդուկի ձևավորմանը։ Այդ պատճառով զարկերակային արյունահոսությունն ուժեղ է, դժվար է դադարեցվում և, հետևաբար, վտանգավոր է կյանքի համար։


Երակային արյունահոսություն։ Երակային արյունը մուգ կարմիր գույնի է։ Երակները, զարկերակների հետ համեմատած, ավելի հեշտ են վնասվում, քանի որ ավելի նուրբ պատեր ունեն և ավելի մակերեսայինեն տեղակայված։ Երակներում ճնշումը ցածր է, և արյունը վերքից հոսում է միալար։ Երակային արյունահոսությունը սովորաբար հեշտ է դադարեցվում։ Սակայն խոշոր երակների (բազկային, ազդրային) վնասումը կարող է առաջացնել կյանքին սպառնացող արյունահոսություն։


Մազանոթային արյունահոսություն։ Մազանոթային արյունն ավելի մուգ է, քան զարկերակայինը, բայց ավելի բաց է, քան երակայինը։ Մազանոթային արյունահոսությունը ամենահաճախ հանդիպողարյունահոսությունն է։ Այն թույլ է, քանի որ մազանոթներում ճնշումը ցածր է, և այդ անոթների լուսանցքը շատ փոքր է։ Մազանոթային արյունահոսությունների դեպքում արյունը ծորում է վերքից և հեշտ է դադարում:
Մարդու մարմինը առանց հետագա ծանր բարդությունների կարող է համակշռել մինչև 10% (չափահաս մարդու մոտ 350-500 մլ) արյան կորուստը։ Այս ծավալից ավել արյան կորուստը կյանքի համար վտանգավոր է։ Ցանկացած դեպքում ուժեղ արյունահոսությունը պետք է դադարեցնել հնարավորինս արագ և հուսալի։

Արյունահոսության ժամանակ արյան կորուստը համակշռելու նպատակով մարմնում սկսվում են որոշակի փոփոխություններ: Վնասված անոթի կծկման և մակարդուկի առաջացման միջոցով մարմինը փորձում էկանխել արյան հետագա կորուստը։ Մարմնի համակարգերի համատեղ գործունեության շնորհիվ տեղի է ունենում արյան վերաբաշխում՝ արյան կենտրոնացում կենսական կարևոր օրգաններում։ Մաշկի և մկաններիարյունատար անոթների լուսանցքը նեղանում է՝ փորձելով ապահովել կենսական կարևոր օրգանների արյունամատակարարումը։ Արյան ծավալը պահպանելու նպատակով տեղի է ունենում մարմնի հեղուկների վերաբաշխում, օրինակ՝ հյուսվածքային հեղուկը պլազմայի ձևով անցնում է արյան մե

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ