ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ

Կորոնավիրուսային հիվանդություն 2019-ի (COVID-19) վերաբերյալ ԱՀԿ իրավիճակային զեկույցը

22 Մարտ, 2020

Սույն հոդվածում ներկայացվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) թիվ 61 իրավիճակային զեկույցը՝ նվիրված կորոնավիրուսային հիվանդություն 2019-ին (COVID-19), որը հրապարակվել է 2020թ. մարտի 20-ին ( 23:59 CET 20 March 2020):

Հիմնական փաստեր

  • Վեց նոր երկրներ, տարածքներ կամ տարածաշրջաններ (Աֆրիկյան տարածաշրջան [2], Եվրոպական տարածաշրջան [1], Ամերիկյան տարածաշրջան [1], Հարավարևելյան ասիական տարածաշրջան [1] և Արևմտախաղաղօվկիանոսյան տարածաշրջան [1]) զեկուցել են COVID-19-ի դեպքերի մասին
  • ԱՀԿ-ն թարմացրել է դեպքի սահմանումը (նկարագրությունը):
  • ԱՀԿ-ի Եվրոպայի, Խաղաղօվկիանոսյան և Աֆրիկայի տարածաշրջանային տնօրենները COVID-19-ի դեմ պայքարի գլոբալ համերաշխության կոչ են անում: Պանդեմիայի արդյունավետ վերահսկումը պահանջում է միջազգային համագործակցության, առողջապահության մեջ ներդրման և համայնքների ներգրավման ապահովում:
  • Թարմացված են վճռական պատրաստվածության և հակազդման, դիմակների օգտագործման, վարակի կանխարգելման և վերահսկման, լաբորատոր հետազոտման տեխնիկական ուղեցույցները:

Իրավիճակը թվերով

Ստորև փաստերը ներկայացվում են վերջին 24 ժամվա ընթացքում ընդհանուր (նոր) դեպքեր ձևաչափով:

  • Աշխարհում (գլոբալ)՝ 266073 հաստատված (32000), 11184 մահվան (1344) դեպք
    • Արևմտյան խաղաղօվկիանոսյան տարածաշրջան՝ 94037 հաստատված (688), 3426 մահվան (21) դեպք
    • Եվրոպական տարածաշրջան՝ 12841 հաստատված (23950), 6000 մահվան (1101) դեպք
    • Հարավարևելյան ասիական տարածաշրջան՝ 979 հաստատված (61), 38 մահվան (7) դեպք
    • Արևմտամիջերկրածովյան տարածաշրջան՝ 22355 հաստատված (1596), 1466 մահվան (154) դեպք
    • Ամերիկյան տարածաշրջան՝ 18877 հաստատված (5606), 235 մահվան (57) դեպք
    • Աֆրիկյան տարածաշրջան՝ 572 հաստատված (99), 12 մահվան (4) դեպք
  • ԱՀԿ ռիսկի գնահատականը՝ համաշխարհային (գլոբալ) մակարդակ, խիստ բարձր ռիսկ:
  • ԱՀԿ-ի կողմից առաջարկվող ռազմավարական հակազդման խնդիրները

    • Ընդհատել մարդուց-մարդուն, ներառյալ՝ սերտ շփումների միջոցով և բուժաշխատողների շրջանում երկրորդային վարակների տարածումը, կանխարգելել տարածումը բազմապատկող միջոցառումները, կանխարգելել հետագա միջազգային տարածումը:*
    • Վաղ հայտնաբերել, մեկուսացնել և պատշաճ վարել պացիենտներին, այդ թվում՝ վարակված պացիենտներին տրամադրել առավելագույն հարմարեցված համարժեք (օպտիմալացված) բուժում և խնամք:
    • Հայտնաբերել և կրճատել կենդանական աղբյուրներից վարակի տարածումը:
    • Հասցեավորել դեռևս անհայտ մնացած կարևոր խնդիրները, որոնք վերաբերվում են կլինիկական ծանրությանը, տարածման և վարակման չափին, բուժման հնարավորություններին և խթանել ախտորոշման, բուժման և պատվաստանյութերի ստեղծման ջանքերը:
    • Բոլոր համայնքներին տրամադրել ռիսկի և դեպքերի վերաբերյալ հավաստի տեղեկատվություն և հակազդել ապատեղեկատվությանը:
    • Բազմաոլորտային գործընկերության միջոցով նվազեցնել սոցիալական և տնտեսական ազդեցությունները:
    • *Սա կարող է իրականանալ հանրային առողջապահական միջոցառումների համակցությամբ, օրինակ՝ դեպքերի արագ հայտնաբերում, ախտորոշում և վարում, շփումների հայտնաբերում և վերահսկում, բոլոր բուժհաստատություններում վարակների կանխարգելում և վերահսկում, ուղևորության մեջ գտնվող անձանց համար առողջապահական գործառույթների իրականացում, հանրության շրջանում իրազեկվածության բարձրացման և ռիսկերի բացատրման աշխատանքներ:

      Հանրությանն ուղղված խորհուրդներ և ռեկոմենդացիաներ

      Եթե դուք չեք գտնվում COVID-19-ի տարածման շրջանում կամ չեք մեկնել որևէ շրջան, որտեղ COVID-19-ը տարածվում է կամ չեք շփվել վարակված պացիենտի հետ, ձեր վարակման ռիսկը ցածր է: Հասկանալի է, որ առկա համաճարակի վերաբերյալ դուք կարող եք որոշակի անհանգստություն դրսևորել: Հավաստի աղբյուրներից ստացեք տվյալներ, որոնք կօգնեն որոշելու ձեր հնարավոր վարակման ռիսկը, որը թույլ կտա ձեռնարկել պատշաճ նախազգուշական միջոցներ: Գտեք համապատասխան ուղեցույցներ ԱՀԿ-ից, ձեր բժշկից, ձեր ազգային հանրային առողջապահական մարմնից կամ ձեր գործատուից՝ COVID-19-ի և ձեր ապրելու վայրում COVID-19-ի շրջանառության վերաբերյալ ճիշտ տեղեկատվություն ստանալու համար:

      Եթե դուք գտնվում եք COVID-19-ի դեպքեր գրանցած շրջանում, պետք է ձեր հնարավոր վարակման ռիսկին վերաբերվեք լրջորեն: Հետևեք ԱՀԿ խորհուրդներին և ազգային ու տեղական առողջապահական պետական կառույցների կողմից հրապարակվող ուղեցույցներին: Մարդկանց մեծ մասի մոտ COVID-19 վարակն առաջացնում է թույլ դրսևորվող հիվանդություն, սակայն որոշ մարդիկ կարող են հիվանդությունը խիստ ծանր տանել, իսկ ոմանց մոտ այն կարող է ավարտվել մահով: Մեծ տարիքով, ինչպես նաև առկա առողջական խնդիրներով մարդիկ (օրինակ՝ սրտանոթային, քրոնիկ շնչառական հիվանդություններ կամ դիաբետ) համարվում են հիվանդության ծանր ընթացքի ռիսկի խմբեր:

      Դեպքի սահմանում

      Կասկածելի դեպք

      A. Պացիենտ, ով ունի սուր շնչառական հիվանդություն (մարմնի ջերմաստիճանի բարձրացում և շնչառական հիվանդության առնվազն մեկ գանգատ կամ ախտանիշ, օրինակ՝ հազ, շնչառության դժվարացում) ԵՎ ախտանշանները սկսվելուց առաջ վերջին 14 օրվա ընթացքում ուղևորվել կամ ապրել է COVID-19 հիվանդության համայնքային տարածում գրանցած որևէ շրջանում

      ԿԱՄ

      B. Պացիենտ, ով ունի սուր շնչառական հիվանդություն ԵՎ ախտանշանները սկսվելուց առաջ վերջին 14 օրվա ընթացքում շփման մեջ է գտնվել հաստատված կամ հնարավոր COVID-19 դեպքի հետ (տե՛ս կոնտակտի բնորոշումը ստորև)

      ԿԱՄ

      C. Սուր շնչառական հիվանդությամբ պացիենտ (մարմնի ջերմաստիճանի բարձրացում և շնչառական հիվանդության առնվազն մեկ գանգատ կամ ախտանիշ, օրինակ՝ հազ, շնչառության դժվարացում ԵՎ պահանջում է հոսպիտալացում) ԵՎ կլինիկական դրսևորումը լիարժեք բացատրող այլ ախտորոշման բացակայություն:

      Հնարավոր դեպք

      A. Կասկածելի դեպք, որի դեպքում COVID-19 վիրուսի լաբորատոր հետազոտության արդյունքը վերջնական չէ

      ԿԱՄ

      B. Կասկածելի դեպք, որի դեպքում լաբորատոր հետազոտությունը որևէ պատճառով չի կարող իրականացվել:

      Հաստատված դեպք

      Անձ, որի մոտ, կլինիկական գանգատներից և ախտանշաններից անկախ, լաբորատոր հետազոտությամբ հաստատվել է COVID-19 վարակը:

      Շփման (կոնտակտ) բնորոշում

      Կոնտակտն այն անձն է, ով հնարավոր կամ հաստատված դեպքի մոտ ախտանշանները սկսվելուց 2 օր առաջ կամ 14 օր հետո ենթարկվել է ստորև ազդեցություններից մեկնումեկին՝

      1. դեմ առ դեմ շփում հնարավոր կամ հաստատված դեպքի հետ, երբ նման շփումը տեղի է ունեցել 1 մետր շառավղի սահմաններում և ավելի քան 15 րոպե
      2. ուղղակի ֆիզիկական շփում հնարավոր կամ հաստատված դեպքի հետ
      3. հնարավոր կամ հաստատված COVID-19 հիվանդությամբ պացիենտի անմիջական խնամք, եթե չեն օգտագործվել համարժեք անհատական պաշտպանական միջոցներ կամ գործիքներ, ԿԱՄ
      4. այլ իրավիճակներ, որոնք նշված են տեղային ռիսկի գնատատման մեջ:
    • Ոչ պաշտոնական թարգմանությունը՝ 2020 @ Medex-ի կողմից: Կրճատված կամ խմբագրված են որոշ ոչ բովանդակային հատվածներ:

      Աղբյուր

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ