Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն

Ալեքսանդր Մալայան

+374 10 34 49 44 , 010 35 92 85

https://www.eyecenter.am/

ՄԵՐ ՄԱՍԻՆ

Կենտրոնը հանդիսանում է Առողջապահության Նախարարության Հանրապետական Ակնաբուժական հիվանդանոցի իրավահաջորդը և ստեղծվել է ՀՀ Առողջապահության Նախարարության տրախոմատոզ-գլաուկոմատոզ դիսպանսերի հիման վրա:

Կենտրոնը կազմավորվել է 1978թ.-ին Կլինիկայի ղեկավար Սերգեյ Վ. Մալայանի անմիջական նախաձեռնությամբ և գլխավորությամբ, որի անունն էլ ներկա դրությամբ կրում է:

Կենտրոնում աշխատում են բարձրակարգ մասնագետներ, որոնց գերակշիռ մասը որակավորվել է արտասահմանում մասնավորապես ԱՄՆ-ում:

Կենտրոնի բազմաթիվ բժիշկներ ամեն տարի մասնակցում են տարբեր գիտաժողովների, կոնֆերանսների, կոնգրեսների ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրներում:

Ներկայումս Կենտրոնը հանդիսանում է ամենամեծ բազմապրոֆիլային ակնաբուժական բուժհաստատություն՝ հագեցված ժամանակակից սարքավորումներով, որոնց միջոցով կատարվում են միջազգային ստանդարտներին համապատասխան ախտորոշիչ, բուժիչ և գիտահետազոտական գործունեություն: Այս բոլորը մեզ թույլ է տալիս կատարել աշխարհում առկա գրեթե բոլոր վիրահատական միջամտությունները:

Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը հանդիսանում է Մ.Հերացու անվան ԵՊԲՀ-ի ուսումնական ամենամեծ ամբիոն և հետ դիպլոմային կրթական բազա: Այստեղ աշխատում են 4 դոկտոր-պրոֆեսոր, 2 գիտության-դոկտոր, 7 գիտությունների թեկնածու:

 

Ցանկանում եմ Ձեզ առողջություն և բացարձակ տեսողություն:

Հարգանքներով՝ տնօրեն Ալեքսանդր Մալայան


ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԵՒ ԷՔՍԻՄԵՐ-ԼԱԶԵՐԱՅԻՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

Բաժանմունքի վարիչ՝ Ե.Ա.Մալայան

Բաժանմունքում աշխատում են 3 բժիշկ, 3 բուժքույր, 1 սանիտար:

Ախտորոշման և էքսիմեր-լազերային վիրաբուժության բաժանմունքը ձևավորվել է 2010թ.-ին: Բաժանմունքը սպառազինված է վերջին սերնդի ախտորոշիչ և լազերային վիրաբուժական սարքավորումներով: ...

ՄԱՆԿԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

Բաժանմունքի վարիչ՝ Ռ.Գ.Հարությունյան

Բաժանմունքում աշխատում են 9 բժիշկ, 4 բուժքույր, 5 սանիտար:

Մանկական բաժանմունքը կազմավորվել է 1978թ: Բաժանմունքի վարիչն է Բժշկական գիտությունների թեկնածու, ԵՊԲՀ ակնաբուժության ամբիոնի ասիստենտ Ռուզաննա Գևորգի Հարությունյանը: Բաժանմունքի վարիչ Ռ. Գ. Հարությունյանը 1999թ. վերապատրաստվել է Ֆրանսիայում, («Ընդհանուր մանկական ակնաբուժություն»): 2007թ. ...

ԱՆՈԹԱՅԻՆ ՊԱԹՈԼՈԳԻԱՅԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

Բաժանմունքի վարիչ՝ Գ.Լ.Գրիգորյան

Անոթային պաթոլոգիայի բաժանմունքը կազմավորվել է 1990թ: Պատերազմի տարիներին այն ստացել է ռազմական վնասվածքների ուղղվածություն: Բաժանմունքը ղեկավարում է Բժշկական գիտությունների թեկնածու, ԵՊԲՀ ակնաբուժության ամբիոնի դոցենտ Գեորգի Լևոնի Գրիգորյանը: 1999թ. ...

ԱՉՔԻ ԲՈՐԲՈՔԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

Բաժանմունքի վարիչ՝ Ա.Վ.Հովակիմյան

Բաժանմունքում այժմ լայնորեն կիրառվում են իմունոսուպրեսանտներ ուվեիտների բուժման համար, որը զգալիորեն բարձրացնում է բուժման արդյունավետությունը: Կուտակվել է զգալի փորձ այս դեղորայքները ստացող հիվանդների արյան հսկողության գործում (ոսկրածուծի, լյարդի, երիկամների ֆունկցիաների պարբերական քննություն): ...

ԳԼԱՈՒԿՈՄԱՅԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

Բաժանմունքի վարիչ՝ Լ․Ա․Ոսկանյան

Ակնաբուժական կենտրոնի ստեղծման օրից գործում է գլաուկոմայի բաժանմունքը: 2000թ.-ին վերջինիս հիմքի վրա ստեղծվեց գլաուկոմատոլոգիական հանրապետական կենտրոնը,որն էլ 2001թ.-ին միավորվել է գլաուկոմայի բաժանմունքին: 2001թ.-ից մինչ այժմ բաժանմունքը ղեկավարում է Բժշկական գիտությունների թեկնածու, ԵՊԲՀ ակնաբուժության ամբիոնի դոցենտ Լիլիթ Ալբերտի Ոսկանյանը: ...

ՎՆԱՍՎԱԾՔԱԲԱՆԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

Բաժանմունքի վարիչ՝ Ա․Հ․Վարդանյան

Բաժանմունքում աշխատում են 6 բժիշկ, 5 բուժքույր, 4 սանիտար,  ինչպես նաև Մ. Հերացու անվ. ԵՊԲՀ-ի աչքի հիվանդությունների ամբիոնի 3 աշխատակիցներ:

Աչքի վնասվածքաբանական բաժանմունքը գործում է 1978թ-ից: Բաժանմունքը ղեկավարում է Բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ ակնաբուժության ամբիոնի պրոֆեսոր Արմեն Հրաչիկի Վարդանյանը: ...

ՏԵՍՈՂԱԿԱՆ ՕՐԳԱՆԻ ՊԼԱՍՏԻԿԱՅԻ ԵՒ ՆԵՅՐՈ-ՕՖԹԱԼՄՈԼՈԳԻԱՅԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

Բաժանմունքի վարիչ՝ Ա.Ֆ.Ղարաքեշիշյան

Ս.Վ. Մալայանի անվան Ակնաբուժական կենտրոնի Աչքի պլաստիկ վիրաբուժության ծառայությունը հանդիսանում է նորաստեղծ բաժին: Այն ստեղծվել է 2005 թ/ին: Այս ծառայությունը զբաղվում է կոպերի, արցունքատար ուղիների և ակնակապիճի պաթոլոգիաներով:

ՆԿԱՐՆԵՐ
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ