ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՔԱՅԼԵՐԸ ՏԱՐԲԵՐ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ

Սույն թվականի հուլիսի 13-ին MaPa for kids-ի շրջանակներում  Doctorsnet.am առողջապահական տեղեկատվական հարթակի տաղավարում ծնողներին և երեխաներին կցուցադրվի ՀԿԽԸ Առաջին օգնության թիմի կողմից Առաջին  օգնության քայլերը տարբեր իրավիճակների ժամանակ,մասնավորապես.  - Արյունահոսություն, քթային արյունահոսություն  - Վերքեր, օտար մարմին վերքի մեջ  - Անգիտակից տուժած  - Սիրտ-թոքային վերակենդանացում (CPR)  - Անշարժացում ոսկրա-մկանային համակարգի վնասվածքների ժամանակ: 📅 Հուլիսի 13  Ժամը 12։00-16:00 Վայր՝ Անգլիական այգի Մուտքն ազատ է #doctorsnet #mapaforkids

«Առողջ երեխա՝ առողջ ապագա»

ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն և «Դոքթորսնեթ.էյէմ» ՍՊԸ-ն կազմակերպում են «Առողջ երեխա՝ առողջ ապագա» խորագրով մանկական բեմադրություն թիվ 61 միջնակարգ դպրոցի 2 դասարանի աշակերտների մասնակցությամբ ՝ նվիրված Մայիսի 31-ին Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրվան: Սիրով հրավիրում ենք բոլոր երեխաներին և նրանց ծնողներին ներկա գտնվել սույն թվականի մայիսի 31-ին ժամը 19:00-ին Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շրջակայքում (Հ.Թումանյանի հուշարձանի հարևանությամբ) կազմակերպվող միջոցառմանը: Միջոցառման նպատակն է բարձրացնել հանրության իրազեկվածությունը ծխելու վնասակար հետևանքների վերաբերյալ, ապահովել բնակչության իրազեկվածությունը անառողջ ապրելակերպ վարելու հետևանքով առաջացող վտանգների մասին, ինչպես նաև տարածել առողջ ապրելակերպի գաղափարը : Մայիսի 31, սկիզբը 19։00։

Քննարկում-դասախոսություն Դոքթորսնեթ.էյեմ առողջապահական տեղեկատվական հարթակի և Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի նախաձեռնությամբ

Դոքթորսնեթ.էյեմ առողջապահական տեղեկատվական հարթակի և Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի նախաձեռնությամբ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը անցկացրել է «Հանրային առողջապահության մարտահրավերները և լուծման ուղիները նոր Հայաստանում» մասնագիտական քննարկման առաջին դասախոսությունն ` ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում»։   Հանդիպման ընթացքում նախարարն առանձնացրել է առողջապահության ոլորտի բարելավման երեք ուղղություն՝ կանխարգելիչ բժշկության զարգացում, առողջության ապահովագրության ներդրման նոր մեխանիզմ, ուռուցքաբանությունն իր բոլոր մակարդակներում՝ վաղ հայտնաբերումից մինչև բուժում և պալիատիվ խնամք։   Նախարարը ներկաներին ծանոթացրել է վերջին նորություններին և ապագա ծրագրերին՝ շտապօգնության կանչերի կենտրոնացումից մինչև սանիտարական ավիացիա, փոխպատվաստում։   «Հայաստանի Հանրապետությունում սկսելու ենք երիկամների, լյարդի և սրտի փոխպատվաստման ծրագիր կենդանի ու ոչ կենդանի դոնորներից։ Մենք գրեթե ամեն ինչ ունենք իրականացնելու համար, այդ թվում քաղաքական կամք և ծրագրի ներդրմամբ կփրկենք բազմաթիվ կյանքեր»,- ասել է Արսեն Թորոսյանը։   Այնուհետև նախարարը քննարկումը վերածել է հարցուպատասխանի և ներկաներն իրենց մտահոգող հարցերն են ուղղել, մասնավորապես՝ շաքարի հարկի գնային քաղաքականության, ոչ վարակիչ հիվանդությունների բուժման, պատվաստումների, ընտանեկան բժիշկների պրակտիկայի, հակաբիոտիկների և այլ թեմաների շուրջ։  

Հանրային առողջապահության մարտահրավերները և լուծման ուղիները նոր Հայաստանում

Մարտի 7 , 2019 Հանրային դասախոսություն ՀՀ ԱԱԻ-ում«Մասնագիտական քննարկում՝ Հանրային առողջապահության մարտահրավերները և լուծման ուղիները նոր Հայաստանում»:Քննարկումը կվարի ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:Քննարկումը տեղի կունենա մարտի 7-ին, ժամը՝ 17։00-18։00 Միջոցառման անցկացման վայրը ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ, հասցեն՝ Կոմիտաս 49/4 ։ Հանրային դասախոսությունը կազմակերպում է ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն և Doctorsnet.am առողջապահական տեղեկատվական հարթակը:Միջոցառման կոնտակտային հեռախոսահամար` 010 23 71 34: Քննարկումը կարող եք դիտել նաև ուղիղ հեռարձակմամբ։

2019թ. հուլիսի 4-6-ը, Հայ բժիշկների 5-րդ միջազգային համագումարը` Հայաստանում

Հարգելի գործընկերներ,Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Հայաստանի 5-րդ Միջազգային Բժշկական Համագումարին, որը տեղի կունենա 2019 թ. հուլիսի 4-ից 6-ը Երևան քաղաքում:Համագումարի ծրագրի  շրջանակներում նախատեսվում է աշխարհասփյուռ հայ բժիշկների և բուժքույրերի, ինչպես նաև միջազգային ճանաչում ունեցող փորձագետների և առողջապահության ոլորտի մասնագետների մասնակցությունը: Համագումարը կլուսաբանի հանրային առողջության և առողջապահության կազմակերպման, ընդհանուր բժշկության, ատամնաբուժության, դեղաբանության, բուժքույրական, առողջապահական կրթության և հարակից այլ բժշկական ոլորտներում արդի խնդիրները և առաջխաղացումները։Հաշվի առնելով Հայաստանում անցկացված միջազգային բժշկական համագումարների հաջողությունները՝ Հայաստանի Առողջապահության նախարարության և AMIC-ի (Հայկական բժշկական միջազգային կոմիտեի) բարձր հովանու ներքո 2019 թվականին կայանալիք համագումարը կանդրադառնա մեր օրերում առողջապահությանն առնչվող կարևոր հիմնախնդիրներին:  Հիմնական բանախոսները և քննարկման մասնակիցները կկենտրոնանան համապատասխան թեմաների ավելի լայն շրջանակի վրա՝ ներառելով Հայաստան-Սփյուռք-Արցախ արդյունավետ համագործակցությունը և վերջիններիս առողջապահությանն առնչվող արդի խնդիրները։Հուլիսի 3-ին կկազմակերպվեն սաթելիտային սիմպոզիումներ` միջազգային համագործակցության միջև կամուրջներ հիմնելու, ինչպես նաև առանց գրանցման վճարի հրավիրված մարզային բժիշկներին փոխանցելու ոլորտի նորագույն մոտեցումները:Հետաքրքիր սոցիալական ծրագիր կառաջարկվի համագումարի մասնակիցներին և նրանց ընտանիքներին:Համագումարի պաշտոնական լեզուներն են հայերենը և անգլերենը:Սեղմագրերի ներկայացման վերջնաժամկետն է 2019թ.ապրիլի 1-ը: Մասնակիցների գրացման, նյութերի ներկայացման և Համագումարի ծրագրին առնչվող անհրաժեշտ տեղեկությունները հասանելի կլինեն Համագումարի ինտերնետային կայքում` www.5imca.am, որը կընդլայնվի մանրամասնությունների զարգացմանը զուգահեռ:Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել Համագումարի կազմկոմիտեի համապատասխան պատասխանատուներին:Պրոֆեսոր Արմեն Չարչյան                Դոցենտ Գևորգ ՅաղջյանՀամագումարի նախագահ                Համագումարի համանախագահ   Սկզբնաղբյուր. Հայկական բժշկական միջազգային կոմիտե

Ի՞նչ է ուտում մեր երեխան

Երեխաների շրջանում առկա սննդակարգի խնդիրներն այսօր բավականին շատ են եւ տարածված տարիքային գրեթե բոլոր խմբերում: Անշուշտ՝ շատ կարեւոր է, որպեսզի ծնողը հետեւողական լինի, թե ինչով է սնվում իր երեխան: Սակայն կան խնդիրներ, որոնց ուշադրություն դարձնելն առաջնային է: Խոսքը երեխաների շատ սիրելի քաղցրավենիքների մասին է… Վնասակար է արդյո՞ք շաքարի կիրառությունը երեխաների համար Օրական որքա՞ն շաքար պետք է օգտագործեն երեխաները Ինչո՞վ ու ինչպե՞ս փոխարինել շաքարի պահանջը Ինչպե՞ս դադարեցնել շաքարից կախյալությունը Լանչ բոքսերի ճիշտ կազմում Այս եւ այլ հարցերի պատասխաններ կգտնենք միասին: Բաց մի թողեք բժիշկ-սննդաբան Վարդանուշ  Պետրոսյանի խորհուրդները լսելու բացառիկ հնարավորությունը:Սովորելու ենք ճիշտ կազմակերպել մեր փոքրիկների կերակրման ամենօրյա գրաֆիկը: Ստանալու ենք պրակտիկ խորհուրդներ արհեստավարժ մասնագետից, ինչի արդյունքում կնկատենք, որ անգամ ամենա «չուտող» փոքրիկն ինքը կպահանջի ուտելիք:Ժամանակացույց.Մաս 1: ՆերածությունՄաս 2: Սուրճի ընդմիջումՄաս 3: Հարց ու պատասխան Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ՝ Հանդիպման օրը՝ 2019թ-ի ապրիլի 6-ին, Տևողությունը ` 2 ժամ, Մասնակցության վճար ` 3,000 ՀՀ դրամ, Վայրը՝ ք. Երեւան, Աճառյան 35, Cityzen, Գրանցվել՝ https://bit.ly/2YdpTjp կամ Զանգահարել՝ 094-55-11-10 , 098-35-00-55

2019թ. հունվար-մարտ, «Կանանց առողջության պահպանում դաշտանադադարից առաջ և հետո» թեմայով սեմինար

2019թ. հունվար-մարտ ամիսներին (հունվարի 22, փետրվարի 12, 22, մարտի 15, 26) կրկնողաբար Երևանում (Օստեոպորոզի կենտրոն) Օստեոպորոզի հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվում է «Կանանց առողջության պահպանում դաշտանադադարից առաջ և հետո» թեմայով սեմինար:Սեմինարի ծրագի­­րը հաստատ­­վել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 3 տեսական կրեդիտ, կտրվեն վկայականներ:Միջոցառման կոնտակտային անձ Վարտա Բաբալյան, հեռ․ 091-411-863 Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն

Մեր
Գործընկերները