ԲԼՈԳ

Աչքերի շուրջ մաշկի խնամքի 4 սխալ

08 Սեպտեմբեր, 2020

Աչքերի շուրջ մաշկը շատ նուրբ է և հատուկ խնամքի կարիք ունի։ Այսօր կպատմենք մի քանի սխալների մասին, որոնք կարող եք թույլ տալ։

Ընդհանրապես չեք օգտագործում քսուք։ Երբեմն ժամանակն ու խնամքի միջոցները տնտեսելու գայթակղությունը կարող է մեծ լինել։

Թվում է, թե այդպես նաև աչքերը կհանգստանան կոսմետիկայից ու զանազան միջոցներից։ Բայց հիշեք՝ աչքերի շուրջ մաշկը չի կարելի թողնել առանց խոնավեցման, սնուցման և պաշտպանության։

Չեք պաշտպանում աչքերը։

Հատկապես ամռանը արևային ակնոցը պարտադիր է։ Այն հիանալի պաշտպանում է աչքերը։ Օգտագործեք նաև SPF-ի պաշտպանությամբ խնամքի միջոցներ։

Սխալ ընտրություն. Հաճախ, աչքերի շուրջ մաշկը խնամում են դեմքի սովորական քսուքով։ Սակայն, աչքերի շուրջ մաշկի խնամքի համար նախատեսված միջոցները հավելյալ բաղադրիչներ են

պարունակում, որոնք պայքարում են սև շրջանակների, այտուցների դեմ։

Պատչերի չարաշահում։ Դրանք չեն կարող փոխարինել խնամքի ամենօրյա միջոցներին։ Պատչերը խնամքի հավելյալ միջոց են։




ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ