ԲԼՈԳ

Կաթնատամների կարիեսի 7 պատճառ

08 Սեպտեմբեր, 2020

Երեխաների շրջանում ատամնաբուժական ամենատարածված խնդիրը կաթնատամների կարիեսն է։ Ահա խնդրի ամենատարածված պատճառները։

Բերանի խոռոչի ոչ բավարար խնամք. Երեխաները օրական երկու անգամ պետք է մաքրեն ատամները։ Բերանի խոռոչի խնամքը շատ կարևոր է, մի մոռացեք այդ մասին։

Քաղցրի չարաշահում. Մանկական կարիեսի առաջացման ամենատարածված խնդիրը, թերևս, քաղցրի չարաշահումն է։ Վերահսկեք քաղցրի օգտագործումը։

Հանքանյութերի պակաս. Սննդակարգում կալցիումի, ֆտորի ու ֆոսֆորի բացակայության դեպքում ատամները չեն պնդանում։ Դրա արդյունքում, ավելի մեծ է կարիեսի առաջացման ռիսկը։

Քաղցր խառնուրդներով կերակրում. Շշային կարիեսը ևս տարածված երևույթ է։ Գիշերային քնի ժամանակ երեխայի մոտ զգալիորեն քիչ թուք է արտադրվում, որը բավականաչափ որակյալ չի

ապահովում էմալի լվացումը։ Իսկ ածխաջրերը կարիեսի զարգացման համար պայմաններ են ձևավորում։

Փափուկ սնունդի չարաշահում. Կոշտ սնունդի բացակայությունը ևս նշանակություն ունի երեխաների ատամների կարիեսի հարցում։

Կծվածքի խախտում. Բերանի խոռոչի անբարար հիգիենայի դեպքում, ատամածնոտային անոմալիաները հանգեցնում են մանկական կարիեսի։ Սնունդի մնացորդը կուտակվում է միջատամային հատվածներում, քանի որ երեխան չի կարողանում հասնել դրանց խոզանակով։

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ