ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ

Քաղաքացիական պաշտպանություն։ Ինչ պետք է անել «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում

02 October, 2020

Աշխատավայրում գտնվելու դեպքում.
  • գործել տվյալ ձեռնարկության ՔՊ պլանով նախատեսված հրահանգի պահանջներին համապատասխան, անջատել ներքին և արտաքին լուսավորությունը (գիշերային ժամերին)` բացառությամբ քողարկված լուսավորության լուսարձակների, ՔՊ անհատական պաշտպանական միջոցները բերել պատրաստի վիճակի, հնարավորինս արագ տեղափոխվել պաշտպանական կառույց
  • տրանսպորտային միջոցների վարորդները պարտավոր են անմիջապես կայանել, բացել դռները, հանգցնել շարժիչը, անջատել էլեկտրականությունը և ուղևորների հետ պատսպարվել մոտակա պաշտպանական կառույցում (մետրոպոլիտենի կայարան, գետնանցում), հարմարվել տեղանքի ռելիեֆին, օգտագործել ցածր աղյուսե կամ քարե ցանկապատերը, ջրատարները, կոճղերը, թմբերը և այլն: Անհրաժեշտ է հիշել, որ շենքերի, շինությունների պատերի տակ պատսպարվել չի կարելի. դրանք կարող են փլվել:
Հասարարական վայրում գտնվելիս՝
ուշադրությամբ լսել կառավարիչի հաղորդումը մոտակա պաշտպանական կառույցի տեղաբաշխման վայրի մասին և կազմակերպված տեղափոխվել այնտեղ,
  • ձեռքի տակ եղած անհատական պաշտպանական միջոցները բերել պատրաստի վիճակի
  • հրահանգի բացակայության դեպքում օգտվել մակերևութապատկերի հնարավորությունից, բնական և արհեստական թաքստոցներից:
Բնակարանում գտնվելու դեպքում․
  • անջատել գազամատակարարման, էլեկտրամատակարարման, ջրամատակարարման համակարգերը, վերցնել ՔՊ անհատական պաշտպանական միջոցներ, աղետի ճամպրուկ (3 օրվա սնունդ, ջրի պաշար, առաջին անհրաժեշտության իրեր, հիգիենայի պարագաներ, դեղամիջոցներ, անձը հաստատող փաստաթուղթ),
  • զգուշացնել հարևաններին ազդարարման մասին
  • հնարավորինս արագ տեղափոխվել մոտակա պաշտպանական կառույց:
«Օդային տագնապի ավարտ» ազդարարման ազդանշանը տրվում է բնակչությանը իրազեկելու թշնամու կողմից օդային հարձակման վտանգի վերացման մասին: Այս ազդանշանի ազդարարումից հետո բնակչությունը գործում է ըստ ստեղծված իրավիճակի.

ծառայողները, ուսանողները, բանվորները վերադառնում են աշխատավայրեր կամ ընդգրկվում են վթարավերականգնողական աշխատանքների կատարմանը,

չաշխատող բնակչությունը վերադառնում է իրենց բնակարաններ և հետևում ըստ իրավիճակի տրվող հրահանգներին, այդ թվում` հնարավոր ռեժիմային միջոցառումներից բխող հրահանգներին,
բնակչությունը պետք է գտնվի զգոն վիճակում` թշնամու հնարավոր նոր հարձակմանը դիմակայելու համար:
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ