Դա Վինչի Կլինիկ

Արմեն Հովհաննիսյան

Ձորափի 2

+37455548273 , +37412909090

[email protected]

www.davinciclinic.am

ՄԵՐ ՄԱՍԻՆ
Դա Վինչի կլինիկան 2010թ.-ից իր ուրույն տեղն է զբաղեցնում ՀՀ պրակտիկ առողջապահական ոլորտում և հանդիսանում է առաջատարներից մեկը: Կլինիկան բազմապրոֆիլ, դինամիկ զարգացող բժշկական հաստատություն է, որի գործունեության հիմնական ուղղվածությունները պլաստիկ վիրաբուժությունն ու էսթետիկ բժշկությունն են: Կլինիկայի բժիշկները ունեն բարձր որակավորում, զգալի փորձ և բարի համբավ: Նրանք պատրաստ են յուրաքանչյուր այցելուի համար մշակել բուժման, վերականգնման և երիտասարդացման անհատական օպտիմալ ծրագրեր: Պլաստիկ վիրաբույժի, կոսմետոլոգի, սննդաբանի և ռեաբիլիտոլոգի համատեղ աշխատանքն ու սերտ համագործակցությունը ընձեռում է նոր հնարավորություններ բուժական միջոցառումները և ծառայություները կատարելության հասցնելու համար: Դա Վինչի կլինիկայի ռազմավարությունն է՝ պրոֆեսիոնալիզմ, անսահման հոգատարություն և բարձր բարոյականություն: Դա Վինչի կլինիկան շահագրգիռ է պահպանելու իր բարի անունը, հեղինակությունը և հաճախորդների վստահությունը ուստի սկզբունքորեն չի կիրառում կասկածելի կամ գերազանցապես կոմերցիոն նպատակ հետապնդող տեխնոլոգիաներ: Կլինիկան հագեցած է նորագույն սարքավորումներով, որոնք համապատասխանում են ժամանակակից պլաստիկ վիրաբուժության և էսթետիկ բժշկության բարձր պահանջներին:
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ