«ՎԵՐՏԵԲՐՈ ՄԵԴ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Լևոն Համլետի Համբարձումյան

+374 93 977759 , +374 10 202469

http://vertebrolog.am/

ՄԵՐ ՄԱՍԻՆ

Սիրտ-անոթային գանգատները և ողնաշարի հետ կապված խնդիրները հաճախ նույն նախանշաններն են դրսևորում: Հիվանդն ունենում է նևրոտիկ բնույթի կամ սրտի շրջանում ողնաշարի նյարդաթելով ցավեր, ինչից ենթադրում է, որ խնդիրը սրտի հետ է կապված: Շատ են դեպքերը, երբ հետազոտությունից հետո պարզվում է, որ խնդիրն իրականում ողնաշարի հետ է կապված: Հաշվի առնելով երկու կարևոր համակարգերի փոխկապակցվածությունը՝ «Քանկոր» բժշկական կենտրոնն իրականացնում է.

  • ճողվածքների բուժում ոչ վիրահատական մեթոդով նորագույն սարքավորումների միջոցով,
  • ողնաշարի տարբեր խնդիրների (սկոլիոզ, լորդոզ, օստեոխոնդրոզ, դիսկերի խախտում և այլն) ախտորոշում և բուժում,
  • վերականգնողական թերապիա վիրահատությունից կամ վնասվածքներից հետո
  • վերջույթների, մեջքացավերի, նյարդաթելերի վնասման հետ կապված խնդիրների բուժում:

Բժշկական կենտրոնում գործում են ռեֆլեքսոթերապիայի, կինեզոթերապիայի, բուժական մերսման, ինչպես նաև մանուալ թերապիայի կաբինետներ: Մերսումներն իրականացվում են մեռյալ ծովի աղերի և ցեխերի միջոցով:

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄԻՋՈՂԱՅԻՆ ԴԻՍԿԵՐԻ ՃՈՂՎԱԾՔՆԵՐԻ ԲՈՒԺՈՒՄ ՈՉ ՎԻՐԱՀԱՏԱԿԱՆ ՄԵԹՈԴՈՎ

Վերտեբրոլոգիայի և ռեաբիլիտացիոն կաբինետում կիրառվում են ողնաշարի խնդիրներ ունեցող մարդկանց բուժմանն ուղղված բժշկության կարևոր ձեռքբերումները։ Մասնավորապես, վերջին սերնդի DRX9000 տեխնոլոգիայի միջոցով վակումային էֆֆեկտի հաշվին կատարվում է ճողվածքների փոքրացում և նյարդաթելերի ազատում ճողվածքի սեղմումից: Դա միակ տեխնոլոգիան է, որը թույլ է տալիս ողնաշարային ճողվածքները բուժել ոչ վիրահատական եղանակով: Այն ազդում է կոնկրետ տեղային հատվածի վրա, ձգման ուժը և անկյունները վերահսկվում են համակարգիչների միջոցով՝ բանիմաց մասնագետների անմիջական մասնակցությամբ: Եթե վիրահատությունից հետո առաջանում են հիվանդների աշխատունակության հետ կապված խնդիրներ, ապա ճողվածքների այս արդյունավետ, ճշգրիտ և անվտանգ մեթոդով բուժումից հետո հիվանդները լիարժեք կյանքով են ապրում` զերծ մնալով ֆիզիկական ծանրաբեռնվածության սահմանափակումներից և արագ ապաքինվում:

ԲՈՒԺԱԿԱՆ ՄԵՐՍՈՒՄ

Մերսումը բժշկագիտության ինքնուրույն ճյուղերից մեկն է, որը նպաստում է մարդու առողջության պահպանմանը, աշխատունակության բարձրացմանը և հիվանդությունների կանխարգելմանն ու բուժմանը: Այն իրենից ներկայացնում է մարդու մարմնի մակերեսի տարբեր հատվածների վրա հատուկ հնարքների տարբերակված մեխանիկական և ջերմային ազդեցություն: Բուժական մերսումն արդյունավետ բուժման մեթոդ է, որը կիրառվում է տարբեր վնասվածքների և հիվանդությունների ժամանակ: Բուժական մերսումը կիրառելիս հաշվի է առնվում հիվանդության տեսակը, ծանրության աստիճանը, մերսվողի տարիքը և սեռը:

ԿԻՆԵԶԻՈԹԵՐԱՊԻԱ

Վերջին տարիներին կինեզիոթերապիան ստացել է լայն գործածում, որպես մարդու բուժական ֆիզկուլտուրայի ձևերից մեկը: Կինեզիոթերապիան հենաշարժիչ համակարգի կազդուրումն է շարժման, վարժությունների և մեխանոթերապիայի կիրառման միջոցով:

ՌԵՖԼԵՔՍՈԹԵՐԱՊԻԱ

Ռեֆլեքսոթերապիան արևելյան բժշկության հնագույն մեթոդներից է, որի հիմքում ընկած է մարդու մարմնի կառուցվածքի, տեղային նյարդային կենտրոնների տեղաբաշխման իմացությունը: Այն մարմնի մակերեսի կենսաբանական ակտիվ կետերի վրա ֆիզիկական ազդեցության մեթոդ է: Այդպիսի ազդեցության շնորհիվ առաջանում է ազդակ, որը հաղորդվում է համապատասխան նյարդային կենտրոնին, իսկ նա իր հերթին ազդակը հաղորդում է համապատասխան վնասված օրգանին՝ ակտիվացնելով ինքնավերականգնման մեխանիզմը: Ռեֆլեքսոթերապիան մարդու մարմինը դիտարկում է որպես մեկ միասնական փոխկապակցված համակարգ: Այդ իսկ պատճառով համակարգի մեկ մասում խախտումը բերում է այլ մասերի խախտման: Հիմնական ուշադրությունը բևեռվում է մարմնի` մի քանի էներգոհամակարգերից կազմված էներգետիկ կառուցվածքին: Ռեֆլեքսոթերապիայի կիրառման շրջանակը բավականին լայն է:

ՄԱՆՈՒԱԼ ԹԵՐԱՊԻԱ

Մանուալ թերապիան ախտորոշիչ և բուժական մանուալ հնարքների համակարգ է, որն ուղղված է հենաշարժիչ համակարգի գործունեության խանգարումների վերհանմանն ու բուժմանը: Վերջիններս դրսևորվում են հոդերի ֆունկցիոնալ շրջափակմամբ, հիպերմոբիլությամբ և մկանների դիսբալանսի ձևով:


ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ