
Ի՞նչ է ուտում մեր երեխան
22 Մարտ, 2019
Երեխաների շրջանում առկա սննդակարգի խնդիրներն այսօր բավականին շատ են եւ տարածված տարիքային գրեթե բոլոր խմբերում:
Անշուշտ՝ շատ կարեւոր է, որպեսզի ծնողը հետեւողական լինի, թե ինչով է սնվում իր երեխան: Սակայն կան խնդիրներ, որոնց ուշադրություն դարձնելն առաջնային է: Խոսքը երեխաների շատ սիրելի քաղցրավենիքների մասին է…
Վնասակար է արդյո՞ք շաքարի կիրառությունը երեխաների համար
Օրական որքա՞ն շաքար պետք է օգտագործեն երեխաները
Ինչո՞վ ու ինչպե՞ս փոխարինել շաքարի պահանջը
Ինչպե՞ս դադարեցնել շաքարից կախյալությունը
Լանչ բոքսերի ճիշտ կազմում
Այս եւ այլ հարցերի պատասխաններ կգտնենք միասին: Բաց մի թողեք բժիշկ-սննդաբան Վարդանուշ Պետրոսյանի խորհուրդները լսելու բացառիկ հնարավորությունը:
Սովորելու ենք ճիշտ կազմակերպել մեր փոքրիկների կերակրման ամենօրյա գրաֆիկը: Ստանալու ենք պրակտիկ խորհուրդներ արհեստավարժ մասնագետից, ինչի արդյունքում կնկատենք, որ անգամ ամենա «չուտող» փոքրիկն ինքը կպահանջի ուտելիք:
Ժամանակացույց.
Մաս 1: Ներածություն
Մաս 2: Սուրճի ընդմիջում
Մաս 3: Հարց ու պատասխան
Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ՝
Հանդիպման օրը՝ 2019թ-ի ապրիլի 6-ին,
Տևողությունը ` 2 ժամ,
Մասնակցության վճար ` 3,000 ՀՀ դրամ,
Վայրը՝ ք. Երեւան, Աճառյան 35, Cityzen,
Գրանցվել՝ https://bit.ly/2YdpTjp կամ
Զանգահարել՝ 094-55-11-10 , 098-35-00-55