Միջոցառում

2019թ. հուլիսի 4-6-ը, Հայ բժիշկների 5-րդ միջազգային համագումարը` Հայաստանում

Հարգելի գործընկերներ,

Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Հայաստանի 5-րդ Միջազգային Բժշկական Համագումարին, որը տեղի կունենա 2019 թ. հուլիսի 4-ից 6-ը Երևան քաղաքում:
Համագումարի ծրագրի  շրջանակներում նախատեսվում է աշխարհասփյուռ հայ բժիշկների և բուժքույրերի, ինչպես նաև միջազգային ճանաչում ունեցող փորձագետների և առողջապահության ոլորտի մասնագետների մասնակցությունը: Համագումարը կլուսաբանի հանրային առողջության և առողջապահության կազմակերպման, ընդհանուր բժշկության, ատամնաբուժության, դեղաբանության, բուժքույրական, առողջապահական կրթության և հարակից այլ բժշկական ոլորտներում արդի խնդիրները և առաջխաղացումները։
Հաշվի առնելով Հայաստանում անցկացված միջազգային բժշկական համագումարների հաջողությունները՝ Հայաստանի Առողջապահության նախարարության և AMIC-ի (Հայկական բժշկական միջազգային կոմիտեի) բարձր հովանու ներքո 2019 թվականին կայանալիք համագումարը կանդրադառնա մեր օրերում առողջապահությանն առնչվող կարևոր հիմնախնդիրներին:  Հիմնական բանախոսները և քննարկման մասնակիցները կկենտրոնանան համապատասխան թեմաների ավելի լայն շրջանակի վրա՝ ներառելով Հայաստան-Սփյուռք-Արցախ արդյունավետ համագործակցությունը և վերջիններիս առողջապահությանն առնչվող արդի խնդիրները։
Հուլիսի 3-ին կկազմակերպվեն սաթելիտային սիմպոզիումներ` միջազգային համագործակցության միջև կամուրջներ հիմնելու, ինչպես նաև առանց գրանցման վճարի հրավիրված մարզային բժիշկներին փոխանցելու ոլորտի նորագույն մոտեցումները:
Հետաքրքիր սոցիալական ծրագիր կառաջարկվի համագումարի մասնակիցներին և նրանց ընտանիքներին:
Համագումարի պաշտոնական լեզուներն են հայերենը և անգլերենը:
Սեղմագրերի ներկայացման վերջնաժամկետն է 2019թ.ապրիլի 1-ը: 
Մասնակիցների գրացման, նյութերի ներկայացման և Համագումարի ծրագրին առնչվող անհրաժեշտ տեղեկությունները հասանելի կլինեն Համագումարի ինտերնետային կայքում` www.5imca.am, որը կընդլայնվի մանրամասնությունների զարգացմանը զուգահեռ:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել Համագումարի կազմկոմիտեի համապատասխան պատասխանատուներին:


Պրոֆեսոր Արմեն Չարչյան                Դոցենտ Գևորգ Յաղջյան
Համագումարի նախագահ                Համագումարի համանախագահ

 

Սկզբնաղբյուր. Հայկական բժշկական միջազգային կոմիտե

Մեր
Գործընկերները