
Իզմիրլյան բժշկական կենտրոն ՓԲԸ
Արմեն Գերասիմի Չարչյան
+37410 24 20 24
http://izmirlianmedicalcenter.com/
«ԻԶՄԻՐԼՅԱՆ» բժշկական կենտրոնը հանդիսանում է «Սուրբ Ներսես Մեծ» գիտակրթական և ուսումնական կենտրոնի և ՀՀ Առողջապահության նախարարության Լ. Նազարովի անվան Պրոկտոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի իրավահաջորդը: 2000 թ. ինստիտուտը սեփականաշնորհվեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կողմից: 2001թ.-ին նվիրաբերվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Սուրբ Ներսես Մեծ գիտա-բժշկական կենտրոնին:
2012թ.-ին Բժշկական կենտրոնը վերանվանվեց «Իզմիրլյան» ԲԿ՝ ի պատիվ հայ մեծ բարերարի, որը մեծ ներդրում ունեցավ հիվանդանոցի վերազինման հարցում:
«Իզմիրլյան» ԲԿ-ն բազմապրոֆիլ հիվանդանոց է` հագեցած նորագույն, ժամանակակից բժշկական սարքավորումներով, հմուտ, փորձառու և բարձր որակավորում ունեցող մասնագետներով: «Իզմիրլյան» ԲԿ-ում տարեկան կատարվում է շուրջ 8.000-ից ավելի վիրահատական միջամտություն, ախտորոշիչ և լաբորատոր տարբերակներով հետազոտվում է շուրջ 25.000 մարդ: «Իզմիրլյան» ԲԿ-ն հանդիսանում է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանին, Ազգային առողջապահության ինստիտուտի գիտաուսումնական բազա:
Կենտրոնի բաժանմունքներն ակտիվորեն համագործակցում են սփյուռքահայ անվանի բժիշկների հետ: Մասնավորապես, Ուրոլոգիական կլինիկան համագործակցում է Կարո Դերձակյանի հետ, ով Ռենալ տրանսպլանտացիայի ծրագրի տնօրենն է ԱՄՆ Արևմտյան Կալիֆորնիայի բժշկական կենտրոնում: Օրթոպեդիայի և սպորտային վնասվածքաբանության բաժանմունքը համագործակցում է Ֆրանսուա Անտոնյանի հետ, ով աշխատում է Սան Ռաֆայելի բժշկական կենտրոնի Օրթոպեդիկ վիրաբուժության բաժանմունքում (Կայզեր Պերմանենտե): Ընդհանուր վիրաբուժության բաժանմունքը համագործակցում է ՌԴ Ն.Ն. Բլոխինի անվան Օնկոլոգիական գիտական կենտրոնի ավագ գիտ.աշխատող` Բ.Գ.Դ. Խաչատուր Բադալյանի հետ: 2008 թ. հուլիսից սկսած՝ «Իզմիրլյան» ԲԿ-ում սկսվել են հիմնավոր վերանորոգման և նոր մասնաշենքի կառուցման լայնածավալ նախապատրաստական աշխատանքները:
Կենտրոնը վերակառուցվել է և հագեցվել նորագույն ժամանակակից բժշկական սարքավորումներով և գործիքներով: