Ֆանարջյան կլինիկ

Ֆանարջյան Դավիթ

Երևան, Սարմեն 90

010529006 , +37494529006

[email protected]

www.fanarjyanclinic.am

ՄԵՐ ՄԱՍԻՆ
Ֆանարջյան կլինիկան հիմնադրվել է 2016 թվականին: Կլինիկայի հիմնադիրն է բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, բժիշկ-ուրոլոգ Դավիթ Ֆանարջյանը։ Կլինիկայի գործունեության կարևորագույն խնդիրն է՝ ապահովել առողջապահության միջազգային չափանիշներին համապատասխան ախտորոշման և բուժման բարձր որակ: Ֆանարջյան կլինիկայում աշխատում են բարձրակարգ մասնագետներ և միջին օղակի աշխատակիցներ, որոնցից շատերն ունեն միջազգային մակարդակի գործնական աշխատանքային փորձ:Բժիշկների ուսուցման շարունակականությունը ապահովում են տեղական և միջազգային կոնֆերանսներին և գիտաժողովներին ակտիվ մասնակցությունը: Մասնագետների փորձի փոխանակման նպատակով կիրառվում են արտերկիր գործուղումների պրակտիկան: Ֆանարջյան կլինիկան համագործակցում է հայաստանյան և եվրոպական մի շարք կլինիկաների հետ: Ներկայում Ֆանարջյան Կլինիկայում գործում են հետևյալ բժշկական ծառայությունները՝ՈւրոլոգիաԳինեկոլոգիաՍտոմատոլոգիաՈւլտրաձայնային հետազոտությունԼաբորատոր հետազոտություններԲոլորովին վերջերս Մոսկվայի Ինովացիոն ուրոլոգիայի կենտրոնը՝ ի դեմս վիրաբույժ-ուրոլոգ-ուռուցքաբան, բժշկական գիտությունների թեկնածու, Մոսկվայի թիվ 13 հիվանդանոցի ուրոլոգիայի բաժանմունքի ղեկավար Հովհաննես Էդուարդի Դիլանյանի, սերտ համագործակցություն է սկսել Ֆանարջյան կլինիկայի հետ: Հովհաննես Դիլանյանը կատարում է լապորոսկոպիկ սպեկտորի բոլոր վիրահատությունները ուրոլոգիայի ոլորտում: Վերջինս, մասնավորապես, մասնագիտացված է ռեկոնստրուկտիվ վիրահատությունների կատարման ոլորտում, ինչն հիվանդներին ընձեռում է երկու կլինիկաներում հետազոտվելու, ախտորոշվելու և վիրահատվելու, ինչպես նաև առցանց կոնսուլտացիաներից օգտվելու հնարավորություն:Այցելության համար պայմանավորվածություն ձեռք բերելու և անհրաժեշտ տեղեկություններ ստանալու համար զանգահարել՝+(374) 010 52 90 06, 094/096 52 90 06Հասցե՝ Սարմեն 90 (մետրոյի Բաղրամյան կայարանի մոտակայքում):
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ներկայում Ֆանարջյան Կլինիկայում գործում են հետևյալ բժշկական ծառայությունները՝ՈւրոլոգիաԳինեկոլոգիաՍտոմատոլոգիաՈւլտրաձայնային հետազոտություն
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ