
2019թ. հունվար-մարտ, «Կանանց առողջության պահպանում դաշտանադադարից առաջ և հետո» թեմայով սեմինար
22 Փետրվար, 2019
2019թ. հունվար-մարտ ամիսներին (հունվարի 22, փետրվարի 12, 22, մարտի 15, 26) կրկնողաբար Երևանում (Օստեոպորոզի կենտրոն) Օստեոպորոզի հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվում է «Կանանց առողջության պահպանում դաշտանադադարից առաջ և հետո» թեմայով սեմինար:
Սեմինարի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 3 տեսական կրեդիտ, կտրվեն վկայականներ:
Միջոցառման կոնտակտային անձ Վարտա Բաբալյան, հեռ․ 091-411-863
Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն