"Ներքին Հիվանդությունների Բժշկության Հայկական Ասոցիացիա"ՀԿ

091 318315

ՄԵՐ ՄԱՍԻՆ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

1) նպաստել առողջապահության առաջընթացին, հասարակության ֆիզիկական և հոգևոր զարգացմանը;

2) աջակցել ներքին հիվանդությունների բժշկության բնագավառում ձերք բերված գիտելիքների, գիտության և տեխնիկայի նվաճումների, միջազգային առողջապահության փորձի ներդրմանը ՀՀ-ում;

 

3) նպաստել առողջության առաջնային պահպանման /ԱԱՊ/ օղակի և ընտանեկան բժիշկների, թերապևտների գիտելիքների և մասնագիտական հմտւթյունների  բարձրացմանը, համաձայն միջազգային չափորոշիչների և ուղղեցույցների;

 

4) մշակել և կիրառել ներքին հիվանդությունների համակցված ախտահարումների 

/կոմորբիդ / և ախտաբանական վիճակների /պոլիմորբիդ/ բուժման եղանակները և վարման մարտավարությունը, համապատասխան արդի բժշկության պահանջներին;

 

5) ստեղծել երիտասարդ և ուսումնառող թերապևտների սեկցիա;

 

6) մասնակցել տվյալ ասոցիացիայի պրոֆիլին վերաբերվող օրենսդրական և այլ նորմատիվային ակտերի մշակմանը;

 

7) նպաստել բուժհիմնարկների գիտական և նյութատեխնիկական բազայի 

ամրապնդմանը և բարելավմանը;

 

8) գտնել համագործակցության ուղիներ և կապեր հաստատել արտերկրյա

մասնագետների, ընկերությունների, միությունների և բժշկական կենտրոնների 

հետ, հնարավորութjուն տալով երիտասարդ բժիշկներին մասնագիտացում 

ստանալ և վերապատրաստվել ՀՀ-ից դուրս;

 

9) կազմակերպել գիտաժողովներ, սիմպոզիումներ, գործնական սեմինարներ,

ինչպես նաև մասնակցել միջազգային բժշկության ասսպարեզում ներքին 

հիվանդություններին վերաբերվող միջոցառումներին;

 

10) օրենքով սահմանված կարգով իրականացնել պարբերական 

հրապարակումներ, ինչպես հայկական, այնպես էլ միջազգային 

հրատարակչություններում;

11) ամենուրեք ապահովել ասոցիացիայի անդամների սոցիալ-իրավական և 

բարոյական պաշտպանությունը;

 

12) ակտիվորեն մասնակցել ՀՀ ազգաբնակչության բժշկական օգնության

ցուցաբերմանը, կազմակերպելով խորհրդատվություններ բարեգործական 

հիմունքներով տարբեր մարզերում տարեցների և անապահոով խավերի համար;

 

13) բարձրացնել ազգաբնակչության իրազեկվածությունը հիվանդությունների 

մասին և պատասխանատվությունը առողջության պահպանման հարցում;

 

14) աջակցել կանխարգելիչ բժշկության զարգացմանը ՀՀ-ում, նվազեցնելով 

սիրտ-անոթային պատահարները, շաքարային դիաբետի նոր դեպքերը, 

օնկոհիվանդությունները, ՔԹՕՀ-րը և այլն, ինչպես նաև կանխելով վաղարժամ 

ծերությունը ապահովել տարեցների կյանքի բարցր որակ, առողջ և ակտիվ 

երկարակեցություն;

 

15) նպաստել ՀՀ-ում առողջ ապրելակերպի քարոզչությանը ։

 

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ