ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

«Առողջ երեխա՝ առողջ ապագա»

22 Մայիս, 2019

ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն և «Դոքթորսնեթ.էյէմ» ՍՊԸ-ն կազմակերպում են «Առողջ երեխա՝ առողջ ապագա» խորագրով մանկական բեմադրություն թիվ 61 միջնակարգ դպրոցի 2 դասարանի աշակերտների մասնակցությամբ ՝ նվիրված Մայիսի 31-ին Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրվան:
Սիրով հրավիրում ենք բոլոր երեխաներին և նրանց ծնողներին ներկա գտնվել սույն թվականի մայիսի 31-ին ժամը 19:00-ին Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շրջակայքում (Հ.Թումանյանի հուշարձանի հարևանությամբ) կազմակերպվող միջոցառմանը:
Միջոցառման նպատակն է բարձրացնել հանրության իրազեկվածությունը ծխելու վնասակար հետևանքների վերաբերյալ, ապահովել բնակչության իրազեկվածությունը անառողջ ապրելակերպ վարելու հետևանքով առաջացող վտանգների մասին, ինչպես նաև տարածել առողջ ապրելակերպի գաղափարը :
Մայիսի 31, սկիզբը 19։00։

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ