« Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» կոալիցիա

Աբովյան 34/3, 2-րդ հարկ, սենյակ 8

+374 93 063 003

https://www.nhc.am

ՄԵՐ ՄԱՍԻՆ

ՀՀ բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման բարելավման ծրագրի ղեկավար և Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի հիմնադիր Գևորգ Գրիգորյանն իր ողջույնի խոսքում ներկայացրեց, որ կոալիցիայի նպատակը  առողջապահության ոլորտի պետական քաղաքականության իրականացման ընթացքը մշտադիտարկելն է, նպաստելը բուժօգնության որակի բարելավմանը, առողջապահության ոլորտի աշխատողների իրավունքների պաշտպանությանը և առողջապահության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:

Նշենք, որ «Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» կոալիցիան հիմնադրվել է 13 կազմակերպության կողմից, որոնք մեծապես կարևորում են սոցիալական արդարության սկզբունքների վրա հիմնված որակյալ բուժօգնության ապահովումը և դրա հավասար հասանելիությունը բնակչության բոլոր շերտերին՝ հանրապետության ողջ տարածքում։

Կոալիցիայի առաջնահերթությունների շարքում որպես գերակա ուղղություն առանձնացվել են բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման գործընթացի բարելավման և որակյալ մասնագիտական կրթության ապահովման հիմնախնդիրները։

Կոալիցիան ստեղծվեց ՀՀ բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման բարելավման ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակում:

 

 

Մեր նպատակները

 

· Բարձրացնել առողջապահական ոլորտում շահերի պաշտպանությամբ զբաղված կազմակերպությունների կողմից ՀՀ կառավարության առողջապահական ոլորտի բարեփոխումների նկատմամբ վերահսկողության արդյունավետությունը

 

·Իրականացնել հակակոռուպցիոն պայքար առողջապահության ոլորտում

 

·Իրականացնել առողջապահության ոլորտում կոռուպցիայի դրսևորման ձևերի վրեբերյալ տեղեկացվածության մակարդակի բարձրացում

 

·Նպաստել առողջապահական ոլորտի  բարելավմանը, քաղաքականությունների արդյունավետ մշակմանը, իրականացմանը և մշտադիտարկմանը։

 

·Նպաստել առողջապահական ոլորտի մասնագետների շահերի պաշտպանությանը

 

·Բժշկական բարոյագիտության դերի բարձրացում, կանոնակարգի ներդրում, ազդեցության լծակների ստեղծում

 

·Նպաստել բուժաշխատողների իրավագիտակցության մակարակի բարձրացմանը Երևան քաղաքում և մարզերում

 

·Իրականացնել առողջապահական ոլորտի վերաբերյալ ապատեղեկատվության մակարակի նվազեցում

 

·Նպաստել բժշկագիտության զարգացմանը, հետազոտական աշխատանքների ծավալի մեծացմանը

 

·Նպաստել մարզային առողջապահության զարգացմանը

 

·Իրականացնել մասնագիտական ասոցիացիաների վերահսկողական դերի բարձրացում

 

·Միջազգային լավագույն փորձի ներդրումում և ադապտացիա առողջապահության ոլորտի բարելավման բնագավառում

 

·Առողջապահական տուրիզմի զարգացում

 

·Առողջապահության  ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում

 

·Իրականացնել սույն կանոնադրությունից բխող և ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ գործունեություն:

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ