
Գյումրու բժշկական կենտրոն
Արմեն Իսահակյան
Շիրակի մարզ, 3103, ք. Գյումրի, Գ. Նժդեհի 3/3
0312 3 03 11 , 0312 3 03 11
2012թ. սեպտեմբերի 4-ին տեղի ունեցավ բժշկական նորագույն սարքավորումներով և որակյալ մասնագետներով հագեցած «Գյումրու բժշկական կենտրոն»-ի հանդիսավոր բացումը, որն ազդարարեց ժամանակակից բուժօգնության ներդրման սկիզբը ՀՀ Շիրակի մարզում։ Նորակառույց «Գյումրու բժշկական կենտրոն»-ի շինությունը միաձույլ հիմնակմախքով, բարձր սեյսմակայունությամբ, ժամանակակից հիվանդանոցաշինության միջազգային չափանիշերին համապատասխանող կառույց է, որն իր տեսակի մեջ եզակի է ՀՀ մարզերում։ «Գյումրու բժշկական կենտրոն»-ի կառուցման մասին նախագիծը հաստատվեց ՀՀ կառավարության 2006թ. նոյեմբերի 2-ի որոշմամբ, ըստ որի նախատեսվեց միավորել Շիրակի մարզային, Սամարիթեր և Գյուլբեկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցների վիրաբուժական և թերապևտիկ բնույթի ծառայությունները՝ ստեղծելով Գյումրի քաղաքում մեկ բազմապրոֆիլ հիվանդանոց՝ 210 մահճակալ հզորությամբ և մոտ 400 հոգանոց աշխատակազմով։ Բժշկական կենտրոնի կառուցումն իրականացվեց ՀՀ կառավարության «Մարզերի համաչափ զարգացման» ծրագրի շրջանակներում և ֆինանսավորվեց Համաշխարհային բանկի «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրով։ Այսպիսով. «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն հիմնադրվել է 23.11.2012թ. ՀՀ Շիրակի մարզի «Շիրակի մարզային հիվանդանոց» ՓԲԸ և «Գյումրու Գ. Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց» ՓԲԸ միաձուլման արդյունքում՝ համաձայն ՀՀ կառավարության 02.11.2012թ. թիվ 1911-Ն որոշման N9 հավելվածի «Գյումրի քաղաք» բաժնի 4-րդ կետի և ՀՀ արդարադատության նախարարի պետական ռեգիստրի 23.11.2012թ. տեղեկանքի: «Գյումրու բժշկական կենտրոն»-ը խիստ ժամանակակից բազմապրոֆիլ կենտրոն է` ախտորոշիչ հզոր հնարավորություններով, գերհագեցած վիրասրահներով, անհետաձգելի և ինտենսիվ բուժման, դիալիզի բարձրակարգ բաժանմունքներով, լաբորատոր բազմակողմանի ծառայություններով, ինչպես նաև մայրաքաղաքի և արտերկրի առաջատար կլինիկաների հետ հեռահաղորդակցային բժշկական խորհրդատվությունների իրականացման հնարավորությամբ: Կենտրոնում տեղադրված են ամենավերջին սերնդի մի շարք սարքավորումներ, որոնցից հատկապես հարկ է առանձնացնել համակարգչային սրտագրության սարքը և անգիոգրաֆը: Վերջինիս առկայությունը հնարավորություն է տալիս առաջին անգամ մայրաքաղաքից դուրս իրականացնել ինչպես ախտորոշիչ, այնպես էլ ինվազիվ բուժական միջամտություններ, և տարածաշրջանի ազգաբնակչությունն անհրաժեշտության դեպքում հնարավորություն ունի սրտաբանական բարձրակարգ ծառայություն ստանալ տեղում։ Կենտրոնը հնարավորություն է ընձեռում Շիրակի մարզի և հատկապես Գյումրի քաղաքի բնակչությանը ստանալ որակյալ, ժամանակակից և մատչելի բժշկական ծառայություններ։ Կենտրոն, որ կարող է բավարարել աշխարհի զարգացած երկրների պահանջները։ Գյումրու բժշկական կենտրոն
Թերապևտիկ բաժանմունքը ծավալված է 50 մահճակալով: Բաժանմունքը համարվում է նեղ մասնագիտացված թերապևտիկ բաժանմունք, որտեղ գործում է նաև նյարդաբանական ծառայությունը: Բաժանմունքում աշխատում են թերապևտներ, թոքաբան, նյարդաբաններ, էնդոկրինոլոգներ, նեֆրոլոգ, անոթաբան: Թերապևտիկ բաժանմունքում հետազոտություններ և բուժում կարող են ստանալ1. Շնչառական համակարգի հիվանդություններով տառապող հիվանդները հետևյալ ախտորոշումներով`
• Թոքերի խրոնիկական օբստրուկտիվ հիվանդություններ:
• Թոքերի ոչ սպեցիֆիկ խրոնիկական հիվանդություններ
• Թոքաբորբեր
• Բրոնխիալ ասթմա
• Պլևրիտներ
2. Ալերգիկ հիվանդություններով տառապող հիվանդները` հետևյալ ախտորոշումներով`
• Սուր եղնջացան
• Խրոնիկական ռեցիդիվող եղնջացան
• Կվինկեի այտուց
• Ալերգիկ բրոնխիտներ
• Ատոպիկ բրոնխիալ ասթմա
3. Ռևմատոլոգիական հետևյալ ախտորոշումներով`
• Ռևմատոիդ պոլիարտրիտ
• Բեխտերեվի հիվանդություն
• Սիստեմային կարմիր գայլախտ
• Բեխչետի հիվանդություն
• Սիստեմային սկլերոթերմիա (Ռեյնոյի հիվանդություն)
• Սիստեմային վասկուլիտներ
• Պոլիմիոզիտ, դերմատոմիոզիտ
• Ռևմատիզմ
• Ռեակտիվ արթրիտներ
• Օստեոարթրոզ
• Օստեթպորոզ
• Պադագրա
• Պսորիատիկ արթրիտ
4. Էնդոկրինոլոգիական հետևյալ ախտորոշումներով`
• Շաքարային դիաբետ II-III տիպ
• Թիրեոտոքսիկոզ
• Հիպոթիրեոզ
• Ադիսոնյան հիվանդություն
• Ոչ շաքարային դիաբետ
• Մետաբոլիկ սինդրոմ
5. Գաստրոէնտերոլոգիական հիվանդություններ
• Գաստրիտներ
• Խոցային հիվանդություններ
• Խրոնիկական հեպատիտներ
• Խրոնիկական խոլեցիստոպանկրեատիտներ
6. Նեֆրոլոգիական հիվանդություններ
• Գլոմերուլոնեֆրիտ
• Երիկամների պոլիկիստոզ հիվանդություններ
• Պիելոնեֆրիտ
• Երիկամների խրոնիկական հիվանդություններ
• Ինտերստիցիալ նեֆրիտ
• Երիկամների առաջնային և երկրորդային ամիլոիդոզ
• Պարբերական հիվանդություն
7. Անոթային հիվանդույթուններ
• Վարիկոզ հիվանդության բարդացված տրոֆիկ խոցով և կանգային դերմատիտով
• Հետթրոմբոֆլեբիտիկ սինդրոմ
• Սուր ֆլեբոթրոմբոզներ, որոնք ենթական չեն վիրահատական միջամտության
• Օբլիթերալ ասթերոսկլերոզ իշեմիկ սինդրոմով
• Օբլիթերալ թրոմբանգիիտ
• Դիաբետիկ անգիոպաթիա
• Կատարվում է նաև ինվազիվ լազերոթերապիա8. Նյարդաբանական ծառայություն
• Կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություններ` անոթային (հեմոտագիկ, իշեմիկ ինսուլտներ)
• Դեգեներատիվ հիվանդություններ9. Պերիֆերիկ նյարդային համակարգի հիվանդություններ`
• Ռադիկուլիտ
• Նեյրոպաթիաներ
• Ժառանգական դեստրուկտիվ դեգեներատիվ հիվանդություններ
• էպիլեպսիա